Հայկ Մարությանը ցանկացել է հրաժեշտ տալ քաղաքապետի պաշտոնին
Արխիվ 16-20«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Երեւանի քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ օրերս ցանկացել է հրաժարական տալ: Հրաժարականի ցանկությունը պայմանավորված է եղել եգիպտական բուրգեր դարձած երեւանյան աղբով, որը դարձել է մեծ գլխացավանք ու անլուծելի Հայկ Մարությանի համար: Վերջինիս նյարդերն ուղղակի տեղի են տվել, երբ տեսել է իր լուսանկարը երեւանյան աղբակույտերի վրա: Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է մի քիչ էլ սպասել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

