ԱՄՆ-ն ու Իսրայելն կոորդինացնում են Իրանին հարվածի վերջին նախապատրաստությունները Չփորձեք լպտալ, խաղեր տալ, սաղիդ դոսյեն դրածա սեղանիս.Փաշինյանը հաթաթա է տվել Նեյրոցանցը պատկերել է, թե ինչպիսին կլինի «Օրեշնիկ» հարվածը միջուկային մարտագլխիկով (Տեսանյութ) Գևորգ սրբազան, Արշակ Սրբազանը նաև քո ընտրության հետևանքով է բանտում․ Բաբայան ՀՐԱՏԱՊ. Օգտատիրոջ հեռախոսահամարին գալիս է զանգ ու այլեւս կանխելն անհնար է. Ինչ է կատարվում այս պահին WhatsApp-ում Շտապ օգնության կանչը, այ՛ո, շատ դեպքերում սպասարկում են կլինիկական օրդինատորներ, որը նոնսես է միջազգային պրակիտիկայում․ Ահազանգում է մասնագետը Բացառիկ. ինչ է կատարվել Հայաստան — Ուկրաինա խաղի կուլիսներում ԱՀԱԶԱՆԳ. Ոսկետափի վարչական ղեկավարն ու Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավորը Տեր Արտաշեսին եկեղեցին ազատելու համար մի ժամ են տվել Քամու ուժգնացումները և բուքը դեպի երեկո աստիճանաբար կդադարեն Եղանակի պատճառով դիմորդները քննության չեն ներկայացել . Ի՞նչ է սպասվում

«168 ժամ». Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Վիտալի Բալասանյանի հրաժարականն է ուզում. ո՞ւմ հերթն է հաջորդիվ

Արխիվ 16-20

«168 ժամ»-ի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝  նախագահ Բակո Սահակյանի առջև դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝  նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին և առաջարկել է ազատման դիմում գրել:

Այն ներկայացվել է՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ։

Նիկոլ Փաշինյանը, կարծես ծրագրավորված, խնդիր է դրել՝ Արցախի իշխանությունների շարքերից ազատվել բոլոր նրանցից, ովքեր կարող են խոչընդոտել Արցախում իր պլանավորած հեղափոխությունն իրականացնելու գաղափարի իրագործմանը կամ Արցախյան հիմնահարցի կարգավորման իր «ծրագրին»։

Նա այդ գործընթացը սկսել էր դեռ վաղուց՝ իշխանությունից հեռացնելով հրամկազմի ազդեցիկ և փորձառու ներկայացուցիչներին, ինչպես դա եղավ, օրինակ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանի դեպքում։ Նման անհեթեթ իրավիճակ ստեղծելով՝ Փաշինյանը, ըստ էության, պարտադրեց նաև Արցախի ԱԱԾ նախկին պետ, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի հրաժարականը։

Առանց կոնկրետ պատճառի Արցախի բանակի հրամանատարին ազատելու փաստը շատերի զայրույթն առաջացրեց, հատկապես, երբ հայտնի դարձավ, որ այդ պաշտոնանկության պատճառը նախընտրական քարոզչության օրերին Արցախի Պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանի և մի շարք զինվորականների սուր արձագանքն էր «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունն ավելի մեծ ձեռքբերում էր, քան արցախյան հաղթանակը։ Այդ արձագանքներից հետո Լևոն Մնացականյանին առաջարկել էին աշխատանքից ազատել խոսնակին։ Մնացականյանը հրաժարվել էր և հայտնվել ՀՀ իշխանությունների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի սև ցուցակում։

2018թ. նոյեմբերին Սասուն Միքայելյանի այդ հայտարարությանը կոշտ արձագանքել էին  նաև Վիտալի Բալասանյանը և այլք։

Այդ ժամանակ ևս համառ լուրեր տարածվեցին, որ ՀՀ իշխանությունները պահանջ են դրել ազատվել Արցախի իշխանության որոշ ներկայացուցիչներից, ովքեր կոշտ հակադարձում են Փաշինյանի թիմակիցների հայտարարություններին։

Եվ ահա, այդ «սև ցուցակի» մեջ ներառված էր նաև Վիտալի Բալասանյանը, որի նկատմամբ բազմաթիվ քայլեր ձեռնարկվեցին ՀՀ իշխանությունների կողմից։ Ինչպես հայտնի է՝ մայիսի 19-ին Ավան վարչական շրջանում ավտոմատավոր ոստիկանները տեղազննության համար կանգնեցրել էին գեներալ Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան՝ ինչ-որ զենք էին փնտրում։ Այնուհետև «Սասնա ծռեր» խումբը՝ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ, Արցախ կատարած ավտոերթի ընթացքում Ասկերանում շրջափակել էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի տունը։ Նրանց նպատակն էր, ըստ լուրերի՝ ինչ-ինչ հայտարարությունների միջոցով սադրանքներ հրահրել, ինչն անհաջողության մատնվեց, քանի որ Բալասանյանը չտրվեց դրանց։

«Զենք փնտրելու» օպերացիան եղավ այն բանից հետո, երբ Բալասանյանը քննադատել էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն Արցախյան հիմնախնդրի հարցով: Շուշիում Վ. Բալասանյանն ի պատասխան լրագրողների հարցերի՝ լրագրողներին ուղղորդել էր դեպի ՀՀ վարչապետը՝ ասելով, որ «վերելակային բանակցություններ» վարողից պետք է հարցնել, թե ինչ է կատարվում, և թե ինչո՞ւ են սահմանին կրակոցները հաճախացել։

Մայիսի 31-ին Բալասանյանը հայտարարեց «Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին, ինչը ևս ՀՀ իշխանությունների կողմից խիստ բացասական ընդունվեց։ Բալասանյանը, չնայած այդ ամենին, շարունակում էր հրապարակավ տեսակետներ արտահայտել, որոնցում նա դարձյալ չէր թաքցնում Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների և իշխանությունների նկատմամբ ՀՀ իշխանությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականության նկատմամբ իր խիստ դիրքորոշումները։

Այժմ արդեն Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Բալասանյանի հրաժարականն է ուզում։ Արդյոք Արցախի նախագահ Բակո Սահակյանն ինչպե՞ս կվարվի, հատկապես, եթե Վ. Բալասանյանը Փաշինյանին ցանկալի հրաժարականն ինքնակամ չներկայացնի։ Մեր տեղեկություններով՝ Բալասանյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել»,-գրում է թերթը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱՄՆ-ի առնվազն 18 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել ձնաբքի պատճառով Մեր հավատացյալ մայրիկները կարծում էին, որ ընծայաբերված խունկն իր նպատակին է օգտագործվում. Տեր ԶարեհԱՄՆ-ն ու Իսրայելն կոորդինացնում են Իրանին հարվածի վերջին նախապատրաստություններըՉփորձեք լպտալ, խաղեր տալ, սաղիդ դոսյեն դրածա սեղանիս.Փաշինյանը հաթաթա է տվելՆեյրոցանցը պատկերել է, թե ինչպիսին կլինի «Օրեշնիկ» հարվածը միջուկային մարտագլխիկով (Տեսանյութ)ՀՖՖ-ն դիմել է ՈւԵՖԱ-ին՝ ներկայացնելով ՀՀ-Ուկրաինա հանդիպումից առաջ և խաղի ընթացքում տեղի ունեցածըԳևորգ սրբազան, Արշակ Սրբազանը նաև քո ընտրության հետևանքով է բանտում․ Բաբայան ՀՐԱՏԱՊ. Օգտատիրոջ հեռախոսահամարին գալիս է զանգ ու այլեւս կանխելն անհնար է. Ինչ է կատարվում այս պահին WhatsApp-ումՇտապ օգնության կանչը, այ՛ո, շատ դեպքերում սպասարկում են կլինիկական օրդինատորներ, որը նոնսես է միջազգային պրակիտիկայում․ Ահազանգում է մասնագետըԲացառիկ. ինչ է կատարվել Հայաստան — Ուկրաինա խաղի կուլիսներում ԱՀԱԶԱՆԳ. Ոսկետափի վարչական ղեկավարն ու Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավորը Տեր Արտաշեսին եկեղեցին ազատելու համար մի ժամ են տվելՔամու ուժգնացումները և բուքը դեպի երեկո աստիճանաբար կդադարենԵղանակի պատճառով դիմորդները քննության չեն ներկայացել . Ի՞նչ է սպասվումԱդրբեջանից անօրինական ներգաղթյալը ջարդել է ճանապարհային ոստիկանության աշխատակցի գլուխըՄեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան․ Վիգենին խոստացել են տուն տրամադրել․ Լինդա ԷուլջեքչյանՆույն սցենարը հնարավոր է ինչպես Ալիեւի, այնպես էլ Փաշինյանի դեպքում. Աշոտյան Տասը եպիսկոպոսներին նախօրեին կանչել է «սխոդկայի» Դժվար օրերը ետևում են. կենդանակերպի այս նշանները կավարտեն Սև շրջանը հունվարի վերջինՀովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակՏարադրամի փոխարժեքները հունվարի 24-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված