Երդում Եռաբլուրում (Տեսանյութ)
Արխիվ 16-20
Կայացավ «Մենք հանձնելու հայրենիք չունենք» խորագրով համազգային հայահավաքը: Օրակարգում միայն մեկ հարց էր՝ հայ ազգն իր վերջնական «ոչ»-ն է հայտնում աշխարհին` «տարածքներ խաղաղության դիմաց» հայակործան թեզի հանդեպ: Հանրահավաքի մասնակիցները ելույթներ ունեցան Ազատության հրապարակում, ինչպես նաեւ բարձրացան Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ, այնտեղից ջահ վառեցին ու այն տարան դեպի Եռաբլուր: Իսկ եռաբլուրում երդում տվեցին՝ հերոսների շիրիմների առաջ, որ նրանց արյունով ներկված հողը այլեւս երբեք ոչ մի օտարի եւ մանավանդ թուրքի ոտքի կոխան չի լինելու՝ ո՛չ դրսից, ո՛չ ներսից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.