ԱՄՆ-ում մեքենայի մեջ iPhone-ի պայթյունը հանգեցրել է հրդեհի
Արխիվ 16-20
ԱՄՆ-ի Օկլահոմայի բնակիչ Ջաբրիա Փրաթի ավտոմեքենայում պայթել է iPhone- ի մարտկոցը, ինչի պատճառով մեքենան այրվել է: Այս մասին հաղորդում Daily Mail-ը:
Ամերիկուհին հարցազրույցում ասել է, որ պատահարի արդյունքում ավտոմեքենայի սրահը գրեթե ամբողջությամբ այրվել է: Պատճառ է հանդիսացել նախկինում հին մարտկոցի փոխարինումը նորով:
Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և հանգցրել կրակը: Նշվում է, որ իրավիճակն ավելի կբարդանար, եթե մեքենայի պատուհանները բաց լինեին: