Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին

«Մենք կպայքարենք մեր մտավոր կարողություններով». Գագիկ Հարությունյան

Արխիվ 16-20

Ցանցային հետազոտությունների ինստիտուտը` «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության ՀԿ-ի հետ համատեղ, երեկ կազմակերպել էր «Հոգեւոր արժեքները եւ ժամանակակից պետությունը» թեմայով համաժողով, որին մասնակցում էին անվանի փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից եւ Վրաստանից: Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում ՌԴ, Ղազախստանի եւ Բելառուսի դեսպանները, ապա հայ, ռուս եւ վրացի մասնագետները հանդես եկան զեկույցներով, իսկ համաժողովն ամփոփվեց մտքերի փոխանակմամբ: «Իրավունքը» համաժողովի մասին զրուցեց կազմակերպիչներից «Ցանցային հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

– Կարելի՞ է ասել, որ համաժողովը միտված է հոգեւոր եւ մտավոր ռեսուրսների բացահայտմանը, թե՞ այսօր նոր մարտահրավեր եք տեսնում` հենց այս ենթակառուցվածքների դեմ ուղղված:

Անշուշտ, սա մի գործընթաց է, որը սկիզբ եւ վերջ չունի: Բայց, այո, այսօր հոգեւոր արժեքների դեմ ուղղված տեսնում ենք նոր մարտահրավերներ, եւ նաեւ սա է ստիպում, որ կազմակերպենք նման միջոցառում եւ քննարկենք եղած խնդիրները: Մենք գիտենք, որ բազմաթիվ, այսպես կոչված, դեստրուկտիվ աղանդներ եւ հասարակական կազմակերպություններ են գործում Հայաստանում, որոնց նպատակներն այդքան էլ բարի եւ ստեղծագործ չեն: Սա նշանակում է, որ պետք է ինքներս մշակենք մեր գործողությունները եւ փորձենք ինչ-որ ձեւով դիմակայել այդ ամենին:

Անդրադառնանք Ձեր նորաստեղծ կազմակերպությանը` «Ցանցային հետազոտությունների ինստիտուտին», ի՞նչ նպատակ ունի եւ ինչպիսի՞ գործունեություն է իրականացնելու:

Ի դեպ, մենք այս հասարակական կազմակերպությունը ստեղծել էինք դեռեւս երեք տարի առաջ, քանի որ կանխատեսում էինք որոշ զարգացումներ` ի տարբերություն շատերի: Սա մեր առաջին քայլերն է, բայց հույս ունենք, որ կկարողանանք ցանցային հետազոտությունների օնլայն միջոցներ կիրառելով` ինչ-որ մի ձեւով համախմբել հայկական մտավոր, հոգեւոր ներուժը` ի բարօրություն Հայաստանի եւ հայ ժողովրդի:

ՀՀ կառավարությունը հունվարին լուծարեց Ձեր ղեկավարած «Նորավանք» գիտակրթական հիմադրամը« որը ռազմավարական հետազոտությունների եւ նորարարական մշակումների առաջատար կենտրոն էր եւ աշխատում էր արդի ուղեղային կենտրոնների ոճով: Չե՞ք կարծում, որ հեշտությամբ զիջեցիք դիրքերը:

Հեշտությամբ չենք թողել, մենք շատ ուզում էինք այն պահպանել:

Ամեն դեպքում, պահպանման համար ակտիվ դիմադրություն չեղավ...

Ես փողոցային պայքարի մասնագետ չեմ, մենք կպայքարենք այսպես` մեր մտավոր կարողություններով, մեր վերլուծություններով: Սա է մեր մոտեցումը:

Այսինքն` կարո՞ղ ենք համարել, որ «Ցանցային հետազոտությունների ինստիտուտը» կդառնա «Նորավանքի» շարունակությունը:

Մասամբ ` այո, որովհետեւ, իհարկե, չունենք անհրաժեշտ ռեսուրսներ, բայց հույս ունենք, որ ժամանակի ընթացքում կարող ենք որոշ չափով վերականգնել այն, ինչ-որ անում էր «Նորավանքը»: Ասեմ, որ «Նորավանքն» իր գործունեության ընթացքում հրատարակել է 82 հատոր գիրք, 400 համար ամսագիր եւ տվել է բազմաթիվ զեկուցագրեր:

Փաստորեն, ստացվում է, որ «Նորավանքը» լուծարելով` տուժեց իշխանությունը, ոչ թե` Դուք:

Համարում եմ, որ սա նույնպես հարված էր Հայաստանում եղած ոչ այնքան շատ մտավոր ռեսուրսներին, որովհետեւ մեր «Նորավանքը» գիտեին շատերը: Մեր կայքը 3-4 ամիս է, ինչ չի լրացվում, բայց օրական մի քանի 100 հոգի, միեւնույն է, այցելում են, կարդում են: Այնտեղ որոշակի ռեսուրս է կուտակված` 8-9 հազար նյութ կա, եւ մենք համացանցի որոնողական վարկանիշներում 2-րդ, 6-րդ տեղերն ենք զբաղեցնում: Հայկական այլ կազմակերպություն, ցավոք, նման հաջողության չի հասել, եւ հենց առաջինն էլ «Նորավանքը» փակվեց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված