Ձե՞ր փորձից եք ասում, երբ խոսում եք ծրարով փող ստանալու մասին․ Դանիելյանը՝ Փաշինյանին ԱԺ- Կառավարություն հարցուպատասխան․ուղիղ Լարսը բացվել է՝ մեծ բեռնատար մեքենաների համար սահմանափակումներով Պուտինը վաղը կընդունի Ուիտկոֆին եւ Քուշներին. CNBC Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին» Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը Այո, պարտքն աճել է, բայց պետություններ կան, որ տրիլիոններով պարտք ունեն. Վահե Հովհաննիսյան Ոսկու գները շարունակում են ռեկորդներ գրանցել Սիրիայում իշխող Ջուլանիի խմբավորումը գնդակահարել է հանձնված քրդական կանացի ստորաբաժանման մարտիկներին

Սևանի ծանծաղ մասերում ամեն ինչ կարելի է գտնել. գիտնականին անհանգստացնում է աղբը մաքրելու խնդիրը

Արխիվ 16-20

Ներկայումս Սևանա լճում ընթանում է կալցինացման գործընթաց:

Հուլիսի 30-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն էվելինա Ղուկասյանը:

«Ի տարբերություն այլ մետաղների, որոնց լուծելիությունը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեծանում է, կալցիումի պարագայում հակառակը` փոքրանում է, և սկսում է կալցիումը  նստվածքներ տալ՝ իր հետ հատակ իջեցնելով նաև ջրում կախված բազմաթիվ նյութեր: Սա, կարծես թե, այնքան էլ վտանգավոր գործընթաց չէ, որովհետև դա նպաստում է լուսաթափանցելիության մեծացմանը, քանի որ կախույթներն իջեցնում է հատակ: Սակայն հատակում ստեղծվում են անաերոբ պայմաններ: Բուսական փտած մնացորդները պահանջում են մեծ քանակությամբ թթվածին, որպեսզի քայքայվեն»,- ասաց Ղուկասյանը:

Անդրադառնալով Սևանա լճի աղտոտվածության և աղբահանության խնդիրներին՝ գիտնականը նշեց, որ Սևանա լճի ափամերձ տարածքները, հատկապես` ծանծաղ հատվածը չափից շատ աղտոտված են տարբեր կենցաղային թափոններով:

«Ամեն ինչի կարելի է հանդիպել լճի հատակում: Անգամ գիտական հետազոտություններն են բարդանում հատակում գտնվող ցանցերի, թակարդների պատճառով, որովհետև սարքը իջեցնելու ժամանակ ընկնում է ինչ-որ թակարդի մեջ, և այն կորցնելու  վտանգ է առաջանում: Բացի այդ, չենք կարողանում նավը մոտեցնել ափամերձ տարածքներ՝ հետազոտելու, քանի որ ողջ ափը պատված է ձկնորսական ցանցերով և թակարդներով, որոնց մեծ մասը ձկնորսները պարզապես թողել են հատակին: Այդ ցանցերի մեջ շարունակում են կենդանիներ ընկնել, որոնք հետագայում չեն կարողանում տեղաշարժվել և սատկում են»,- ընդգծեց Ղուկասյանը:

Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզում, ինչպես նաև Հայաստանի մյուս մարզերում աղբահանության խնդիրը շատ վատ է  կազմակերպված՝ սկսած հենց գետերից, որոնք վերածվել են ոչ  միայն կոյուղագծերի, այլև դարձել են աղբ տեղափոխող մակերևույթային  հոսքեր, իսկ այդ գետերը հանդիսանում են ծննդավայր էնդեմիկ ձկնատեսակների համար:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Սրանո՞վ, թե «Բենթլի»-ով եք Եկեղեցին բարենորոգում, որ ասում ա՝ սպարապետի գնդակահարությունը հրաշք էր»Ձե՞ր փորձից եք ասում, երբ խոսում եք ծրարով փող ստանալու մասին․ Դանիելյանը՝ ՓաշինյանինՀունվարի 24-ից Երևանի որոշ փողոցներում երթևեկության փոփոխություն կլինիՓաշինյանը՝ ահռելի պարգևավճարների մասին. «Ուզում ենք ունենալ անարատ պաշտոնյա ու զրո կոռուպցիա». ՏԵՍԱՆՅՈՒԹԸՄիրզոյանը՝ Հաքան Ֆիդանի խոսքերի մասին. «Նա իր խոսքով խրախուսել է խաղաղության պրոցեսը»; ՏԵՍԱՆՅՈՒԹՇառից, փորձանքից հեռու, այսօր ՆԳ նախարարին հարց կտամ, երեկ նեղսրտեցիք սոցիալական հարցերիցԱԺ- Կառավարություն հարցուպատասխան․ուղիղԱլիևն ու Վահագն Խաչատուրյանը Դավոսում նման էին տեր ու ծառայի. ՇարմազանովԼարսը բացվել է՝ մեծ բեռնատար մեքենաների համար սահմանափակումներովՊուտինը վաղը կընդունի Ուիտկոֆին եւ Քուշներին. CNBCՆեթանյահուն կմիանա Թրամփի Խաղաղության խորհրդինՀունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օրՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումՀոգևորականները սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել․ Տեր ԶարեհՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումըԱյո, պարտքն աճել է, բայց պետություններ կան, որ տրիլիոններով պարտք ունեն. Վահե Հովհաննիսյան Ոսկու գները շարունակում են ռեկորդներ գրանցելՄթնոլորտային օդի պահպանության ոլորտում արձանագրվել է 617 իրավախախտման դեպքՍիրիայում իշխող Ջուլանիի խմբավորումը գնդակահարել է հանձնված քրդական կանացի ստորաբաժանման մարտիկներին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված