Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցից Կճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա Գեւորգյան Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Անխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկեր Ռուսական ուժերը նոր ճակա՞տ են բացում Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով Կիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերին

Ինչպես են կիսամերկ պաշտոնյաներն ու աստղերը մկրտության սառը «լոգանք» ընդունել (Ֆոտոշարք)

Արխիվ 16-20

Այսօր` հունվարի 19-ին, ուղղափառ քրիստոնյաները տոնում են Քրիստոսի Մկրտության օրը: Ռուսաստանում, որպես կանոն, յուրաքանչյուր տարի այդ օրը առավոտյան համարձակ հավատացյալները հավաքվում են սառցակալած լճի կամ գետի ափին` սուզվելու սառցե ջրի մեջ եւ մաքրվելու մեղքերից: Նրանց շարքերում են նաեւ շոու-բիզնեսի աստղերը, հայտնի մարզիկները, քաղաքական գործիչները եւ նույնիսկ ՌԴ նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ: Թե ովքեր են այս տարի մասնակցել մկրտության «լոգանքին», «Իրավունքը» նրանցից կազմել է թոփ տասնյակ:

1. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ՌԴ նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ մասնակցել է ավանդական «մկրտության լոգանքին»: Այս մասին տեղեկացնում են Կրեմլի մամլո ծառայությունից: Սակայն լոգանքի ընդունման հստակ վայրը Կրեմլը չի հրապարակել, միայն տեղեկացրել է, որ այն տեղի է ունեցել Մոսկվայի մերձակայքում։ 

2. Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկո

Դե, իհարկե, ՌԴ նախագահի համարձակ քայլից հետ չէր կարող մնալ Ուկրաինան: Մայրաքաղաք Կիեւի քաղաքապետ ՎԻՏԱԼԻ ԿԼԻՉԿՈՆ այս տարի սուզվել է Դնեպրի Օբոլոնյան ջրվեջի մեջ: Ինչպես տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները, Վ. Կլիչկոյի այցին տեղացիները սպասել են անհամբեր: Ավելին՝ նրանցից նույնիսկ մի քանիսը «մկրտության լոգանքի» իրենց հետ բերել են երեխաներին: Ի դեպ, Կլիչկոյի հետ միասին «մկրտության լոգանք» են ընդունել Ուկրաինայի շուրջ 30 քաղաքների քաղաքապետեր, Ազգային ժողովի պատգամավորներ, մարզային ղեկավարներ, որոնց հենց Կիեւի քաղաքապետն էր առաջարկել միանալ: 

3. Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոն

Անկախ եղանակից եւ առողջական վիճակից ամեն տարի մկրտության սառցե «լոգանքին» մասնակցում է նաեւ Մոլդովայի նախագահ ԻԳՈՐ ԴՈԴՈՆԸ: Այս տարի արարողության տեսանյութը՝ հենց ինքը՝ Մոլդովայի ղեկավարն է հրապարակել սոցցանցում: «Սա գեղեցիկ ավանդույթ է, որn ամրապնդում է ե՛ւ մարմինը, ե՛ւ հոգին: Ջրի մեջ սուզվելուց հետո ստացած զգացողություններն աննկարագրելի են», - նշել է Դոդոնը:

4. Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովա

Ռուս բալետի հայտնի պարուհի եւ հասարակական գործիչ ԱՆԱՍՏԱՍԻԱ ՎՈԼՈՉԿՈՎԱՆ նախ ցույց է տվել իր պլաստիկան ու շպագատ իջել, ապա նաեւ իջել սառը ջրի հատակը՝ գրկելով սառույցները: Թե այս տեսարանով նա ազատվել է մեղքերից կամ քանիսի մեղքերն է ավելացրել, դժվար է պատկերացնել:

5. Երգիչ Վիտալի Կոզլովսկի

Մկրտության «լոգանքին» միացել է նաեւ երգիչ ՎԻՏԱԼԻ ԿՈԶԼՈՎՍԿԻՆ: «Չդավաճանելով ավանդույթները, հաղթահարելով ծուլությունն ու վախը՝ սուզվում եմ սառը ջրերի մեջ», - իր ինստագրամի էջում գրել է Կոզլովսկին:

6. «ՏԻԿ» խմբի մենակատար Վիկտոր Բրոնյուկ

«ՏԻԿ» խմբի մենակատար ՎԻԿՏՈՐ ԲՐՈՆՅՈՒԿԸ, թեպետ այս օրերին գտնվում է Վենեցիայում, սակայն մասնակցել է ավանդական «մկրտության լոգանքին»: Անդրադառնալով արարողությանը՝ նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես նշել է. «Արդեն ավանդույթ է դարձել մկրտությունը լավ խմբով տոնելը: Քրիստոս մկրտվեց Հորդանան գետում: Շնորհավորում եմ»:

7. Բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկ

Ուկրաինացի բռնցքամարտիկ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՈՒՍԻԿԸ, չնայած նրան, որ այժմ հանգստանում է Բալիում, այդուհանդերձ գնացել է ուղղափառ եկեղեցի եւ սուզվել ջրամբարի մեջ: Այս մասին նա տեղեկացրել է ինստագրամի իր էջում: Ի դեպ, նա հայտնի է, որպես հավատացյալ, որը հաճախ է լինում եկեղեցական արարողություններին:

8. Դերասան, շոումեն Պավել Վոլյա

Ռուս դերասան, շոումեն, երգիչ, հաղորդավար, ռուսական «Comedy Club» հումորային նախագծի մասնակից ՊԱՎԵԼ ՎՈԼՅԱՆ եւ ռուս հայտնի մարզիկ ԼՅԱՅՍՅԱՆ ՈՒՏՅԱՇԵՎԱՆ նշել են տոնը Կաշմիրում, որը համարվում է խնդրահարույց տարածք Հնդկաստանի եւ Պակիստանի համար: «Քաշմիրը լրիվ Կաշմիռ է: Շնորհավորում եմ, ուղղափառներ», - սոցցանցում նշել է սկանդալային շոումենը: 

9. ՌԴ պեդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուեւ

ՌԴ պեդումայի պատգամավոր ՆԻԿՈԼԱՅ ՎԱԼՈՒԵՎԸ լիովին հետեւել է արարողության կանոններին, անգամ հոգեւորական է հրավիրել, որն իրականացրել է անհրաժեշտ ծեսը: Ն. Վալուեւը երեք անգամ սուզվել է սառը ջրի մեջ՝ 22 աստիճան ցրտին: Պատգամավորը իր բոլոր համագյուղացիներին հրավիրել է իր տուն՝ մկրտության «լոգանք» ընդունել իր ջրավազանում, թե քանիսն են ընդունել հրավերը, հայտնի չէ:

10. Նախկին օմբուդսմեն Պավել Աստախանով

Քաղաքական գործիչ, երեխաների պաշտպանությամբ զբաղվող նախկին օմբուդսմեն ՊԱՎԵԼ ԱՍՏԱԽԱՆՈՎԸ: Նրա երկրպագուներն ինստագրամում այնքան են ոգեւորվել այդ տեսարանից, որ պահանջում են «կլանավորել այս տղամարդուն»:

Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան Խնդրում ենք Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա. Միքայել սրբազանի նամակը հիվանդանոցիցԿճոյանի հետապնդող ստվերը. Ալիսա ԳեւորգյանԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ ԲուդանովԿիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել ԱրևմուտքինԻնչպես է կեղծվել Եզրաս Սրբազանի մասին КГБ-ի տեղեկանքը. Գեղամ Մանուկյան Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված