Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Ռուսները Հարավդոնեցկյան ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը (Քարտեզ) «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնում Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել «Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր» Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը «Ժողովուրդ». Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». քաղաքական հաշվա՞րկ է ՌԴ-ն լրջորեն պատրաստվում է լայնածավալ հարձակման և ուժերը տեղափոխում է առաջնագծի կարևոր կետեր. Financial Times Սպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Երևման Սուրբ Խաչի տոնին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը

Նազենի Ղարիբյանը մերժեց Վենետիկի բիենալեի իմ մասնակցությունը. Արման Նուռ

Տեսանյութեր

Վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում հայաստանյան մշակույթում տիրող իրավիճակը նկարիչ, քանդակագործ, դիզայներ ԱՐՄԱՆ ՆՈՒՌԸ մշակութային կոլապս է համարում, ըստ նրա` 1917 եւ 2019 թվականների Հայաստանում մշակութային իրավիճակներում նմանություններն ու համընկնումները շատ են:

«ԱՐՎԵՍՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼՆ ՈՒՂՂԱԿԻ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է»

Մշակութային այս քանդվող իրավիճակը շատերը նմանեցնում են 90-ական թվականների հետ:

- Ես ավելի հին եմ` 1917 թվականին են նմանեցնում, որովհետեւ 90-ականներին մշակույթն այս վիճակին չէր: Ողջ կյանքում ադրբեջանցիների հետ սոցցանցերում բանավիճելուց, ծիծաղելով գրում էինք` ձեր ինչի՞ն է պետք Մշակույթի նախարարությունը, դուք մշակույթ չունեք, բայց այսօր մենք չունենք Մշակույթի նախարարություն եւ այսօր մենք ենք ոտնատակում մեր մշակույթը: 

- Ասում են` այդ գերատեսչությունն իր գործառույթը ճիշտ չէր իրականացնում...

- Հազար անգամ ասել եմ, եթե մի բանը հիվանդ է եւ չի աշխատում նորմալ, ապա պետք է աշխատացնել եւ բուժել, այլ ոչ թե սպանել եւ թաղել: Եթե լավ չէր աշխատում, կամ չէր աշխատում առհասարակ, ապա հեղափոխության իմաստն ինչո՞ւմն էր, որպեսզի այդ ամենը սկսի աշխատել չէ՞, մենք, համենայնդեպս, այդպես էինք հասկացել հեղափոխության իմաստը: Այսօր մենք առհասարակ ոչինչ չենք ուզում, ո՛չ հինը, ո՛չ նորը, չգիտեմ, ինչո՞վ ենք ներկայանալու աշխարհին, եթե ամեն ինչ ջնջում ենք: Կոնստանտին Օրբելյանի` տնօրենի պաշտոնից ազատումը առիթ է, որ բոլորս ընդվզենք, զայրանանք: Իրականում խնդիրը շատ ավելի խորն է ու գլոբալ: Հարցն այն է, որ արվեստի գործիչները քաղաքականությունից դուրս մարդիկ են, առհասարակ արվեստի գործիչները քաղաքականության հետ կապ չունեն, եւ արվեստը քաղաքականացնելն ուղղակի տգիտություն է: Դա ինձ հիշեցնում է Խորհրդային Միության այն սկիզբը, որ հեղափոխությունը եղավ, եկան աշխատավորները, թատրոնների, ցուցասրահների տնօրեններ դարձան մարդիկ, որոնք առհասարակ թատրոնների, ցուցասրահների հետ կապ չունեին եւ սկսեցին վերացնել այն, ինչ եղել է մինչ այդ: Արվեստն այն ոլորտը չէ, որտեղ կարելի է այդպես վարվել, քանի որ արվեստի մարդիկ ծնվում են այնպիսին, ինչպիսին կան, եւ ոչ ոք իրենց չի դարձրել «աստղ»: Չես կարող ինչ-որ մեկի հովանավորությամբ լինել օպերային աստղ, դու կա՛մ ծնվում ես այդպիսին, կա՛մ չես ծնվում: Իսկ եթե ծնվել է այդ մարդն այսպիսին, ապա նա միակն է ու թանկարժեք, իրեն չի կարելի վերցնել ու դեն շպրտել: Նույնը քանդակագործության ու նկարչության մեջ է, հնարավոր չէ ինչ-որ մեկի հովանավորութամբ համաշխարհային բիենալեներում ստանալ բարձր մրցանակներ: Վերացնենք բոլորին, նորերի՞ն բերենք, ունե՞նք այդքան նոր, ունե՞նք նոր Տիգրան Մանսուրյան, Հովհաննես Չեքիջյան, Կոնստանտին Օրբելյան... Չի՛ կարելի քաղաքականացնել արվեստը, դա ամենավատ քայլն է, որը կարելի է անել: Միշտ ասում եմ` ռեվոլյուցիան էվոլյուցիայի հետ համատեղ պետք է լինի, առանց էվոլյուցիա կոլապս է երկրի համար: Հիմա ռեվոլյուցիայից հետո էվոլյուցիա է պետք անել, որպեսզի զարգանա, աճի երկիրը: Կառուցողական է պետք մոտենալ, չի կարելի քանդել, հետո նոր փորձել կառուցել` տարիներ, տասնամյակներ կտեւի:

«ԵԹԵ ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ ՄՆԱ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՂԵԿԱՎԱՐ, ԵՍ ԿԳՆԱՄ ԱՅՍ ԵՐԿՐԻՑ»

Նուռ, իշխանափոխությունից հետո առիթ ունեցե՞լ եք շփվելու մշակույթի ոլորտի նոր պատասխանատուների հետ:

- Այո, Լիլիթ Մակունցի մասին միայն լավը կասեմ, քանի որ չեմ ունեցել ուրիշ նախադեպեր: Գուցե դեռ չէր տիրապետում ոլորտին, բայց երեւում էր, որ կա ցանկություն տիրապետելու, կար  հարգանք, պատկառանք, լսելու, սովորելու ունակություն, մի ինչ-որ լավ բան անելու ցանկություն: Հասցրե՞ց անել, թե` ոչ, դա երկրորդ հարցն է, իսկ Նազենի Ղարիբյանի կապակցությամբ կարող եմ ասել, եթե Նազենի Ղարիբյանը մնա մշակութային ոլորտի ղեկավար, ես կգնամ այս երկրից, քանի որ էլ անելիք չեմ ունենա այս երկրում: Եթե Մշակույթի նախարարությունը վերջնականապես փակվի, էլի կգնամ, քանի որ, եթե չկա Մշակույթի նախարարություն, ապա ես, որպես մշակույթի գործիչ, ի՞նչ գործ ունեմ այս երկրում: Կգնամ մի երկիր, որտեղ կա Մշակույթի նախարարություն, որովհետեւ դա ինձ համար իմիջային հասկացողություն է: Օրինակ, Իսրայելը իր Մշակույթի նախարարությունը միացրեց Պաշտպանության նախարարությանը, քանի որ երկուսն էլ երկրի համար կարեւորություն ունեցող, գլխավոր արժեքներ են: Իսկ մեր երկրում, բացի մշակույթից աշխարհին զարմացնելու ոչինչ չունենք: Եթե կարողանում ենք ինչ-որ մի ձեւ մեզ ցույց տալ, ասել, որ մենք կանք, դա մշակույթն է: Ճիշտ է, մինչեւ այսօր եղել են բացթողումներ, աշխարհին ներկայացել ենք մեր պատմական մշակույթով, իսկ արդյունքում, անցյալ տարի Եգիպտոսում` 72 երկրի լավագույն քանդակագործները, երբ իմացան, որ Հայաստանից եմ, զարմացած հարցրին` Հայաստանում այսօր մարդիկ են ապրո՞ւմ, մենք միշտ Հայաստանի մասին լսել ու տեսել ենք պատմական նմուշներով եւ մեզ թվում էր, որ հայերը սփռված են աշխարհով, իսկ Հայաստանը փոքրիկ հողակտոր է, որտեղ մարդիկ չեն ապրում, կա միայն պատմական արժեքներ` թանգարան է բաց երկնքի տակ: Փաստորեն, նրանք հայկական ժամանակակից արվեստ տեսել են դրսում ապրող հայերի կողմից: Ասում են` մենք գիտենք Հայաստանը Ցեղասպանությամբ, որպես առաջին քրիստոնյա երկիր, բայց ոչ ժամանակակից արվեստով:

«ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ` ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ՓՈԽԱՐԵՆ ՎԵՆԵՏԻԿԻ ԲԻԵՆԱԼԵ ԿՄԵԿՆԻ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»

Որպես ժամանակակից արվեստ կերտող, այս պահին Ձեր արվեստանոցում ի՞նչ նոր գործի վրա եք աշխատում:

- Հիմա աշխատում եմ մի հետաքրքիր մեծ նախագծի վրա, որը կոչվում է «Պատերազմ, թե` խաղաղություն», այն տեսնողն ինքն իրեն հարց է տալիս` պատերազմ, թե` խաղաղություն եւ ընտրություն է կատարում: Դրանով իսկ վիճակագրություն է կատարվում, թե մարդկանց ո՞ր տոկոսն է ընտրում պատերազմը, եւ որ տոկոսը` խաղաղությունը: Ի դեպ, այդ նախագիծը, որը պատրաստել էի Վենետիկի Բիենալեի համար, բայց Նազենի Ղարիբյանը մերժեց Վենետիկի Բիենալեի իմ մասնակցությունը, փոխարենը ընտրվեց ուրիշ նախագիծ` «Հեղափոխություն» անվանումով: Այսինքն` ընտրվեց «Հեղափոխությունը», ոչ թե` «Պատերազմ, թե` խաղաղությունը»: Հուսամ` ավելի արժանի նախագիծ է, քանի որ ինձ համար կարեւոր է, որ Հայաստանը լավ ներկայանա միջազգային բոլոր հարթակներում: Համենայնդեպս, մայիսին կտեսնենք այդ նախագիծը` Վենետիկի Բիենալեում: Իսկ իմ «Պատերազմ, թե` խաղաղությունը» կներկայանա ուրիշ միջազգային ցուցասրահներում եւ բիենալեներում, եւ հուսամ, կապացուցի իր կարեւորությունը եւ արժեքը:

- Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ մերժվեց «Պատերազմ, թե` խաղաղությունը»:

- Կար ժյուրի, որը նման որոշում կայացրեց, ընդ որում, սկզբում ինձ առաջարկում էին լինել  ժյուրիի անդամներից մեկը, ես ասացի, որ ոչ մեկի դատելու իրավունք չունեմ եւ ինքս մասնակից եմ, ոչ թե ժյուրի, ես նկարիչ եմ, ոչ թե` դատող:

«ԱՐՎԵՍՏՈՒՄ ՎԵՐԱԴԱՍԸ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ Է»

Նուռ, այս քայլերով, ըստ Ձեզ, մեր մշակույթն ո՞ւր է գնում:

- Մշակույթը, անկախ ամեն ինչից, գնում է իր ճանապարհով` անկախ Մշակույթի նախարարությունից, անկախ մշակույթի նախարարից... Ուղղակի, մի՛ խանգարեք մեզ, մենք մեր ճանապարհով կգնանք: Մի՛ օգնեք մեզ, մենք ձեր օգնության կարիքն էլ չունենք, բայց մի էլ խանգարեք, աշխատեք ուղղակի լինել չեզոք եւ հասկանալ, որ արվեստում տնօրեններ, վերադասեր չկան: Արվեստում վերադասը արվեստագետն է, որը ստեղծում է արվեստը, եւ ոչ թե նախարարը, որի պաշտոնը ծառայողական է, եւ հետեւաբար իր գործառույթը պետք է լինի ծառայությունը եւ ոչ թե վերադաս լինելը: Ոչ ոք չի կարող լինել ստեղծագործողի վերադասը: Արվեստը միակ ոլորտն է, որտեղ տնօրենը կատարողն է, որտեղ տնօրենը ավելի ցածր դիրք է կատարում, այդ իսկ պատճառով արվեստում վերադասը արվեստագետն է, թողեք մենք մեզ վերադասենք:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ






Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՌուսները Հարավդոնեցկյան ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը (Քարտեզ) «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնումԱրեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը«Ժողովուրդ». Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». քաղաքական հաշվա՞րկ էՌԴ-ն լրջորեն պատրաստվում է լայնածավալ հարձակման և ուժերը տեղափոխում է առաջնագծի կարևոր կետեր. Financial TimesՍպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովԵրևման Սուրբ Խաչի տոնին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ–ում չեն մարսում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվեն. հոկտեմբերի 27-ի գործի հետքերով«Հրապարակ». Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրաՓրկարարները ժամեր անց գտել են Կիևյան կամրջից ցած նետված երիտասարդի մարմինը«Ժողովուրդ». Բունտ ՔՊ-ում՝ գլխավոր դատախազի դեմ. Վարդապետյանի լռությունը սկսում է «ձայնել»Ռուսական բանակը սկսել է թիկունքից շրջանցել Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան (Տեսանյութ, Քարտեզ)Ռուսական C-400 համակարգերը շատ կարևոր դեր են խաղացել Պակիստանի հետ առճակատման մեջ. ՄոդիԱրտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դիԹրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. Պապոյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top