Օդեսայում ռուսական հարվածային անօդաչուները հարվածներ են հասցրել նավահանգստային ենթակառույցներին եւ ռազմական պահեստներին (Տեսանյութ) Բրիտանական ռազմավարների ստվերը հստակ երևում է« ռուսական աղբյուր Ռուսական բանակը, Ռեդկոդուբի և Լիպովոյեի գրավումից հետո, ներխուժեց Կարպովկա (Քարտեզ) Շարունակել «չփղել» հոգեւորականներին. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել ԱՄՆ-ում պարզել են Բայդենի անունից փաստաթղթեր ստորագրած անձանց ինքնությունը Փորձելու են մինչև ընտրություններն ամեն ինչ անեն, որ մնա կալանքի տակ. Հեղինակավոր իրավապշտպանի բացառիկ հարցազրույցը Եկեղեցին կանգուն է եւ հավերժ, քանզի հավերժ է հայ ժողովուրդը եւ Հայաստանը. Գայանե Ներսիսյան ՖՈՏՈ․ Ողջ իշխանական վերնախավը Սևանի կառավարական առանձնատանը նշում է Փաշինյանի ծնունդը «Մխիթարյանը ցուցադրեց իր տարիքը...». Իտալական մամուլի կոշտ քննադատությունը Կրեմլն ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահի հայտարարություններին. Պեսկով

ՆԱԽԿԻՆՈ՞ՒՄ ԵՆ ԳՈՂԱՑԵԼ, ԹԵ՞ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ԹՌԻՉՔԻ ՄԵՋ ԵՆ

Արխիվ 16-20

Օրերս ՊԵԿ-ի ներկայացրած այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, հետեւյալ իրողություններն է ջրի երես հանում: Ցանկում ներառված մի շարք հայտնի ընկերությունները կտրուկ ավելացրել են իրենց վճարած հարկերից ծավալները, սակայն ակնհայտորեն գործունեության նման ավելացում չունեն: Այսինքն, ակնհայտ է, որ առնվազն մեկ տարի առաջ այդ ընկերություններն արհեստականորեն են քիչ վճարել, կոպիտ ասած, գողացել են: Ու դրանից հետո պարզ հարց է ծագում՝ նման ավելացումից հետո ինչո՞ւ այդ ընկերությունների տերերը կամ ղեկավարները չհայտնվեցին կալանքի տակ:

Սակայն խոշոր ընկերությունները դեռ այսբերգի վերին մասն են: Նկատի ունենք, որ կան համեմատաբար քիչ հայտնի հարկ վճարողներ, որոնց մոտ հարկային թռիչքը համաշխարհային բացարձակ ռեկորդներ է սահմանում: Ընդ որում, նման ընկերությունները շատ-շատ են, ուստիեւ կարող ենք բերել միայն մի քանի պատահական օրինակներ: Սկսենք «ԱԿՎԻԼՈՆ ԹՐԵՅԴ» գրեթե անհայտ ընկերությունից, որի մասին եթե հարցնես, անգամ ամենագետ «Գուգլը» զարմանքից «կկախվի»: Կան միայն հատուկենտ տվյալներ, որ այդ ընկերությունը զբաղվում է թուրքական հագուստի մեծածավալ ներկրմամբ: Այսպես, «ԱԿՎԻԼՈՆ ԹՐԵՅԴՆ» անցած տարի եռամսյակային 332 միլիոն դրամ հարկերով համեստ, աննկատ տեսք ուներ: Բայց ահա այս տարի վճարել է 3.4 միլիարդ՝ միանգամից հայտնվելով հայաստանյան ամենախոշոր ընկերությունների կողքին: Սկսել է 10 անգամ շա՞տ հագուստ ներկրել, այսինքն՝ Հայաստանում մարդիկ 10 անգամ շատ հագո՞ւստ են գնում: Թե՞ պարզապես անցած տարի 10 անգամ պակաս է հարկեր վճարել. սրա պատասխանը եւս ՊԵԿ-ը պետք է տա: Հագուստի հետ առնչվող մեկ այլ դեպք. «Չիմեգ» ընկերությունը եւս մինչ այս առանձնապես աչքի չի ընկել, թեեւ այն հրապարակավ կապվում է Չինաստանից հագուստի ներկրման, «Հագուստի աշխարհ» խանութների ցանցի եւ, ամենակարեւորը, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի անվան հետ: Եվ ահա այս ընկերությունն անցած տարվա 480 միլիոնի փոխարեն վճարել է 1.2 միլիարդ: Տասնապատկում չէ, բայց էլի պակաս տպավորիչ ցուցանիշ չէ՝ դրանից բխող հասկանալի նույն հարցադրումներով հանդերձ: Սակայն ամենացցունը, թերեւս, «ԱՎՏՈՆԵՐԿՐՈՂ -10»-ն է. նման անվամբ ընկերությունն անցած տարի վճարել է 85 միլիոն, այս տարի՝ 1.26 միլիարդ: Ճիշտ է, անցած տարի կար նաեւ «ԱՎՏՈՆԵՐԿՐՈՂ» կոչված ընկերությունը, որին այս տարվա ցանկում գտնել չհաջողվեց: Կապ ունե՞ն դրանք իրար հետ, եթե այո, արդյոք չե՞ն միաձուլվել. սակայն այս երկրորդ տարբերակի դեպքում անգամ անցած եւ այս տարվա տարբերությունը ահռելի կլիներ: Ցցուն դեպքերից մեկն էլ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ն է: Ընկերությունն անցած տարի վճարել է 214.3 միլիոն դրամ, այս տարի՝ մոտ 1 միլիարդ: Արտահանո՞ւմն են հնգապատկել, թե երկրի ներսում են 5 անգամ ավել «Ջերմուկ» խմում. թող հենց ընկերությունն էլ բացատրի: Ցցուն է նաեւ կենցաղային տեխնիկա ներկրող եւ «Վեգա» խանութների ցանցը սպասարկող «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ»-ի հարկային թռիչքը՝ 473 միլիոնից այս տարի՝ 911 միլիոն: Կրկնակի շատ տեխնիկա՞ են սկսել վաճառել, թե՞ անցած տարի հարկերն են թաքցրել. սա էլ է պարզելու հարց: Բայց եթե ընդունենք, որ Հայաստանում սկսել են կրկնակի ավել տեխնիկա գնել, ինչպե՞ս հասկանանք, որ մեկ այլ նման ընկերություն՝ «ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ»-ը, էլի ունի ցցուն աճ՝ մոտ 500 միլիոնից՝ մոտ 845 միլիոն, կրկնակի աճի բնագծից մի փոքր ետ է մնացել: Չնայած, երեւում է, այս ոլորտում ամենալավը «ԶԻԳԶԱԳ»-ի գործերն են. անցած տարվա մոտ 207.5 միլիոնի փոխարեն այս տարի վճարել են մոտ 633 միլիոն: Եռակի թռիչք, այսինքն, պետք է որ եռակի շատ տեխնիկա վաճառեին: Ու շեշտենք. օր օրի աղքատացող ժողովրդի պարագայում. սրանից էլ լավ տնտեսական հրա՞շք: Անցնենք ՏՏ ոլորտին: Այս ուղղությամբ գործող հայտնի ընկերություններից մեկի՝ «Սինոփսիս Արմենիայի» հարկերն անցած տարվա մոտ 580 միլիոնից դարձել են մոտ 835 միլիոնի կարգի: Լավ, 30 տոկոսին ձգտող աճ է, ընդունենք, որ ՏՏ ոլորտում նման թռիչքներ կան: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք, որ նախանցած տարի էլի վճարել էր մոտ 580 միլիոն: Ինչ է, Նիկոլը եկավ, ՏՏ ոլորտն էլ այդպես կատաղե՞ց: Բայց չէ՞ որ դրանից առաջ էլ ՏՏ ոլորտի ընկերությունները մշտապես խոսում էին բարձր աճից, այսինքն՝ ստո՞ւմ էին: Մեկ այլ ակնառու օրինակ. «ԴԵԿՈՐԱ», «Դոմուս», «Տեկա», «Դուսոն» խանութների ցանցով հայտնի եւ կահույքով եւ հարակից աքսեսուարներով զբաղվող «ԴԵԿՈՐԱ-ԳՐՈՒՊ»-ն անցած տարվա մոտ 415 միլիոնի դիմաց այս տարի վճարել է մոտ 770 միլիոն հարկ: Էլի 100 տոկոսին ձգտող հարկային թռիչք, եւ, իհարկե, պետք է ենթադրել, որ Հայաստանում կենցաղային տեխնիկայից զատ մարդիկ նաեւ մոտ կրկնակի ավել արտասահմանյան կահույք են սկսել գնել: Համենայնդեպս, այն տպավորությունն է, որ ՊԵԿ-ում հենց այդ կարծիքին են: Փոխարենը, մեկ նման համեմատություն. «Սպայկա» ընկերությանը, ինչպես հայտնի է, մեղադրում են միլիարդներով հարկեր թաքցնելու մեջ: Մինչդեռ ընկերությունն անցած տարվա մոտ 574.6 միլիոնի փոխարեն, այս տարի վճարել է մոտ 784.7 միլիոն: Էլի աճ կա՝ 200 միլիոնից ավել, մի 35 տոկոսի կարգի, եւ միգուցե սա էլ հիմք տա՝ անցած տարի հարկեր թաքցնելուց խոսելու համար: Բայց եթե 35 տոկոս ավելացումը նման հիմք տա, ավելին, ընկերությանը մեղադրում են միլիարդներ թաքցնելու մեջ, ապա ինչո՞ւ տասնյակ անգամներով հարկեր ավելացվածների մասին ձայն ու ծպտուն չի լսվում պատկան մարմիններից:

 

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ






Օդեսայում ռուսական հարվածային անօդաչուները հարվածներ են հասցրել նավահանգստային ենթակառույցներին եւ ռազմական պահեստներին (Տեսանյութ)Բրիտանական ռազմավարների ստվերը հստակ երևում է« ռուսական աղբյուրՌուսական բանակը, Ռեդկոդուբի և Լիպովոյեի գրավումից հետո, ներխուժեց Կարպովկա (Քարտեզ)Շարունակել «չփղել» հոգեւորականներին. Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրելԱՄՆ-ում պարզել են Բայդենի անունից փաստաթղթեր ստորագրած անձանց ինքնությունըՓորձելու են մինչև ընտրություններն ամեն ինչ անեն, որ մնա կալանքի տակ. Հեղինակավոր իրավապշտպանի բացառիկ հարցազրույցըԵկեղեցին կանգուն է եւ հավերժ, քանզի հավերժ է հայ ժողովուրդը եւ Հայաստանը. Գայանե ՆերսիսյանՖՈՏՈ․ Ողջ իշխանական վերնախավը Սևանի կառավարական առանձնատանը նշում է Փաշինյանի ծնունդը«Մխիթարյանը ցուցադրեց իր տարիքը...». Իտալական մամուլի կոշտ քննադատությունըԿրեմլն ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահի հայտարարություններին. ՊեսկովՍերբական ակումբը նոր առաջարկ է արել «Լոկոմոտիվին»Արթուր Միրանյանը խզել է պայմանագիրը ռումինական ակումբի հետ100 տարին լրացած կենսաթոշակառուները 1 միլիոն դրամ կստանան․ նոր նախագիծ«Գարաժ մոլում» 35-40 տարեկան տղամարդը ծեծել է 5-7 տարեկան երեխայի․ «Հրապարակ»Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչՉնայած այսօրվա բուռն իրադարձություններին, վաղը Ստամբուլում ծրագրված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանանՀունիսի 2-ից 8-ն ընկած շաբաթվա հորոսկոպը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար«Իսկանդերի» հարվածը, որից հետո Ուկրաինայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը հրաժարական տվեց (Տեսանյութ)«ԹՈՒՐՔ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻՆ ՀԱՂԹԵԼԸ ՊԱՏՎԻ ՀԱՐՑ ԷՐ». ԿՅՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԴԱՆ ԱԴԱՄՅԱՆՌԴ ՊՆ-ն հայտարարությունը Կիևի ռեժիմի կողմից այսօր իրականացրած հարձակումների հարձակումների վերաբերյալԹուրքիայում երկու երկրաշարժ է տեղի ունեցելՉինաստանը զգուշացնում է. Ռուսաստանը կարող է անցնել «Օրեշնիկի զանգվածային կիրառման»Կրեմլը որոշել է կոշտ պատասխան տալ Կիևին. Ուկրաինական աղբյուր100 տարին լրացած կենսաթոշակառուները միաժամանակ վճարվում կստանան՝ 1000000 դրամի չափով․ նոր նախագիծՌուսական օդանավակայանների վրա հարձակումը միջուկային զենք կիրառելու թույլատրելի պատճառ է. ՄարկովՈւկրաինական անօդաչուները հարձակվել են հարձակվել են ռուսական ռազմավարական ավիացիայի օդանավակայանների վրա (Տեսանյութ)Եղանակը առաջիկա օրերինԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ, ՄԱՐԶԻՉ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՊուտին-Թրամփ հանդիպումը պետք է պատշաճ կազմակերպվի․ ՈւշակովԿրակել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանների վրա. ինչ է կատարվել դպրոցի տարածքումՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։10 ամսական երեխա է մահացել. մայրը պնդում է` բաժանմունքի վարիչն ու մանկաբույժը բուժօգնություն չեն ցուցաբերել«Պորտուն»` Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Սարդերը տանը հայտնվում են կոնկրետ պատճառով. այն ձեզ կցնցիԲրյանսկի մարզի երկաթուղում կրկին պայթյուն է տեղի ունեցելՌուսական բանակը գրավել է Սումիի մարզի Ալեքսեևկա բնակավայրը (Քարտեզ)ՎԻԴԵՈ. Ով է «Միսս Աշխարհ» մրցույթի հաղթողը. որ երկիրն է ներկայացնում գեղեցկուհինԵրեխային վրաերթի չենթարկելու համար 27–ամյա երիտասարդը փախցրել է մեքենան ու հայտնվել ջրատարումԿոնստանտինովկայի ճակատում հերթական կաթսան է հասունացելՄեր վարչապետ, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տա. շնորհավոր 50-ամյակդ, Իրական Հայաստանի իրական առաջնորդ. Ալեն ՍիմոնյանՀունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն էՊուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄԱմենահզոր սերմերը շաքարախտի և քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայնՄբապեն շնորհավորել է ՊՍԺ-ին«Ինտերի» նախագահը` Ինձագիի ապագայի մասինԴա իմ «Ինտերը» չէր. Ինձագին` ՉԼ եզրափակիչում պարտվելու մասինՈչինչ, որ իրար հայհոյենք, լուրջ մի վերաբերվեք, մի լսեք. Աննա Հակոբյանը դիմել է երեխաներինԴուք ուղղակի կապշեք. ինչպիսին էին հայ հայտնիները մանուկ ժամանակ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top