Թոխատյանն իր ալտերնատիվ թատրոնի հարցերն իշխանությունների մոտ լուծելու ալտերնատիվ ճանապարհ է գտել
ՄշակութայինՆախկին իշխանություններին «Ազատություն» ռադիոկայանի եթերում մի լավ քննադատելուց ընդամենը շաբաթներ անց` երեկ Ազգային ժողովում էր հայտնվել ՀՀ ժողովրդական արտիստ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆԸ: «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ նա հյուրընկալվել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ մոտ: Թե ինչ են քննարկել Թոխատյանն ու Մխիթարյանը, երբ այս օրերին թատերական ոլորտում խիստ լարված իրավիճակ է, «Իրավունքը» մանրամասներ պարզեց դերասանից:
– Հենց նույն թատրոնների հարցով էի եկել, որովհետեւ այսօր, եթե քննարկվում է թատրոնների կամ ՊՈԱԿ-ների հարցը, ես ինքս դիմեցի որպես ալտերնատիվ թատրոն, որպեսզի նաեւ մեր ձայնն էլ լսեն:
– Այսինքն` խնդիրնե՞ր կան նաեւ Ձեր թատրոնում:
– Խնդիրների հարցը չէ, այլ` ընդհանուր համակարգի, որի մի ինչ-որ մասնիկն էլ նաեւ մենք ենք: Չնայած որեւիցե առնչություն չունենք Մշակույթի նախարարության եւ պետական որեւէ ստորաբաժանման հետ, բայց միեւնույնն է, աշխատում ենք պետությունում ու դրա համար մեր կարծիքն էլ փորձեցինք հայտնել: Իսկ մեր կարծիքը մեր խումբը հայտնել է` սկսած 2000 թվականից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցը Հ. Թոխատյանի հետ կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:
