Սպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին Բուֆոնը` ՉԼ-ի «Ինտեր»-«Բարսելոնա» եզրափակիչի մասին Արսեն Զախարյանը շարք է վերադառնում Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակում Ի՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիան ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱ Հայաստանի ազգային հավաքականի նորեկը արգենտինական ակումբից ԴԵՌ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՍԿՍՎԱԾ` ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԵԼ ԷՐ Տոտալիտարիզմի շնչից նիկոլական ժողովրդավարությունն ուղղակի թառամեց. ԶԱՐՄԱՆՔ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը ուներ կանխատեսելի և արտաքին քաղաքական ճկունությամբ օժտված իշխանություն. Դանիելյան

«Մեր երկիրը ենթարկվում է կազմակերպված ժողովրդագրական էքսպանսիայի»

Արխիվ 16-20

«Վերելք» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ ՍԱՍՈՒՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել, որով զգուշացնում է. «Ինչպես գիտեք, մեր երկիրը ենթարկվում է կազմակերպված, ուղղորդված ժողովրդագրական էքսպանսիայի: Հայաստան են ներխուժել մեր կենսաբանական, քաղաքակրթական, ժողովրդագրական, սոցիալական եւ տնտեսական անվտանգությանը սպառնացող միգրանտներ (հնդիկներ, պակիստանցիներ, ֆիլիպինցիներ, տաջիկներ, ղազախներ եւ այլն): Այս գործընթացը հատկապես արագացել է 2018թ-ին: Տագնապալից է ոչ միայն այսօրվա իրավիճակը, այլեւ վտանգավոր այս երեւույթի կանխատեսվող ծավալումը ...»:

Մասնավորապես, Ս. Սարիբեկյանը տեղեկացնում է, որ 2018թ-ի դեկտեմբերի 10-11-ին Մարոկկոյում (ք. Մարրակեշ) 164 պետություն ստորագրել է, այսպես կոչված, «Անվտանգ, կազմակերպված եւ կանոնավոր միգրացիայի համամոլորակային պայմանագիրը». «Այս փաստաթուղթը ստորագրող պետությունների շարքում ներկայացված է նաեւ Հայաստանի Հանրապետությունը: ՄԱԿ-ի անդամ երկրների մոտ 15%-ը, պատկերացնելով այս փաստաթղթով պարտադրված պարտավորությունների կատարման հետեւանքները, կա՛մ հրաժերվել է մասնակցել կոնֆերանսին, կա՜մ բացառել է պայմանագիրը ստորագրելու հնարավորությունը: Այդ երկրներից են ԱՄՆ-ը, Իսրայելը, Շվեյցարիան, Ավստրիան, Իտալիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Բուլղարիան, Հորվաթիան, Լատվիան, Էստոնիան, Սլովենիան, Հունգարիան, Ավստրալիան, Չիլին եւ այլն: Այսինքն, չստորագրողների շարքում շատ են միգրանտներից տուժած եվրոպական պետությունները»:

«Վերելք» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահը նաեւ ընդգծում է, որ այս պայմանագիրը ստորագրած պետությունների ղեկավարները այն ստորագրել են ոչ միայն չստանալով քաղաքացիների համաձայնությունը, այլեւ չտեղեկացնելով նրանց այս փաստաթղթի գոյության մասին. «Այն չի քննարկվել ստորագրող երկրներից ոչ մեկում, նաեւ՝ մեր երկրում: Այս նախագծի ֆինանսավորողներն են «Բաց հասարակություն» հիմնադրամը, «Կարնեգի» կորպորացիան, մակարտուրների հիմնադրամը, «Կոլումբիա» համալսարանի համամոլորակային քաղաքականության նախաձեռնությունը: Նախագիծը հանդիսանում է տխրահռչակ «Հռոմի ակումբի» մշակած եւ ՄԱԿ-ի կողմից աշխարհին պարտադրված, այսպես կոչված, «Կայուն զարգացում» հայեցակարգի նպատակների իրագործման կարեւորագուն միջոց (փաստաթուղթ):
«
Հռոմի ակումբի» գլխավոր նպատակը «Նոր աշխարհակարգի» կառուցման (մարդկության նկատմամբ Համաշխարհային կառավարության իշխանության հաստատման, ազգային սահմանադրությունների փոխարեն «Համաշխարհային սահմանադրությունը» պետություններին պարտադրելու) օրենսդրական եւ գործնական հնարավորությունների ապահովումն է՝ ազգերի քաղաքակրթական պաշտպանունակությունը, պետությունների կողմից իրենց ռեսուրսները տնօրինելու, դրանք կոորդինացնելու հնարավորությունները ոչնչացնելըԱյս փաստաթուղթը, ինչպես եւ «Հռոմի ակումբի» մշակած մյուս բոլոր փաստաթղթերը, եւս ուղղված է ազգերի ու պետությունների դիմադրողականության վերացմանը: այն երկրների ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր, ազգային պետությունները փլուզող փաստաթուղթ է»:

Ս. Սարիբեկյանի պնդմամբ` պայմանագիրը ներառում է 23 նպատակ, մոտավորապես 100 սկզբունք, որի իրականացման համար առաջարկված յուրաքանչյուր միջոցառում սկսվում է «Մենք պարտավորվում ենք» բառերով. «Փաստաթղթում ամրագրված պարտավորությունները կարելի է բաժանել մի քանի խմբի՝
1. համամոլորակային միգրացիայի ակտիվ կազմակերպում ստորագրող պետությունների միջոցներով,
2.
միգրանտների ֆինանսավորում, ադապտացիա եւ խնամակալում ընդունող երկրների հարկատուների հաշվին,
3.
սփյուռքերի ինստիտուալիզացիա եւ իրավունքների շնորհում,
4.
միգրանտների նկատմամբ բազմամշակութայնության քաղաքականություն,
5.
ընդդիմադիրների նկատմամբ հայեցակարգի քարոզ եւ ճնշամիջոցներ:
Այս փաստաթուղթը ստորագրած յուրաքանչյուր պետություն միգրանտներին ներգրավելու համար պարտավորվում է կանոնավոր տեղեկատվություն տալ:
Հյուպատոսությունները պետք է պատրաստ լինեն պոտենցիալ միգրանտներին իրենց հասկանալի լեզվով ապահովել տեղեկատվությամբ, փաստաթղթերով, խորհրդատվություններով, վիզայի ստանալը դյուրին դարձնեն, ապահովեն ընտանիքների վերամիավորումը: Խորը խորհրդատվություն պետք է ապահովվի երեխաների, կանանց եւ խանգարված սեռական կողմնորոշմամբ անձանց համար:
Պետական սահմանները պետք է ապահովեն ոչ միայն պետություններին, այլեւ միգրանտներին եւ հեշտացնեն մարդկանց անվտանգ եւ կանոնավոր անդրսահմանային տեղաշարժերը: Միգրանտը հանգիստ կարող է պետական սահմանը հատել եւ պատժից խուսափել, պետությունը իրավունք չունի նրան բռնել, կալանավորել: Վերջինս կարող է իրականացվել միայն ծայրահեղ դեպքում:
Պետությունները պարտավորվում են ապահովել միգրանտների սոցիալական ապահովագրությունը, կրթությունը, առողջապահությունը, արժանապատիվ աշխատանքը, նրանց ընտանիքների անվտանգության իրավունքը: Այսինքն՝ այն, ինչը միշտ չէ, որ հասանելի է այդ երկրների քաղաքացիներին:
Երկրները պարտավորվում են ստեղծել ֆինանսական գործիքներ՝ միգրանտների բարեկեցության հիմնադրամների տեսքով, որոնք օժանդակություն ցույց կտան աշխատավոր միգրանտներին եւ նրանց ընտանիքների անդամներին:
Պետությունները պարտավորվում են պաշտոնապես ընդունել սփյուռքի իրավունքները՝ կազմակերպելով այն որպես առանձին ընդհանրություն, ապահովել նրա ֆինանսական հնարավորությունները՝ տվյալ երկրի բոլոր քաղաքացիների ռեսուրսների հաշվին:
Պետությունները պարտավորվում են մշակութային եւ կրոնական բազմազանության ինտեգրացիոն քաղաքականության առաջավոր մեթոդների փոխանակման եւ ներդրման ճանապարհով օժանդակել համայնքների մշակույթների, ավանդությունների եւ սովորույթների փոխադարձ հարգանքին:
Պետությունները պարտավորվում են բացահայտել եվ կանխել միգրանտների եվ սփյուռքերի նկատմամբ անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության եվ խտրականության այլ դրսեվորումները, օժանդակել տեղական համայնքների գործունեությանը: Պետությունները պարտավոր են բնակչությանը լրատվամիջոցներով կրթելու ճանապարհով առաջ տանել միգրացիայի դրական նկարագիրը, վերափոխել հասարակական կարծիքը, հատկապես երիտասարդ սերնդին՝ դպրոցներում քարոզչության միջոցով ... Այսինքն՝ այս պայմանագրի գլխավոր նպատակը միգրացիայի իրավունքը մարդու հիմնարար իրավունքի վերածելն է, ոչ թե միգրացիայի ճգնաժամը կարգավորելը, վերացնելը, այլ ընդհակառակը՝ այն խորացնելը, ավելի զանգվածային միգրացիա կազմակերպելը, քան այն, որին այսօր ենթարկվում է Եվրոպան: Այս պայմանագիրը ստորագրող պետություններից պահանջում է հրաժարվել մշակույթի եւ ինքնության, օրինականության եւ սահմանների պաշտպանական քաղաքականությունից եւ «քաղաքացիություն» հասկացությունից: Այն պետություններին ինքնուրույն միգրացիոն քաղաքականություն իրականացնելուց հրաժարվելու, բազմամշակութային խառնարանների վերածելու, ռասաներին բախումների տանելու պարտադրանք է ...»:

Եզրափակելով խոսքը` հայտարարության հեղինակն ընդգծում է, որ բազմաթիվ են այս պայմանագրի մասին պետությունների (հատկապես փաստաթուղթը չստորագրած) ղեկավարների եւ փորձագետների բացասական կարծիքները. «Օրինակ, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ն. Հեյլին այսպես է արտահայտվել այս համաձայնագրի մասին. «Մենք ինքներս կորոշենք ինչպե՛ս լավ վերահսկել մեր սահմանները եւ ում թույլատրել մուտք գործել մեր երկիր: Պայմանագրի համամոլորակային մոտեցումը հակառակ է ԱՄՆ-ի ինքնիշխանությանը»: Իսկ Սլովակիայի վարչապետ Պետեր Պելլեգրինին այս պայմանագրի մասին ասել է. «Իմ կառավարությունը երբեք չի ընդունի այս պայմանագիրը, քանի որ տեքստում չկա օրինական եւ ոչ օրինական միգրացիայի միջեւ տարբերությունների ձեւակերպումը: Մենք միգրացիան տնտեսական նկատառումներից ելնելով` դիտարկում ենք որպես անօրինական, վնասակար եւ անվտանգությանը սպառնալիք բերող»: Միգրացիայի մասին համամոլորակային այս պայմանագիրը ստորագրած որոշ պետություններում (մասնավորապես եվրոպական) բազամահազար մարդկանց բողոքի ակցիաների պատճառ է դարձել: Որոշ երկրներում էլ առաջացրել է կառավարական ճգնաժամ: Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը իրավունք չուներ ստորագրել այս աղետաբեր պայմանագիրը եւ պարտավոր է ետ վերցնել իր ստորագրությունը, ինչպես նաեւ միգրացիայի բնագավառում իրականացվող անպատասխանատու, հակազգային եւ հակապետական քաղաքականությունից անհապաղ հրաժարվել: Հակառակ դեպքում մենք շատ կարճ ժամանակամիջոցում կփոշիացնենք մեր կարեւորագույն ռեսուրսը՝ էթնիկական միատարրությունը եւ անդառնալի հետեւանքները անխուսափելի կդառնան ...Մեր երկիրը պետք է անհապաղ վերանայի Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր տալու պայմանները, մասնավորապես, պետք է վերացնի ասիական եւ աֆրիկյան երկրներից Հայաստանի Հանրապետություն որպես էժան աշխատուժ վտանգավոր զանգվածի մուտքի հնարավորությունները, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկի Հայաստան արդեն ներթափանցած այդ մարդկանց երկրից հեռացնելու ուղղությամբ…»:






Սպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին Բուֆոնը` ՉԼ-ի «Ինտեր»-«Բարսելոնա» եզրափակիչի մասինԱրսեն Զախարյանը շարք է վերադառնում Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԻ՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիանՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱՀայաստանի ազգային հավաքականի նորեկը արգենտինական ակումբիցԴԵՌ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՍԿՍՎԱԾ` ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԵԼ ԷՐՏոտալիտարիզմի շնչից նիկոլական ժողովրդավարությունն ուղղակի թառամեց. ԶԱՐՄԱՆՔ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը ուներ կանխատեսելի և արտաքին քաղաքական ճկունությամբ օժտված իշխանություն. ԴանիելյանԻրա իժոյությունն ա անում, ավել պեն չկա. ԲԱՄԲԱՍԱՆՔՄինչեւ 7-րդ օրը երեխային զգում էի, երեխան թույլ է,վանք եմ տեսնում. Հայտնի աստղահոգեբանը բացառիկ կանխատեսում է իրականացրելԿոմանդո՜ր, Լեւոնին ծեծում են…Այ դու ձկան աչք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանն Ալիևին սուրճ խմելու է հրավիրելՕրեր առաջ Նիկոլը ԱԺ-ում աջ ու ձախին համբալ էր գոռում․ այսօր թուրքերն իրենց նորընծա համբալին կալմեջ են արել ու ծաղրում են․ Միհրան Հակոբյան (Video)Ադրբեջանը չի ստորագրում Նիկոլ հայադավի «խաղաղության պայմանագիրը», որովհետեւ սպասում է…Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումըՄիջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումՈ՞ւր է տանում Վազգեն սրբազանի արեւմտյան ուղինՔանդվեցին երկու ընտանիք. Անի Կարապետյանը փակագծեր է բացումԱրցախցիներս մտահոգ ենք ոչ միայն մեր սեփական տների համար. Արզիկ ՄխիթարյանՄի տխմար նստում է էկրանի առաջ և իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», էդ «տգետ հարճը». Աննա ՀակոբյանԵթե Արթուրի գլխից մի մազ պակասեց, պատասխան եք տալու. Աշխեն Սումբուլյանն ահազանգում է Հռոմի Պապ Լևոն XIV-ը Պուտինի Թուրքիա չգնալը «ողբերգություն» է անվանելՌԴ պատվիրակությունը Ստամբուլում նշել է հրադադարի կնքման հիմնական պայմանը (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակը՝ ՀայաստանումԴիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական եւ վերջ. «Իրավունք» Բաքվից հայտարարում են, թե իբր Հայաստանի զինանշանը արտացոլում է հարևանների նկատմամբ տարածքային պահանջ Կիևյան կամուրջը վտանգի տակ է, սարքե՛ք էս կամուրջըՌեֆորմիստներն առաջարկում են վարչապետի թեկնածու առաջադրել Վահան Բաբայանին. հայտարարությունԹրամփին կոչ են արել ստիպել Զելենսկուն հրաժարական տալ«Մանկացած» Փաշինյանն Ալբանիայում ողջունում է եվրոպական երկրների առաջնորդներինԹիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին. կան վիրավորներՊետդումայում առաջարկել են ՆԱՏՕ-ի փակման մասին օրենքի նախագիծ պատրաստելԶելենսկին նշել է Ուկրաինայի համար Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների հիմնական թեմանՓաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության համաձայնագրի տեքստի ընթացիկ վիճակը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ ԲաբուխանյանՄենք այստեղ չենք կատակում․ ԼուկաշենկոԹուրքիայի արտգործնախարարը հայտարարություն է արել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից առաջԶելենսկու գրասենյակը հայտնել է խուճապի մասինՓաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ)Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն ՄարուքյանինՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերովՓաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ)Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՉինական յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքիցԹրամփ. 2-3 շաբաթվա ընթացքում մենք որոշում կկայացնենք Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալՍա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններինԴուգին. «Մենք պետք է պատրաստվենք իրական հաղթանակի շատ լուրջ և երկար ճանապարհին»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top