Ինչ չի կարելի անել հաց ուտելուց հետո
Արխիվ 16-20
Կան բաներ, որոնք հաց ուտելուց անմիջապես հետո արգելվում է անել, քանի որ այն մեր օրգանիզմին անհամեմատ ավելի շատ վնաս կարող է հասցնել, քան պատկերացնում ենք: Օրինակ, ուտելուց անմիջապես հետո խստիվ արգելվում է ծխել: Այս դեպքում ծխախոտի հասցրած վնասը հավասար է լինում 10 ծխախոտի ազդեցության: Հաց ուտելուց հետո չի թույլատրվում նաև միրգ ուտել, քանի որ ստամոքսում այն խառնվում է ուտելիքի հետ և իր ուշ մարսվելու պատճառով փչացնում է նաև մեր կերած մնացած ուտելիքը:
Թեյ նույնպես խորհուրդ չի տրվում խմել ուտելուց անմիջապես հետո: Թեյի տերևները շատ թթուներ են պարունակում, ինչը ստամոքսում, կերածի հետ խառնվելով, կարծրացնում է այն ու չի թողնում, որ արագ մարսվի:
Շատերին երբեմն թվում է, թե ուտելուց անմիջապես հետո քայլելն օգնում է մարսել սնունդը: Ո՛չ, դա այդքան էլ այդպես չէ, ընդհակառակը, այն դժվարացնում է մարսողությունը: Քայլելն իր դրական ազդեցությունը կարող է ունենալ միայն ուտելուց 30-40 րոպե անց: