ՌՈՒՍԱՍՏԱՆԱԲՆԱԿ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ԻՆԸ ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ
Արխիվ 16-20Ռուսաստանաբնակ հայ գործարար Օլեգ Մկրտչյանը դատապարվել է ինը տարվա բանտարկության, մեղավոր ճանաչվելով մեկ միլիարդ ռուբլու հափշտակության գործում։ Գումարը, ըստ գործի նյութերի նա հափշտակել էր «Внешэкономбанк»-ից։ Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, Մոսկվայի քաղաքային դատարանը նաեւ Մկրտչյանին տուգանել է ինը հարյուր հազար ռուբլով եւ առգրավել եւս 199 միլիարդ ռուբլի, հօգուտ տուժածների։ Դատավարությունն ընթացել է փակ ռեժիմով, քանի որ դատավարական նյութերում եղել են «գաղտնի» գրիֆի տակ գտնվող փաստաթղթեր։ Փաստաբան Իգոր Պոպովսկին էլ հայտարարել է, որ խոսքը 2,5 միլիարդ դոլարի մասին է։ Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել վճիռը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
