Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան «Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսին Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ) Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները Մոսկվայում Ամուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ 101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը «Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. Goal Երևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիները Երեւանը երգում է սիրո մասին 6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունը

Նազենի Ղարիբյանի պլան Բ-ն` ընդդեմ Օրբելյանի

Արխիվ 16-20

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ թեթեւ ձեռքով օրերս Օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆՆ ազատվեց տնօրենի պաշտոնից: Նախարարի պարտականությունները կատարող տիկինը, արդեն 2-րդ անգամ օգտվելով Օրբելյանի համաշխարհային ճանաչումից, Հայաստանին ներքաշում է միջազգային սկանդալի մեջ: Նախ` Օրբելյանին վերաբերվելով որպես իր շարքային աշխատող` որոշել էր խոչընդոտել նրա` «Գրեմմիի» մասնակցությանը, ապա արդեն ազատեց տնօրենի պաշտոնից` պատճառաբանելովոր Օրբելյանը չի տիրապետում հայերենին, հանդիսանում է այլ երկրի քաղաքացի եւ, ըստ օրենքի, չի թույլատրվում մի քանի հաստիք զբաղեցնել:

Նախ` ինչ վերաբերում է հայերենին չտիրապետելուն, լավ կլինի, որ տիկին Ղարիբյանն ինքն ուշադրություն դարձնի իր խոսքին, որի ընթացքում ամեն երկրորդ բառը ֆրանսերեն է կամ` անգլերեն: Եվ ի գիտություն Նազենի Ղարիբյանի` օպերայի եւ բալետի թատրոնի անունը կրող Ալեքսանդր Սպենդիարյանը, օպերային թատրոնի շենքի հակառակ կողմում համերգասրահի անունը կրող Արամ Խաչատրյանը, Երեւանի հատակագծի հեղինակ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը եւ էլի շատ հանճարեղ մարդիկ հայերենին չեն տիրապետել...

 

ԹԱՏՐՈՆԻ ՆՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԱՆՈՒՆԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄՆԱՑ ԱՌԵՂԾՎԱԾ

Այդուհանդերձ, երբ Նազենի Ղարիբյանը Օրբելյանին ազատելու երեկոյան եկավ թատրոն արտիստների հետ հանդիպման ու առճակատվեց նրանց կոշտ դիմադրությանը, որի ժամանակ արտիստները հետաքրքրվեցին, թե ինչու այսքան ամիսներին չի եկել թատրոն եւ իրենց ոչ մի ներկայացում չի դիտել, Ղարիբյանը նեղսրտած ասաց. «Դիտել եմ Մեծ թատրոնումհյուրախաղերի ժամանակ «Կարինե» օպերան եմ դիտել», իսկ արտիստներն էլ շտապեցին հիասթափեցնել նախարարի պարտականությունները կատարողին, որ իրականում թատրոնի խաղացանկում «Կարինե» չունեն եւ որ Ռուսաստանի Մեծ թատրոնում ներկայացել են «Գայանե» բալետովԻնչեւէ, երբ Ղարիբյանը հասկացավ, որ իր համար անծանոթ արտիստները լավ էլ ըմբոստ են ու գիտեն իրենց անելիքը, հեռացավ, իսկ լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել էր հայտնելու նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի անունը, սակայն, տեղի ունեցած բռնկուն խոսակցության պատճառով որոշել է լռել ու չբարձրաձայնել եւ խոստացավ, որ երկուշաբթի օրը կհայտնի նոր տնօրենի անունը: Բայց ինչպես ասում են` ուրբաթը շաբաթից շուտ եկավ, քանի որ մինչ երկուշաբթի, օպերային թատրոնի մոտ 600 աշխատակից այլ բան էին պլանավորել:

Երեկ առավոտյան հավաքվել էին Կառավարության առաջ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նախարարության այդ կամայական որոշման դեմ` նախ չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ. Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանը, եւ երկրորդ` աշխատանքից ազատել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին` մշակույթի եւ նրա գործիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, օրենքին հակասող հանձնարարականներ ու հրամաններ տալու համար: Բողոք-ակցիային, կառավարության առաջ թատրոնի աշխատակիցներին միացել էին նաեւ տարբեր ոլորտի մի շարք մտավորականներ: Պահանջ-նամակով, որի տակ էլեկտրոնային տարբերակով 4000, իսկ կառավարության առաջ էլ մոտ 400 ստորագրություններով նամակ-պահանջով թատրոնի 8 արտիստներին ընդունեց ՀՀ վարչապետը, որից հետո կայացրած որոշման արդյունքում  տնօրենի պարտականություններ ժամանակավորապես դրվեց փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանի վրա: Ն. Փաշինյանը նաեւ խոստացել է, որ Մշակույթի նախարարության կողմից վարչապետին ներկայացրած այն հիմնական խնդիրները, որով էլ արդարացվում է Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու ներկայացված փաստարկներից գոնե մի կետը կեղծ լինի, ապա ներկայացնողն անմիջապես կպատժվի` կազատվի աշխատանքից:

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ «ՕՊԵՐԱՑԻԱ Բ-Ն» ՁԱԽՈՂՎԵ՞Ց

Բայց մինչ այդ, պարզվում է, Նազենի Ղարիբյանն ունեցել է նախնական մշակած իր սեփական ճանապարհային քարտեզը: Նախնական պլանի համաձայն` Նազենիի արդեն նշանակած տնօրենը, որն այդպես էլ անհայտ մնաց, պետք է լիներ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, շոումեն ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ում անունը շրջանառվում էր ամիսներ առաջ: Ըստ այդ պլանի` 6 ամսվա ընթացքում Արմեն Սարգսյանը պետք է թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակեր Նազենի Ղարիբյանի մտերիմ ընկերուհու ամուսնուն` դիրիժոր Կարեն Դուրգարյանին, ով, կարելի է ասել, 2015 թվականի դեկտեմբերից նեղացած հեռացավ թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնից, քանի որ այդ հաստիքը վերացվեց եւ Դուրգարյանը չհամաձայնեց մնալ եւ աշխատել թատրոնում` որպես սովորական դիրիժոր: Սակայն, երբ Ն. Ղարիբյանը հանդիպեց դերասանների կոշտ դիմադրությանը (թեպետ մինչ թատրոն գալը հարցազրույց էր տվել եւ ասել, որ գնալու է թատրոն` արտիստների հետ հանդիպման ու դրանից հետո մեկնելու է Դիլիջան` աշխատանքային այցով), բայց վերադարձավ նախարարություն եւ ուշ երեկոյան ժողով հրավիրեց: Որոշվեց, որ Արմեն Սարգսյանը չի լինի տնօրեն, քանի որ տարիքը չի համապատասխանում: Ըստ շրջանառվող լուրերի` այստեղ ընկերուհու ամուսնու «խաթեր» մշակել են 2-րդ պլանը` Արմեն Սարգսյանի փոխարեն առաջին «սեւ» գործը կանի թատրոնի նախկին փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը (ի դեպ, ում որդու` Շմավոն Գրիգորյանի անունն էլ էր շրջանառվում թատրոնի տնօրենի հաստիքում, սակայն դա էլ հերքվեց ժամանակի ընթացքում), որը 6 ամիս տնօրենի ԺՊ լինելուց հետո աթոռը պետք է զիջեր նույն Արմեն Սարգսյանին, որն այդ պաշտոնին կհասներ հայտարարված մրցույթով, որից հետո արդեն կիրագործեին իրենց համար այդքան բաղձալի պլանը: Բայց այստեղ մի նուրբ, սակայն կարեւոր փաստ էլ կա. Նազենի Ղարիբյանը մի հեռահար նպատակ էլ ուներ` ինքը զբաղեցներ թատրոնի տնօրենի հաստիքը, քանի որ ինչպես եւ մամուլում շրջանառվում էր, որ Արմեն Սարգսյանին օպերային թատրոնի տնօրենի հաստիքը դեռեւս նախարար եղած ժամանակ խոստացել էր Լիլիթ Մակունցը, իսկ Նազենի Ղարիբյանն էլ, ըստ շրջանառվող խոսակցությունների այդքան էլ բարիդրացիական հարաբերություններ չի ունեցել նախարար Մակունցի հետ, ուստի` մտադիր է եղել վերջինիս կադրով հասնել իր նպատակին:

ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆԻ «ՃԻՏԻՆ ՊԱՐՏՔԸ»

Ղարիբյանը նաեւ այս ընթացքում շեշտում է, որ Ֆինանսների նախարարության կողմից 2017 թվականին իրականացրած ստուգումների արդյունքում օպերային թատրոնում արձանագրվել են 92 մլն դրամի խախտումներ: Իրականում պետք է ընդամենը դեպքերն ու դեմքերը չխառնել ու իրականությունը չներկայացնել այնպես, ինչպես բխում է Ղարիբյանի շահերից, քանի որ այդ ստուգումներն իրականցվել են Օրբելյանի նշանակվելուց անմիջապես հետո, ինչպես եւ սովորաբար լինում է նոր տնօրեն նշանակվելուց` ընդունում-հանձնում կատարելու գործընթացում, եւ պարզից էլ պարզ է, որ այդ պարտքերը կուտակվել են նախորդ տարիների ընթացքում, ինչն էլ ինքնըստինքյան մնացել է Օրբելյանի «ուսերին»: Ըստ թատերական աշխարհի կուլիսային խոսակցությունների` վարկած կա, որ այդ պարտքը կուտակվել է հենց Նազենի Ղարիբյանի նախագծած քարտեզի հերոսներից մեկի` Հրաչ Գրիգորյանի օրոք, եւ ըստ այդ խոսակցությունների` այդ ընթացքում էլ Հրաչ Գրիգորյանն ու իր որդին` Սարյան փողոցի վրա արդյունքում ստեղծել են իրենց սեփական գինետունը:

ՂԱՐԻԲՅԱՆԸ ՈՒՐԱՑԵ՞Լ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ

Ի դեպ, ֆրանսերենի մասին` տիկին Ղարիբյանը մատնանշում է Օրբելյանի ՀՀ քաղաքացի չլինելը, բայց ինքը Ֆրանսիայի քաղաքացի է: Զավեշտալին այն է, որ օրերս մամուլում տված հարցազրույցներից մեկում ուրացել էր Ֆրանսիայի քաղաքացիությունը, սակայն հաջորդ նախադասության մեջ հաստատել էր իր երկքաղաքացի լինելը: Իսկ այս դեպքում էլ, օրենքը արգելում է օտար քաղաքացիություն ունեցող անձին զբաղեցնել կառավարական բարձր պաշտոններ, իսկ տիկին Ղարիբյանն արդեն 4 ամիս է համարվում է նախարարի պարտականությունները կատարող անձ, ով փաստացի կատարում է նախարարի դեր, ուստի` ստացվում է, որ անօրինակա՞ն են այս ընթացքում նրա կատարած բոլոր հրամանները...

Հետաքրքիր է նաեւ այն, որ այս օրերի ընթացքում Ղարիբյանը խնամքով համացանցից իր կենսագրական տվյալներից վերացրել էր Ֆրանսիայի քաղաքացի լինելու հանգամանքը, սակայն մոռացել էր, որ տարիներ առաջ տված հարցազրույցներն անկարող էր ջնջել, որտեղ նա գոհ ու երջանիկ է, որ որպես Ֆրանսիայի քաղաքացի, հնարավորություն ունեցավ դեսպանատան միջոցով քվեարկել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում` այժմյան նախագահ Էմանուել Մակրոնի օգտին:

Ի ԴԵՊ

Ուշագրավ է նաեւ այն, որ Նազենի Ղարիբյանն արդեն իրեն դիտարկում է որպես ոչ թե նախարարի պարտականությունները կատարող, այլ հենց նախարար, քանի որ նախարարության պաշտոնական կայքում Օրբելյանի ազատման մասին հայտարարության մեջ մի քանի անգամ շեշտվում է մշակույթի նախարարը, հիմք ընդունելով ՊՈԱԿ-ների մասին օրենքի պահանջը, դադարեցրել է Օրբելյանի լիազորությունները:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ






Արամ Սարգսյանը կրկնակի ուրացող է. Գեղամ Մանուկյան«Արմմոնո»-ն 23-րդ անգամ միավորում է թատրոնն ու հանդիսատեսինՎահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր (տեսանյութ)Երկրորդ միջազգային հակաֆաշիստական համաժողովն ամփոփեց իր աշխատանքները ՄոսկվայումԱմուսնանալ, թե՞ փախչել. պարոնյանական բեմում՝ սերունդների ճակատամարտ101-ամյա վետերան Ներսես Սիմոնյանն իր կուսակիցների հետ նշում է Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը«Ոսկե գնդակ» մրցանակի թարմացված վարկանիշը. GoalԵրևանի սիրո պակասը կլրացնեն ազնավուրցիներըԵրեւանը երգում է սիրո մասին6 բույր, որոնք գրավում են շների ուշադրությունըՊուտինը հայտնել է` ԱՄՆ նախագահն այցելել է Կրեմլում գտնվող իր բնակարան«Ռուսաստանի փլուզման հրահանգներ». Ժիրինովսկու մարգարեությունը սկսում է իրականանալ 25 տարի անց. նրանք ապարդյուն ծիծաղեցին նրա վրա«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտԹրամփի մաքսային ռումբը հասավ AmazonԵրևանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին․ News.amԶգուշացե՛ք դեղամիջոցների կեղծ գովազդներից, թիրախավորում են հայտնի մարդկանցԱդրբեջանցի սահմանապահները կրшկ են բացել Կասպից ծովում սահմանը խախտած նավի վրաԴեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսինՎարկածներ կան՝ Եղիշե Հակոբյանը հաշիշ է օգտագործել, ես ռեալ չեմ տեսել. հրամանատարը ցուցմունք տվեցԴեպքի հաջորդ օրը զինծառայողներն ավտոբուսով իրենց ամբողջ անձնակազմով պետք է ուղարկվեին փորձաքննության. ԲացահայտումՌուսաստանի ավիացիայի 3 տոնանայոց ФАБ-3000 սավառնող ավիառումբ ոչնչացրել է ուկրաինական անօդաչուների գործարանը (Տեսանյութ)Ինչու հայ վետերանները դեռ չեն ստացել Մեծ հաղթանակի 80-ամյակի մեդալներըՊաշտպանության փոխարեն՝ սեղանի թենիսԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ ԹրամփՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էԴատապարտել տեղի ունեցածը. Իրանահայ համայնքը միասնական կոչով է հանդես եկելՊուտինը ցույց է տվել՝ ինչ կա Կրեմլի իր բնակարանի սառնարանում և սեղանինԿարդինալները փորձում են արագ ընտրել նոր պապ՝ Միքելանջելոյի որմնանկարների ներքոՉինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններիՀրապարակվել է 2025-ի հունվար-մարտ ամիսների պետբյուջեի կատարման մասին տեղեկատվությունըԿրթվենք, որպեսզի կարողանանք անեծքի մակարդակից աճել. Աննա Հակոբյանի խորհուրդըՈւղիղ. Արդյոք Նիկոլը նորից կընկնի կորոնավիրուս. Հայկ ԲաբուխանյանԻնչ է տեղի ունեցել մոսկովյան հայտնի միջադեպի կուլիսներում Նիկոլի առջև կանգնած են երկու հիմնական սցենար՝ երկուսն էլ՝ քաղաքական և բարոյական կորուստներով. ԿարապետյանՀնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ուրախ եմ, որ ավագանին միասնական էր. Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիԻնչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top