«Շուռնուխում մեր ազգային ավանդույթները ոտնակոխ անողները նորից ակտիվացել են» (Տեսանյութ)
Արխիվ 16-20![«Շուռնուխում մեր ազգային ավանդույթները ոտնակոխ անողները նորից ակտիվացել են» (Տեսանյութ)](/timthumb.php?src=disc/old16-20/77404.png&w=780)
Դեռեւս նախորդ տարի «Իրավունքը» տեղեկացրել էր, որ օգոստոսի 3-ին Շուռնուխում մոտ տասը ԼԳԲՏ-ական, որոնք մի քանի օր այնտեղ մնալու ակնկալիքով օգոստոսի 2-ից տեղավորվել էին շուռնուխցի ԼԳԲՏ-ական Հայկ Հակոբյանի տանը՝ խաթարել էին գյուղի անդորրն ու հասարակական կարգը: Ավելին՝ նրանց խուլիգանական դրսեւորումները, գյուղացիների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող վարքագիծը հանգեցրել է նրան, որ շուռնուխցի կանայք եւ դեռահաս երեխաները անցել էին ինքնապաշտպանության՝ դուրս հրավիրելով ԼԳԲՏ-ականներին իրենց գյուղից: Մինչդեռ ԼԳԲՏ-ականներն առաջինն աղմուկ բարձրացրեցին, թե իբրեւ իրենց վրա հարձակվել են ու դաժանաբար ծեծել, ինչի հետեւանքով էլ ոստիկանությունում հարցաքննության կանչվեցին շուռնուխցի կանայք ու երեխաներ: Ինչեւէ, մեծ աղմուկ հանած այս պատմության էջը, կարծես թե, փակվել էր: Սակայն, պարզվում է՝ Շուռնուխի գործը վերաբացվել է եւ բոլոր շուռնուխցիներին, այդ թվում՝ նաեւ երեխաներին փետրվարի 13-ին կանչել են դատարան քրեական գործով։ Ընդ որում՝ հոդվածն այս անգամ ասում են՝ ավելի ծանր է, քան սկզբում էր: Այս մասին «Իրավունքը» մանրամասներ է պարզել Գորիս համայնքի ավագանու անդամ, շուռնուխցի ազատամարտիկ ԱՐԱՐԱՏ ԱՂԱԲԵԿՅԱՆԻՑ:
- Պարոն Աղաբեկյան, որքանով տեղյակ ենք կրկին Շուռնուխի գործը վերաբացվել է: Կներկայացնե՞ք իրավիճակը:
- Անակնկալի եկանք, որովհետեւ ես ու թվով 15-16 կին-երեխա նորից ծանուցագիր ենք ստացել: Մի դատական նիստ էլ եղել է, հետաձգվել է: Դեռ չգիտենք, թե ինչում են ուզում մեզ մեղադրեն ու որ հոդվածի որ կետով: Չեմ ուզում փակագծեր բացել, բայց, կարծես, այս անգամ ավելի լուրջ մեղադրանք են ներկայացրել, թե իբր իրենց վրա մեր արածը բարոյահոգեբանական հետեւանք է թողել: Բա ամբողջ գյուղի բարոյահոգեբանական վնասի մասին ո՞վ պետք է մտածի…
- Բայց գործը չէ՞ր կարճվել, ինչո՞ւ կրկին հիշեցին այս թեման:
- Համաներման տակ կարճեցին: Այդ համաներումն իմ սրտով էլ չէր, որովհետեւ մենք ոչ թե մեղավոր էինք, այլ տուժող, որովհետեւ իրենք էին եկել մեր գյուղ, մեր ազգային ավանդույթները վիրավորել ու մեր անդորրը խանգարել: Բայց ինչ-որ է՝ իրենք հետ քաշվեցին, մենք էլ համաձայնեցինք, որ իբեւ գործը փակվեր: Մտածեցինք՝ իրենց սխալը հասկացել են ու հետ քաշվել, բայց այսօր, փաստորեն, կրկին բացում են գործը:
- Ի՞նչ եք պատրաստվում անել փետրվարի 13-ին: Էլի երեխաներին տանելու են հարցաքննությա՞ն:
- Մեր իրավունքների մեջ մտնում է նաեւ չներկայանալը, բայց եթե պետք լինի, բոլորի տեղը ես կգնամ ու կհիշեցնեմ, որ ես ու իմ ժողովուրդն ենք բարոյահոգեբանական վնաս կրել, այդ մեզ էին վիրավորում լկտի բառերով… Կբարձրաձայնեմ ու կպահանջեմ, որ մեր իրավունքները եւս պաշտպանեն: Մի՞թե մենք մարդ չենք, էդ որ խտրականությունն են մեր աչքը մտցնում, բա ինչո՞ւ հաշվի չեն առնում, որ ինձ հայհոյել են, վիրավորել: Ես իմ բարոյական իրավունքն եմ պահանջում հարգել:
- Նախորդ անգամ էլ արդարացիորեն շուռնուխցիները բարձրաձայնեցին իրենց ու իրենց երեխաների իրավունքների մասին, բայց նրանց ձայնը եւս լսելու փոխարեն, փաստացի կրկին այս գործը բացում են…
- Անհրաժեշտության դեպքում ընդհուպ իմ զինվորական համազգեստը կհագնեմ, մեդալներս կկախեմ եւ կգնամ Բաղրամյան 26-ի դիմաց վրան կխփեմ ու կնստեմ, բայց ես իմ ազգային ավանդույթները պահող մարդ եմ: Երկու պատերազմի մասնակից եմ, ես իմ լուման եմ ներդրել մեր երկրի ու իմ ազգի համար, մի՞թե կառավարությունը չի լսելու մեր ձայնը: Շուռնուխում մեր ազգային ավանդույթները ոտնակոխ անողները նորից ակտիվացել են, եթե պետք լինի, կխնդրեմ, կհորդորեմ բոլոր իրավապահներին, դատավորներին ու փաստաբաններին, որ ոտքի կանգնեն ու պաշտպանեն մեր երեխաներին այս համասեռամոլության քարոզից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Ինչ էր տեղի ունեցել Շուռնուխում, առավել մանրամասն դիտեք տեսանյութում.