Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարություն Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքները Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո

«Ովքեր եւ ինչպես են գծում մեր ուր գնալու քարտեզը». Լիլիթ Գալստյան

Արխիվ 16-20

«Գրեթե մեկ տարի մշակույթի նախարարություն չունենալն, իսկ ավելի ճիշտ՝ ոլորտն արկածախնդրության, անհեռատեսության ու դիլետանտիզմի ճիրաններում կաթվածահար անելն ու անգործության մատնելն իրեն երկար սպասել չտվեց։ Օրերս Բաքվում մեկնարկեց ՅՈՒՆԵՍԿՕ-Ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանը։ Մենք կարող էինք այնտեղ լինել եւ ճիշտը ներկա լինելն էր։ Եվ ոչ միայն այն բանի համար, որ վավերացրել ենք եւ անդամակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պաշտպանման կոնվենցիային», ոչ միայն այն բանի համար, որ մինչ ոչ վաղ անցյալը քիչ թե շատ արդյունավետ աշխատել ենք ու արդյունքներ գրանցել, այլեւ, նախեւառաջ, այն պատճառով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ հատկապես նրա տվյալ կոմիտեն լրջագույն միջազգային հարթակ է, ուր մեր մշակութային ներկայությամբ, մեր մշակութային ինքնությամբ եւ համաշխարհային քաղաքակրթությանը տված ահռելի ժառանգությամբ ասելիք ունենք, մշակութային-քաղաքակրթական հարթության մեջ մեծերի հետ հավասար խոսելու բնական եւ լուրջ հիմքեր, ի վերջո, մեր մշակութային իրավունքներն ու շահերը, որոնք խորքի մեջ ավելի քան քաղաքական են, պաշտպանելու հնարավորություն», - այս մասին նշում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ, ապա շեշտում, որ նախ՝ պետք է գիտակցել ՄՇԱԿՈՒՅԹԻ քաղաքական գործոնը եւ հետո գնահատել ու համոզում ունենալ, թե այն ինչ անփոխարինելի դիվանագիտական-քաղաքական կապիտալ է ներկայացնում։

«Պետք է… Ցավոք, այս գիտակցումը, քաղաքական այս արժեւորումը չունեցանք եւ շարունակում ենք չունենալ, այլապես Մշակույթի նախարարությունը չէին խոթի կրթության ու գիտության ու երիտասարդության ու սպորտի արդեն իսկ խցանված հանրակացարանում եւ չէին փորձի ընդամենը երկու վարչությունների տիրույթում ծրագրել ու կառավարել մշակույթ հսկայական տնտեսությունը։ Իսկ Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանն է, ու մենք չկանք։ Չկանք, որովհետեւ մեկնարկից մեկ-երկու օր առաջ հանկարծ արթնացանք ու հիշեցինք, որ անվտանգության խնդիր կա ու մեր ԱԳՆ-ԿԳՄՍԵ-Ն ուշացած, վերջին վայրկյանին գրված նամակն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ին հավանաբար տեղ հասավ, երբ պատվիրակներն արդեն օդակայանում էին, իսկ նստաշրջանի օրակարգերն ու զեկուցողներն հաստատ հաստատված էին ամիսներ առաջ։ Այս ամենը նախապես չգիտակցելը, չհաշվարկելը պարզապես արդարացում չունի», - ընդգծում է Լ. Գալստյանը եւ հավելում, որ ամիսներ առաջ, դարձյալ մեր անգործության կամ չիմացյալ անտարբերության պատճառով, ադրբեջանցիներին հաջողվեց «քոչարին» գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Եզրափակելով խոսքը՝ ՀՅԴ-ական քաղաքական գործիչը գրում է. «Իսկ Բաքվում, բնական է, առիթը բաց չեն թողնում, բացում են «Ադրբեջանի մշակութային ժառանգությունը Լուվրում» ցուցադրությունը, որն ի դեպ Լուվրում գործելու է մինչեւ սեպտեմբեր՝ առանցքում ունենալով XVIII-XX դարերի ադրբեջանական գորգը, այո՝ XIII դարի «ադրբեջանական» գորգը։ Այս նախադասությունը տհաճությամբ եմ գրում, ներքին վիրավորանքով․նրանք անգամ գորգագործության զարգացման պետական ծրագիր ունեն, իսկ մենք անգամ մշակույթի զարգացման պետական հայեցակարգ, քաղաքականություն կամ ռազմավարություն չենք կարողանում մշակել, պարզապես չունենք։Իսկ ֆրանսիական քաղաքները՝ դատարանների վճռով, մեկը մյուսի հետեւից չեղարկում են մեր քաղաքների հետ եղբայրության համաձայնագրերը… Ի դեպ, 2018-ի դեկտեմբերին Մավրիկիի հանրապետությունում անցկացվող նստաշրջանում Հայաստանն ընտրվեց Ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի փոխնախագահ, եւ մենք բոլոր հնարավորություններն ունեինք հաջորդ նիստը Հայաստանում հրավիրել։ Կարող էինք, բայց մեր առաջնահերթություններն այլ են կամ պարզապես չկան, պարզապես անգործության ու չիմացության իներցիայով կորցնում ենք հերթական միջազգային հնարավորությունը, հարթակը։ Այս օրերին մեր քաղաքական ու հասարակական միտքը տառապում է, բորբոքվում, շվարում, հանկարծ, մեկեն բացահայտված մասսայական բռնարարի եւ նույնինքն էլ մասսայական բռնաբարվածի մեր հոգեկերտվածքից… Իսկ նույն պահին զուգահեռ Բաքուն զբաղված է Շեքին համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ամրացնելու լուրջ քաղաքական գործով, եւ խնդիրն այն է, որ փաթեթում ներառված տարածաշրջանային քարտեզները, որ հրատարակվել են Բաքվում 1994-ին, չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին եւ հայկական մի շարք տեղանուններ ներկայացված են ադրբեջանական տարբերակներով։ Մենք այնտեղ չենք, մեր դատը պաշտպանող դժվար թե լինի…Ու ես դժվարանում եմ կամ անգամ վախենում սահմանել, թե որտեղ ենք մենք, ովքեր եւ որտեղ են գծում մեր ուր գնալու քարտեզը․ մեր արտաքին հարձակողական, հայանպաստ քաղաքականությունը փոխարինել ենք կոմպլիմենտար խեղճությամբ, ներքին քաղաքական կեղծ օրակարգերը, սեւուսպիտակների, քայլողների ու չքայլածների պատերազմն ու ներքին թշնամու որսը քայքայում է երկիրը, մեզ հեռացնում մեր իսկական տեսակից, որպես պետություն հասկանալի եւ արժանապատիվ ուղեգիծ բռնելու ճանապարհից»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ո՛չ Կառավարությունը պետք է դառնա եկեղեցական ժողով, ո՛չ Եկեղեցին՝ կառավարությունՇերլոկ Հոլմսից մինչև արհեստական բանականություն․ ինչպե՞ս է փոխվել դետեկտիվի աշխատանքըԴպրոց գնալու համար՝ 2000 դրամ. նոր կարգը ո՞ւմ է վերաբերումԵրևանի կենտրոնում այսօր Կոմիտաս էր հնչումՄերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքներըՍեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված