Գեներալ Գուրուլևը կոչ արեց պատժել ՌԴ Գլխավոր շտաբի պատասխանատուներին Հունիսի 2-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ռուս հետախույզները գողացել են ուկրաինական ուժերի Stryker գերմանական զրահափոխադրիչը (Տեսանյութ) Փաշինյանը առավոտը «դոմփելով է» սկսել Օդեսայում ռուսական հարվածային անօդաչուները հարվածներ են հասցրել նավահանգստային ենթակառույցներին եւ ռազմական պահեստներին (Տեսանյութ) Բրիտանական ռազմավարների ստվերը հստակ երևում է «ռուսական աղբյուր Ռուսական բանակը, Ռեդկոդուբի և Լիպովոյեի գրավումից հետո, ներխուժեց Կարպովկա (Քարտեզ) Շարունակել «չփղել» հոգեւորականներին. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել ԱՄՆ-ում պարզել են Բայդենի անունից փաստաթղթեր ստորագրած անձանց ինքնությունը Փորձելու են մինչև ընտրություններն ամեն ինչ անեն, որ մնա կալանքի տակ. Հեղինակավոր իրավապշտպանի բացառիկ հարցազրույցը

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ «ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ» ՃԱԽՐԱՆՔՆԵՐ ԵՆ

Արխիվ 16-20

Անդրադառնալով հայաստանյան խոշոր հարկատուների կողմից այս եւ անցած տարվա առաջին եռամսյակներին վճարած հարկերին եւ դրանցում տեղ գտած աղաղակող հակասությունների փաստերին, թերեւս անթույլատրելի է աչքաթող անել մեկ կարեւորագույն ոլորտ: Խոսքը առողջապահության մասին է՝ հիվանդանոցների:

Այն, որ մեր առողջապահական հաստատություններն իրենց գերբարձր գներով իսկական փորձանք են դարձել մարդկանց գլխին, հայտնի փաստ է: Այն աստիճան պատուհաս, որ շատերը գերադասում են հնարավորինս հեռու մնալ հիվանդանոցներից, քանի որ անգամ վճարունակ լինելու դեպքում հարց է, թե ինչ կստանաս: Եվ այս իրավիճակում ի՞նչ կարգի հարկատուներ են մեր հիվանդանոցները, որոնք, առաջին հայացքից, պետք է որ եկամուտների պակաս չունենան: Փորձենք տեսնելԽոշոր հարկատուների ցանկում առողջապահական հաստատությունների թվում առաջատարը «ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ն է: ԲԿ-ն այս տարվա առաջին եռամսյակին վճարել է 449.2 միլիոն դրամ հարկ՝ անցած տարվա 368.5 միլիոնի դիմաց: Աճը մոտ 22 տոկոս է, որը ոլորտի համար տպավորիչ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտում սակագներն ու մնացած ցուցանիշներն էապես չեն փոխվել: Ուրեմն, որտեղի՞ց այս աճը, այն իրականում գոյություն ունի՞, թե՞ անցած տարի են այդքան պակաս հարկեր վճարելՆույն պատկերն է «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ի պարագայում, չնայած՝ ավելի ցայտուն: Անցած տարվա 199.6 միլիոնի դիմաց այս տարի ԲԿ-ն վճարել է մոտ 304.4 միլիոն դրամ: Աճը մոտ 105 միլիոն է, կամ ավելի քան 50 տոկոս: «ՆԱԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ում. հարկերը 111.3 միլիոնից հասել են 178.6, աճը 60 տոկոս է: Այսինքն, Հայաստանում 60 տոկոսով ավելի շա՞տ են հիվանդանում, թե՞ 60 տոկոսով ավելի շատ հիվանդ է բուժկենտրոն դիմել. երկու տարբերակն էլ ցնցող կլինեին: Ու սրանից հետո չմտածե՞նք անցած տարի հարկերը պակաս վճարելու մասին:Իսկ եթե ընդունենք, որ Հայաստանում այդքան շատ են սկսել հիվանդանալ, բա այդ դեպքում ինչպե՞ս վարվենք «ԱՐԱԲԿԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ-ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ»-ի հետ: Այս ԲԿ-ի մոտ հակառակն է՝ կա հարկերի զգալի անկում՝ անցած տարվա 161.8 միլիոնից, մինչեւ այս տարվա առաջին եռամսյակի 148 միլիոն դրամ: Առաջ ընկնելով` նշենք, որ սա անկման միակ փաստը չէ. «ԳՅՈՒՄՐՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ն անցած տարվա 71.4 միլիոնի դիմաց այս տարի վճարել է 52.7: Ինչպե՞ս է ստացվում, որ գործնականում մյուս բոլոր ԲԿ-ների մոտ հարկերի աճ կա, այս եւ մեկ երկու այլ դեպքերում՝ անկում: Ինչ է, հիմա՞ են սկսել հարկեր թաքցնել, թե՞ հենց այս երկու հաստատություններին հիվանդները չեն ցանկանում դիմել, չեն վստահում: Ընդ որում, Գյումրու ԲԿ-ի մասով թույլ բացատրություն կլիներ այն, թե մայրաքաղաքից դուրս կարող է այլ ընդհանուր իրավիճակ լինել: Նկատի ունենք, որ մասնավորապես «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ը անցած տարվա 42.3 միլիոնի դիմաց այս տարի վճարել է 49.3: Կա որոշակի աճ, որը նաեւ տրամաբանական տեսք ունի: Իսկ ահա «ԶԱՐԻՇԱՏ (ԱՐԱՄ) ՄԱՐՏԻՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ում իսկական ճախրանք է՝ 38.7-ից՝ 52.8 միլոն դրամ կամ ավելի քան 36 տոկոս: Ի՞նչ է, Արմավիրում եւ Արտաշատում հիվանդանոցային բիզնեսը ծաղկում է, հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում՝ մեռնո՞ւմ:   Վերադառնալով մայրաքաղաքի բուժկենտրոններին` նկատենք, որ մյուսների մոտ եւս աճի նույն «տարօրինակ» դինամիկան է, ընդ որում, էլի իրարից էապես տարբերվող: Օրինակ՝ «ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Վ.Ա.ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»-ում հարկերը 98-ից հասել են 124.6 միլիոնի: Մոտավորապես նույն դինամիկան է «ԱՐՄԵՆԻԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ում՝ 100.6-ից՝ 119 միլիոն: Իսկ ահա «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ում պատկերը որոշակիորեն փոխվում է՝ անցած տարվա 78.1 միլիոնի դիմաց այս տարի վճարել են 106.1, կամ աճը մոտ 36 տոկոս է՝ էլի ցցուն ցուցանիշ: «ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս.ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ»-ի մոտ գրեթե նույն պատկերն է՝ աճը մոտ 34 տոկոս. անցած տարվա 37.8 միլիոնի դիմաց այս տարի վճարել են 50.5 միլիոն: Եվ շատ ավելի ցցուն պատկեր է «ՇԵՆԳԱՎԻԹ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-ի պարագայում. հարկերը 62.1 միլիոնից հասել են 103.4 միլիոնի. աճը մոտ 67 տոկոս է: Իսկ նման թռիչքներն անհնար է բացատրել տնտեսական գործոններով, եւ մնում է նորից մտածել անցած տարի հարկեր թաքցնելու մասին: Համենայնդեպս, պատկան մարմինները պետք է նման դեպքերն արդեն ուսումնասիրած եւ ներկայացրած լինեին: Մինչդեռ առողջապահական հաստատությունների հետ կապված միայն մեկ գործ է հայտնի, այն էլ՝ քաղաքական ենթատեքստն ակնհայտ էԵվ վերջում չմոռանանք հիշեցնել, որ հիվանդանոցների այս հարկային ճախրանքներն արդեն իսկ սկսել են անդրադառնալ ծառայությունների գների վրա, այնպես որ, էլի տուժողը շարքային քաղաքացիներն են լինելու:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ






Երևանում հունիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակԳեներալ Գուրուլևը կոչ արեց պատժել ՌԴ Գլխավոր շտաբի պատասխանատուներինՀունիսի 2-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՌուս հետախույզները գողացել են ուկրաինական ուժերի Stryker գերմանական զրահափոխադրիչը (Տեսանյութ)Փաշինյանը առավոտը «դոմփելով է» սկսելՕդեսայում ռուսական հարվածային անօդաչուները հարվածներ են հասցրել նավահանգստային ենթակառույցներին եւ ռազմական պահեստներին (Տեսանյութ)Բրիտանական ռազմավարների ստվերը հստակ երևում է «ռուսական աղբյուրՌուսական բանակը, Ռեդկոդուբի և Լիպովոյեի գրավումից հետո, ներխուժեց Կարպովկա (Քարտեզ)Շարունակել «չփղել» հոգեւորականներին. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրելԱՄՆ-ում պարզել են Բայդենի անունից փաստաթղթեր ստորագրած անձանց ինքնությունըՓորձելու են մինչև ընտրություններն ամեն ինչ անեն, որ մնա կալանքի տակ. Հեղինակավոր իրավապշտպանի բացառիկ հարցազրույցըԵկեղեցին կանգուն է եւ հավերժ, քանզի հավերժ է հայ ժողովուրդը եւ Հայաստանը. Գայանե ՆերսիսյանՖՈՏՈ․ Ողջ իշխանական վերնախավը Սևանի կառավարական առանձնատանը նշում է Փաշինյանի ծնունդը«Մխիթարյանը ցուցադրեց իր տարիքը...». Իտալական մամուլի կոշտ քննադատությունըԿրեմլն ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահի հայտարարություններին. ՊեսկովՍերբական ակումբը նոր առաջարկ է արել «Լոկոմոտիվին»Արթուր Միրանյանը խզել է պայմանագիրը ռումինական ակումբի հետ100 տարին լրացած կենսաթոշակառուները 1 միլիոն դրամ կստանան․ նոր նախագիծ«Գարաժ մոլում» 35-40 տարեկան տղամարդը ծեծել է 5-7 տարեկան երեխայի․ «Հրապարակ»Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչՉնայած այսօրվա բուռն իրադարձություններին, վաղը Ստամբուլում ծրագրված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանանՀունիսի 2-ից 8-ն ընկած շաբաթվա հորոսկոպը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար«Իսկանդերի» հարվածը, որից հետո Ուկրաինայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը հրաժարական տվեց (Տեսանյութ)«ԹՈՒՐՔ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻՆ ՀԱՂԹԵԼԸ ՊԱՏՎԻ ՀԱՐՑ ԷՐ». ԿՅՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԴԱՆ ԱԴԱՄՅԱՆՌԴ ՊՆ-ն հայտարարությունը Կիևի ռեժիմի կողմից այսօր իրականացրած հարձակումների հարձակումների վերաբերյալԹուրքիայում երկու երկրաշարժ է տեղի ունեցելՉինաստանը զգուշացնում է. Ռուսաստանը կարող է անցնել «Օրեշնիկի զանգվածային կիրառման»Կրեմլը որոշել է կոշտ պատասխան տալ Կիևին. Ուկրաինական աղբյուր100 տարին լրացած կենսաթոշակառուները միաժամանակ վճարվում կստանան՝ 1000000 դրամի չափով․ նոր նախագիծՌուսական օդանավակայանների վրա հարձակումը միջուկային զենք կիրառելու թույլատրելի պատճառ է. ՄարկովՈւկրաինական անօդաչուները հարձակվել են հարձակվել են ռուսական ռազմավարական ավիացիայի օդանավակայանների վրա (Տեսանյութ)Եղանակը առաջիկա օրերինԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ, ՄԱՐԶԻՉ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՊուտին-Թրամփ հանդիպումը պետք է պատշաճ կազմակերպվի․ ՈւշակովԿրակել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանների վրա. ինչ է կատարվել դպրոցի տարածքումՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։10 ամսական երեխա է մահացել. մայրը պնդում է` բաժանմունքի վարիչն ու մանկաբույժը բուժօգնություն չեն ցուցաբերել«Պորտուն»` Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Սարդերը տանը հայտնվում են կոնկրետ պատճառով. այն ձեզ կցնցիԲրյանսկի մարզի երկաթուղում կրկին պայթյուն է տեղի ունեցելՌուսական բանակը գրավել է Սումիի մարզի Ալեքսեևկա բնակավայրը (Քարտեզ)ՎԻԴԵՈ. Ով է «Միսս Աշխարհ» մրցույթի հաղթողը. որ երկիրն է ներկայացնում գեղեցկուհինԵրեխային վրաերթի չենթարկելու համար 27–ամյա երիտասարդը փախցրել է մեքենան ու հայտնվել ջրատարումԿոնստանտինովկայի ճակատում հերթական կաթսան է հասունացելՄեր վարչապետ, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տա. շնորհավոր 50-ամյակդ, Իրական Հայաստանի իրական առաջնորդ. Ալեն ՍիմոնյանՀունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն էՊուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄԱմենահզոր սերմերը շաքարախտի և քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top