ՎԱԽԹԱՆԳ ԿԻԿԱԲԻՁԵՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ
Արխիվ 16-20Վրացի խորհրդային հայտնի արտիստ Վախթանգ Կիկաբիձեն հայտարարել է, որ վրացական կառավարությունը ստացել է այն, ինչին արժանի է։ Նա նկատել է, որ փողի համար վրացի ժողովուրդը չպետք է հրաժարվի բարոյականությունից եւ հայրենասիրությունից։ Ի պատասխան Մոսկվայում, ռուսաստանցի սենատոր Ալեքսեյ Պուշկովն արձագանքել է արտիստին, նրան համարելով շարքային ազգայնական։ «Անիմաստ է քննարկել Կիկաբիձեի խոսքերը։ Նա զայրացած է, աջակցում է հակառուսական ցույցերը, իսկ բարոյականությունը նրա համար Ռուսաստանի հանդեպ ունեցած թշնամանքն է։ Նա ոչ մի դեպքում չի գա, քանի որ Խորհրդային Միություն, որտեղ հասակ էր առել ու դարձել հայտնի, ատում է։ Սովորական վրացի ազգայնականի մանթրաներ։ Սա ձեր համար Միմինոն չէ»,- ասված է Պուշկովի գրառման մեջ։
