ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԻՐԱՆՈՒՄ․ ՊԱՏՃԱՌՆ ԱԼԿՈՀՈԼՆ Է
Արխիվ 16-20Մեկ մարդ զոհվել եւ եւս 39 մարդ հոսպիտալացվել է ալկոհոլային խմիչքից։ Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի արտակարգ ծառայությունների հրապարակած տեղեկատվությունը։ Դեպքը տեղի է ունեցել Փոլդաշտ շրջանում, Արեւմտյան Ատրպատական նահանգում, հարսանիքի ժամանակ։ Նշենք, որ պաշտոնապես Իրանում արգելված են ոգելից խմիչքները։ Նշենք նաեւ, որ անցյալ տարի Արեւմտյան Ատրպատականում կրկին սպիրտային խմիչքից թունավորվել էր 48 մարդ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

