Նկարչուհի Սաղյանը հանրության դատին կներկայացնի իր ավելի քան 50 աշխատանքերը
Արխիվ 16-20Նկարիչների միությունում ապրիլի 4-ին, ժամը` 18:00-ին, տեղի կունենա նկարչուհի, Նկարիչների միության անդամ ԻՐԻՆԱ ՍԱՂՅԱՆԻ անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը: Նկարչուհին հանրության դատին կներկայացնի իր ավելի քան 50 աշխատանքները: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա արվետաբան Վարդիթեր Գամաղելյանը։ Ցուցահանդեսին կմասնակցեն նկարիչներ, արվեստաբաններ, ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Նկարիչների միությունում ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 9-ը:
Նշենք, որ Իրինա Սաղյանը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Մասնավորապես, Իրինա Սաղյանը ցուցահանդես է ունեցել Լոս Անջելեսի «Գոդո» ցուցասրահում։ Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ցուցահանդեսում եւս ներկայացվել է հեղինակի աշխատանքները։
