Մեսսին ու Ռոնալդուն այլևս աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիտսները չեն.Transfermarkt
Արխիվ 16-20Հեղինակավոր Transfermarkt ռեսուրսը հրապարակել է աշխարհի ամենաթանկաժեք ֆուտբոլիստների ցանկը։
Այն գլխավորում է ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որի տրանսֆերը գնահատվում է 200 մլն․ եվրո։
Ֆրանսիացուն նախորդում է իր խաղընկեր Նեյմարը, որը, ըստ վիճակագիրների, արժե 180 մլն․ եվրո։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին 160 մլն․ եվրոյով։
Լավագույն հնգյակում կարելի է նաև գտնել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ու «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահին։
Կրիշտիանու Ռոնալդուն, որը մինչև վերջերս ամենաթանկն էր աշխարհում, հիմա միայն 16-րդն է։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
