Հայտնի են մեծահասակների կարատեի Հայաստանի 31-րդ առաջնության չեմպիոնների անունները
Արխիվ 16-20Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան այսօր՝ մարտի 2-ին, անցկացրեց Մեծահասակների Կարատեի Հայաստանի 31-րդ առաջնությունը, որին մասնակցեցին մարզիկներ Երեւանից, հանրապետության մարզերից եւ Արցախից: Մարզիկները մրցեցին Կատա եւ Կումիտե մրցակարգերում: Մեծահասակների Կարատեի Հայաստանի 31-րդ առաջնության չեմպիոններն են՝
Կատա մրցակարգ, աղջիկներ.
-Արմինե Աղաբեկյան (Արցախի կարատե-Դո ֆեդերացիա)
Կատա մրցակարգ, տղաներ.
-Միքայել Մխիթարյան (Արցախի կարատե-Դո ֆեդերացիա)
Կումիտե մրցակարգ աղջիկներ, -68կգ.. քաշ. կարգ
-Անիտա Մակյան (Սյորինրյու կարատեի հայկական ֆեդերացիա)
Կումիտե մրցակարգ, տղաներ, -60կգ. քաշ. կարգ
-Սամվել Այդինյան (Վանաձորի կարատեի ֆեդերացիա)
Կումիտե մրցակարգ, տղաներ, -67կգ. քաշ. կարգ
-Սերգեյ Դալլքայան (Հայաստանի Վադորյու կարատեի ֆեդերացիա)
Կումիտե մրցակարգ, տղաներ, -75կգ. քաշ. կարգ
-Դավիթ Մակյան (Սյորինրյու կարատեի հայկական ֆեդերացիա)
Կումիտե մրցակարգ, տղաներ, -84կգ. քաշ. կարգ
-Մկրտիչ Ղազարյան (Երևանի Մարտարվեստների ակումբ)
Կումիտե մրցակարգ, տղաներ, +84կգ. քաշային կարգ
-Սերյոժա Մակարյան (Չեմպիոն ակումբ):
