Մեգան Մարքլի հետ տեղի ունեցած սկանդալից հետո Քեյթ Միդլթոնը զգուշավորություն է ցուցաբերել
Արխիվ 16-20![Մեգան Մարքլի հետ տեղի ունեցած սկանդալից հետո Քեյթ Միդլթոնը զգուշավորություն է ցուցաբերել](/timthumb.php?src=disc/old16-20/91976.png&w=780)
Այն բանից հետո, երբ արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը հայտնվել էր սկանդալի կենտրոնում տասնմեկ օր առաջ, կապված օդը աղտոտող ինքնաթիռով ճամփորդելու համար, արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը առավել զգուշավոր է դարձել եւ Նորիջից Աբերդին մեկնելիս օգտվել է սովորական բյուջետային թռիչքից։ Այս մասին հայտնում է The Sun-ը, մանրամասնելով, որ լուսանկարիչները Քեմբրիջի դքսուհուն ֆիքսել են հենց Աբերդինի օդանավակայանում։ Հասարակությունը բավական դրական է արձագանքել այս քայլին, հատկապես, որ տեսել է, արքայական ընտանիքի անդամները իրենք են տանում իրենց ուղեբեռը։