ԲՐՅՈՒՍ ԼԻԻ ԴՈՒՍՏՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՎԵԼ ՔՎԵՆՏԻՆ ՏԱՐԱՆՏԻՆՈՅԻՆ «ՍՍԿՎԵԼ»
Արխիվ 16-20Շենոն Լին՝ դերասան Բրյուս Լիի դուստրը, կրկին քննադատել է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը։
Այս մասին հայտնում է Variety-ն։ Ավելի վաղ Շենոնը հայտարարել է, որ իր հոր պատկերումը նոր ֆիլմում վիրավորական է։ Նա այժմ էլ պահանջել է, որպեսզի Տարանտինոն ներողություն խնդրի։ «Նա կարող էր պարզապես սսկվել։ Դա լավ կլիներ։ Նա կարող էր ներողություն խնդրել ու ասել, որ իրականում չգիտի, թե ինչպիսին է եղել Բրյուս Լին եւ այն ինչ կերտել եմ որպես կերպար, միայն ֆիլմի համար է»,- ասել է Բրյուս Լիի դուստրը։
Տարանտինոն էլ հակադարձել է, որ Բրյուս Լին եղել է գոռոզ եւ մեծամիտ իրականում եւ իրոք կրկնել է Մուհամմեդ Ալիի խոսքերը։
