Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Ուղիղ 11 տարի առաջ այս օրը ԱԺ-ում քննվում էր երեք պատգամավորի կալանավորելու հարցը

Արխիվ 16-20

Ուղիղ 11 տարի առաջ այս օրը ԱԺ արտահերթ նիստ էր գումարվել, որի օրակարգում հետեւյալ հարցն էր՝ «ԱԺ-ի պատգամավորներ Հակոբ Վրդանեսի Հակոբյանին, Մյասնիկ Ժորայի Մալխասյանին, Սասուն Մեխակի Միքայելյանին, Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին»։ Այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ելույթը խորհրդարանում ներկայացնում ենք ամբողջությամբ.

«ԱԺ հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում իմ միջնորդագիրը «ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Ժորայի Մալխասյանին, Սասուն Մեխակի Միքայելյանին, Հակոբ Վրդանեսի Հակոբյանին, Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ կալանավորելու համաձայնություն տալու մասին»։

2008 թվականի փետրվարի 19-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրություններում կրած պարտության հետ չհաշտվելով, Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա համախոհները սանձազերծել են նախընտրական գործընթացն ու ընտրությունների բուն ընթացքը վարկաբեկելուն, միջազգային հանրության առաջ դրանց օրինականությունը կասկածի տակ դնելուն, ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության լայն զանգվածներում անվստահություն սահմանելուն, հասարակական դժգոհության եւ ընդվզումների պատրանք ստեղծելուն ուղղված լայնածավալ միջոցառումներ, նպատակ ունենալով, զանազան ճնշումների գործադրմամբ, ապակայունացնել երկրի ներքաղաքական իրավիճակը եւ դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծել ՀՀ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու համար։

Սկսած 2008 թվականի փետրվարի 20-ից Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա իբր ընտրված Նախագահ հռչակած իր համախոհներն ու աջակիցները Երեւանի «Ազատության» հրապարակում կազմակերպել եւ 10 օր տեւողությամբ անընդմեջ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացրել են մայրաքաղաքի կենսունակությունը, ճանապարհատրանսպորտային երթեւեկությունը, պետական հիմնարկների բնականոն գործունեությունն ու ազգաբնակչության հանգիստն ու անդորրը խանգարող զանգվածային հրապարակային միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ, որոնց ընթացքում զանգվածային հոգեխանգարմունքի ձեւավորման տարատեսակ հնարքների կիրառմամբ հանդես են եկել քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերելու, պետական մարմինների, մասնավոր ձեռնարկությունների եւ ուսումնական հաստատությունների բնականոն գործունեությունը խաթարելու, չարտոնված հրապարակային միջոցառումները դադարեցնելու, իրավապահ մարմինների օրինական պահանջներին չենթարկվելու, հրապարակային կոչերով, որոնց զուգորդվել են ապատեղեկատվական բնույթի սադրիչ ելույթներով եւ հայտարարություններով, հասարակական կարգի պահպանությունն իրականացնող պետական ծառայողների բացահայտ շանտաժով։

Հանրահավաքների մասնակիցների լայն զանգվածներում ամբոխավարական տրամադրություններ սերմանելու, զանգվածային անկարգությունների դիմելու պատրաստակամություն հրահրելու հետ միաժամանակ, միասնական կենտրոնից ցուցարարների շրջանում կազմակերպված կարգով ընտրվել ու հավաքագրվել են առավել ագրեսիվ տարրեր, որոնց գաղտնի զինել են նախապես պատրաստված փայտե մահակներով, երկաթյա ձողերով, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված այլ առարկաներով, ինչպես նաեւ դյուրավառ եւ պայթուցիկ նյութերով, ապօրինի կերպով ձեռքբերված հրազենով ու ռազմամթերքով։

Նախապատրաստելով հատուկ գրոհային խմբեր իրավապահ մարմինների հետ բախումներ սադրելու, նրանց կողմից հասարակական կարգը վերականգնելուն ուղղված միջոցառումների ձեռնարկման դեպքում ոստիկանությանը գործուն դիմադրություն ցուցաբերելու, օրինաչափ միջամտությունը բռնությամբ հաղթահարելու նպատակով։

Փետրվարի 19-ին ՀՀ ոստիկանությունում եւ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհները նախապատրաստում են սադրիչ գործողությունների իրականացմամբ մարտի 1-ին մայրաքաղաքում հրահրել զանգվածային անկարգություններ, եւ այդ նպատակով «Ազատության» հրապարակում ընթացող նստացույցի մասնակիցներին պետք է բաժանվեն մեծ քանակությամբ մահակներ, մետաղյա ձողեր, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ հրազեն եւ նռնակներ։

Իրավիճակը վտանգազերծելու նպատակով, մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության կողմից ձեռնարկվել է հանրավտանգ այդ նյութերի առգրավմանն ուղղված օպերատիվ միջոցառում, սակայն համապատասխան զննություն կատարելու հնարավորություն տալու կոչին ի պատասխան, նստացույցի մասնակիցները կատաղի հարձակում են գործել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իրավապահ մարմինների նկատմամբ։ Ամբոխից ոստիկանների վրա սկսել են նետել նախապես պատրաստված քարեր, փայտի կտորներ, մետաղյա ձողեր, բռնկուն նյութերով շշեր, ինչը զուգորդվել է իրավապահներին ուղղված հայհոյանքներով, իշխանությունը բռնությամբ տապալելու կոչերով։

Ստեղծված իրավիճակից ելնելով, տեղում օպերատիվ որոշում է կայացվել, օրենքով նախատեսված շրջանակներում, համապատասխան միջոցներ ձեռնարկելու, որից հետո միայն ոստիկանության աշխատաողներին հաջողվել է հաղթահարել զինված դիմադրությունը, այնուհանդերձ, «Ազատության» հրապարակում սկիզբ առաջ զանգվածային անկարգությունները շարունակվել են։

Նույն օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհների կողմից ուղղորդվող ամբոխը դիրքավորվելով Գրիգոր Լուսավորչի պողոտայում, կրկեսի, Ֆրանսիայի դեսպանատան, Երեւանի քաղաքապետարանի, «Մետրոպոլիտեն» հյուրանոցի առջեւ ընկած տարածքում, զինված հրազենով, մահակներով, մետաղյա ձողերով, դյուրավառ հեղուկով լի տարաներով, զբոսայգուց քանդած սալահատիկների բեկորներով հարձակումներ են գործել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, որի հետեւանքով շուրջ 100 ոստիկանների պատճառվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ վաշտի հրամանատար Համլետ Թադեւոսյանը ստացված վնասվածքներից մահացել է։

Զանգվածային անկարգությունների մասնակիցների հոծ բազմությունը կոտրել է Երեւանի քաղաքապետարանի եւ հարակից շինությունների ապակիներն ու դռները։ Մարտի 1-ի լույս 2-ի գիշերվա ընթացքում հրկիզել են մասնավոր եւ պետական սեփականություն հանդիսացող թվով 63 ավտոմեքենա։ Այդ թվում՝ նույնիսկ շտապ օգնության ավտոմեքենա կարմիր խաչի տարբերակիչ նշանով։ Թալանել ու ավերել են Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող Մոսկվայի տունը, շրջակա խանութները, ողջ գիշեր ահ ու սարսափի մեջ պահելով մոտակա շենքերի բնակիչներին, իրական վտանգի ենթարկելով նրանց կյանքն ու առողջությունը։

Զանգվածային անկարգությունների հետեւանքով ընդհանուր առմամբ զոհվել է 8 անձ։ Դեռեւս չամփոփված տվյալներով առնվազն 165 անձ, այդ թվում՝ 117 ոստիկաններ եւ զինծառայողներ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Պետությանը, մասնավոր ձեռնարկատերերին եւ անհատ քաղաքացիների պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Անկարգությունները դադարեցվել են միայն ՀՀ Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրով Երեւան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ոստիկանության, ազգային անվտանգության եւ զինված ուժերի համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ։ Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հրապարակային կոչերով բռնարարքներ հրահրելուն, անմիջական մասնակցությամբ դրդումներով, տարաբնույթ օժանդակություններով, այդ թվում՝ գրոհայինների հավաքագրումով եւ նրանց զինելով, զանգվածային անկարգությունները կազմակերպելուն ակտիվ մասնակցություն են ունեցել այդ թվում նաեւ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյան, Հակոբ Հակոբյանը եւ Խաչատուր Սուքիասյանը, ինչը բավարար հիմք է տալիս սույն քրեական գործով նրանց ներգրավելու որպես մեղադրյալներ, առաջադրելով մեղադրանք 2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որոնք զուգորդվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային եւ մասնավոր գույքի ոչնչացմամբ եւ վնասումով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով, որով իսկ թվարկված պատգամավորները կատարել են հանրորեն վտանգավոր արարքներ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3-րդ մասով եւ 300 հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործով առկա են հիշյալ պատգամավորներին կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող բավարար նյութեր։ Այդ թվում՝ բավարար հիմքեր այն մասին, որ ազատության մեջ մնալով նրանք կարող են թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել միջդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը։ Այդ մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Խաչատուր Սուքիասյանը փաստորեն արդեն իսկ թաքնվում են քրեական վարույթն իրականացնող մարմնից, եւ թաքնվելու հնարավոր վայրերում նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցներն առ այսօր արդյունք չեն տվել։

Այդ միջոցառումների արդյունքում,մարտի 3-ին Սասուն Միքայելյանի, Երեւանի Արշակունյաց փողոցում գտնվող,բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաեւ ապօրինի զենք հանդիսացող չեխական արտադրության ատրճանակ։

Պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին հնարավոր է եղել օպերատիվ միջոցառումների շնորհիվ հայտնաբերել եւ ձերբակալել հանցավոր գործողությունների իրականացման անմիջական հանգամանքներում, սակայն նրանք առ այսօր հրաժարվում են որեւէ բացատրություններ, ցուցմունքներ տալուց։ Բացի այդ, նշված պատգամավորների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու օրենքով նախատեսված հիմքեր են հանդիսանում նաեւ կատարած արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչի մասին վկայում է նախաքննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներ։ Այդ թվում՝ զանգվածային անկարգությունների իրականացման վայրերում կատարած զննության արդյունքները, առգրավված իրեղեն ապացույցները, զանգվածային անկարգությունների մասնակիցների, դրանց հետեւանքով տուժած քաղաքացիների, ականատես վկաների ցուցմունքները, զանգվածային անկարգությունների ընթացքում ամենայն մանրամասներով պատկերված բազմաթիվ աղբյուրներից ձեռք բերված եւ որպես ապացույց գործին կցված տեսանյութերով, ինչպես նաեւ անկարգություններին նախորդած չարտոնված հրապարակային միջոցառումների ընթացքում տեսաձայնագրառումների վերծանմամբ։

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածով, միջնորդում եմ համաձայնություն տալ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին եւ Խաչատուր Սուքիասյանին որպես մեղադրյալներ ներգրավելու եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու համար»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված