Մադուրո. Գուայդոն և ԱՄՆ-ը մտադիր են ինձ սպանել
Արխիվ 16-20Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ին ու Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոյին մեղադրել է իր սպանությունը կազմակերպելու մեջ։ Այս մասին նա հայտարարել է տեղի հեռուստատեսության եթերում։
Ելույթի ընթացքում նա մի քանի անգամ Գուայդոյին «հրեշավոր խամաճիկ» է անվանել։
Դեռևս հունվարի վերջին Մադուրոն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է սպանել իրեն։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
