«Ավաստին» դեղամիջոցի պաշտոնական փորձաքննության պատասխանները դեռ չկան ու չկան
Արխիվ 16-20Դեռեւս նախորդ ամսվա սկզբին Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային դեպք էր տեղի ունեցել: Երբ «Ավաստին» դեղամիջոց էր ներարկվել թվով 6 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած` միայն լույսն ու ստվերն են տարբերելիս եղել: Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել եւ հիվանդներին տեղեկացրել, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ` ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել:
Դեպքից անցել է մեկուկես ամիս, բայց պաշտոնական փորձաքննության պատասխանները, որոնք պետք է ստացվեին 15 օրից, մինչ օրս չկան: Առողջապահության նախարարությունից էլ քար լռություն է, միայն անգիր դարձած հետեւյալ նախադասությունն են ասում. «Լինելուն պես կհրապարակենք»: Մինչդեռ վաղուց են անցել այն բոլոր ողջամիտ ժամկետները, որի ընթացքում հանգիստ կարող էին հետաքննություն անցկացնել եւ դեղամիջոցի որակը պարզել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
