Սանկտ Պետերբուրգում ընթանում է Լենինգրադյան բլոկադայի ճեղքման 75-ամյակին նվիրված ռազմական շքերթ
Արխիվ 16-20Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթանում է Լենինգրադի բլոկադայի ճեղքման 75-ամյակին նվիրված ռազմական շքերթ, այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ Պալատային հրապարակում անցնող շքերթին մասնակցում է ավելի քան 2500 զինծառայող, շքերթի ժամանակ ցուցադրվում է ՌԴ ԶՈւ-ին պատկանող նորագույն տեխնիկայի ավելի քան 80 միավոր:
Լենինգրադյան մեծ շրջափակումը տևել է 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 1944 թ. հունվարի 27-ը՝ ընդհանուր առմամբ տևելով 872 օր:
Լենինգրադի ճակատամարտը քաղաքական և ստրատեգիական խոշոր նշանակություն ունեցավ։ Այդ ճակատամարտում խորհրդային զորքերը ջախջախեցին մոտ 50 գերմանական դիվիզիա։
