Ռամոս. «Ռոնալդուի հեռանալուց հետո ես ստիպված էի ինձ վրա վերցնել պատասխանատվությունը»
Արխիվ 16-20Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վայելում է թիմի հիմնական 11 մետրանոց իրացնողի դերը «Յուվենտուս» Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո:
«Կրիշտիանուի հեռանալուց հետո ես ստիպված էի ինձ վրա վերցնել պատասխանատվությունը: Ես ուրախ եմ այդ նոր կարգավիճակով ու երբեք ոչ ոքի մտադրված չեմ վիրավորում: Եթե ինչ-որ մեկին նեղացրել եմ, ներողություն եմ խնդրում:
Այս մրցաշրջանում մենք պայքարելու ենք բոլոր գավաթների համար՝ Չեմպիոնների լիգայի, Լա Լիգայի և Իսպանիայի գավաթի: Հիմա մենք լավ ենք խաղում, Մադրիդը սենսացիոն մարզավիճակում է»,-ասել է իսպանացի ֆուտբոլիստը El Hormiguero 3.0-ի հետ զրույցում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
