Բախտավոր եմ, որ այդ սերնդի մաս եմ կազմում.Ռամոս
Արխիվ 16-20Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը մոտ է խաղերի քանակով իր երկրի ընտրանու կազմում ռեկորդ գրանցելուն: Իսպանիայի հավաքականում ամենաշատ խաղն անցկացրել է Իկեր Կասիլյասը, որը մասնակցել է 167 հանդիպման: Սերխիո Ռամոսը նրան զիջում է 3 խաղով՝ մասնակցելով 164-ի:
«Ինձ բախտ է վիճակվել ծնվել չափազանց տաղանդավոր ֆուտբոլիստների ժամանակաշրջանում, որոնց հետ հաղթել եմ հնարավոր ամեն մրցանակ՝ ԵՎՐՈ 2008, ԱԱ 2010, ԵՎՐՈ 2012: Դրանք ինձ համար առանձնահատուկ նվաճումներ են՝ առանձնահատուկ մրցաշարերում: Անմոռանալի հիշողություններ են: Բախտավոր եմ, որ այդ սերնդի մաս եմ կազմում», – Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» ավագի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
