Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն անդրադարձել է գյումրեցի հետաքննող լրագրողի կալանավորմանը Պնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. Գրիգորյան Մի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարություն Հայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասին Մոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. Բալասանյան Ի՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվը Հայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The Economist Չե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ) Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)

Հիշողությունիցս երբեք չի ջնջվի, որ հաճախ անչափահաս երեխաներս էլ էին ականատես լինում այդ զզվանք տեսարաններին. Թրաֆիքինգ

Արխիվ 16-20

«Իրավունքը» առիթ ունեցել է անդրադարռնալու ներքին թրաֆիքինգի դեպքերին: Բայց, որ կնոջ մտքով կարող էր անցնել, որ սեռական շահագործման կարող է ենթարկվել սեփական ամուսնու կողմից: Մեր զրուցակիցն է տարիներ առաջ թրաֆինքինգի ենթարկված, դատական ակտով տուժող ճանաչված մի կին, ում ամուսինը ծեծի, շանտաժի միջոցով ստիպել է իր անչափահաս երեխաների մոտ` իրենց տանը ծառայություններ մատուցել տղամարդկանց: Մեր հերոսուհու անունը հասկանալի պատճառներով փոխված ենք ներկայացնում, որպեսզի հետագայում նույնացման խնդրի առաջ չհայտնի Աննան (կեղծանուն):

Ի դեպ, ինչպես արդեն նշեցիք, դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ, բայց մինչ օրս Աննան` հիշելով այդ ահասարսուռ տեսարանները հուզմունքը զսպել չէր կարողանում: 

-Երկուսուկես տարի շարունակ ամուսինս` երեխաներիս հայրը, շանտաժի միջոցով ինձ ստիպել է մերսումներ անեմ մեր բնակարանում: Իսկ մերսումները պետք է անեի մերկ կամ կիսամերկ վիճակում: Ինձ ծեծելով, սպառնալիքներով ստիպում էր դրան գնալ, իսկ ինքը հարեւան սենյակից տեսագրող սարքի միջոցով հետեւում էր այդ ամենին: Ամենասարսափելին այն, էր, ու հիշողությունիցս երբեք չի ջնջվի, որ հաճախ անչափահաս երեխաներս էլ էին ականատես լինում այդ զզվանք տեսարաններին: 
Ամուսինս տաքսի էր քշում, մի օր էլ եկավ տուն ասաց` մեքենաս վթարի է ենթարկվել, կա՛մ պետք է տուժողի մեքենան նորոգենք, կա՛մ գումարը` հինգ հազար դոլար  վերադարձնենք: Ու հենց այդ օրը ինձ նախ առաջարկեց, ապա հրամայեց, որ այսուհետ ես պետք է մեր տանը տղամարդկանց մերսումներ անեմ: Ես միանշանակ հրաժարվեցի, ասելով, որ նախ երբեւէ մերսումներ չեմ արել, առավելեւս՝ տղամարդու: Նա սկսեց բղավել, սպառնալ, որ եթե իր պահանջները չկատարեմ, վերջս լավ չի լինի: Հաջորդ օրը առավոտյան նորից նույն սպառնալիքներով ասաց, որ ամեն դեպքում ես պետք է անեմ իր ուզածը... 
Այդ օրը երեկոյան մի տղամարդու ու կնոջ հետ եկավ մեր տուն, ասաց, որ միասին պետք է հաց ուտենք: Կնոջը, ում ներկայացրել էր, որպես իր ընկերոջ ընկերուհի` թողեց ինձ մոտ, իսկ ինքն ու ընկերը իջան գարեջուր գնելու: Մինչեւ իրենց գալը, սեղանն արդեն պատրաստ էր, երկուսով բաժակները նախապես լցրած վիճակում բերեցին հյուրասիրեցին մեզ: Երբ գարեջուրը խմեցի, գլուխս սկսեց պտտվել, աչքերիս դեմը սեւանում էր: Լսում էի, հասկանում էի` ինչ է կատարվում, բայց չէի կարողանում կողմնորոշվել: Իսկ ամուսինս, ինչպես հետո իմացա, նախապես տեսանկարահանող սարք էր դրել սենյակի անկյունում, տեսագրել էր ինձ եւ այդ տղամարդուն՝ մերկ վիճակում, ինտիմ պայմաններում: 

- Այսինքն` սեռական հարաբերությո՞ւն եք ունեցել Ձեր ամուսնու ներկայությամբ այլ տղամարդու հետ:
- Այո, ինչպես սթափվելուց հետո հասկացա, նման բան է կատարվել, առանց գիտակցելու, չհասկանալով, թե ինչ է կատարվում շուրջս: Ամուսինս ամեն ինչ տեսագրել էր` հետագայում ինձ շանտաժ անելու համար: Հագնվելուց հետո, երբ արդեն կամաց-կամաց հասկանում էի, թե ինչ է կատարվում, ամուսինս ու իր ընկեր կոչվածը ժպիտները դեմքներին ցույց տվեցին տեսագրությունը: Ամուսինս ասաց. «Տեսա՞ր գլխիդ ոնց սարքեցի, հիմա է՞լ մերսումներ չես անելու: Փորձի չենթարկվես ինձ, ու տեսանյութը կգցեմ նախ համացանց, ապա՝ կդիմեմ դատարան եւ փաստերով կապացուցեմ, որ դու սեփական տանդ դավաճանել ես ամուսնուդ, քեզ էլ, բնականաբար, մայրությունից կզրկեն»: Թե ինչ զգացի այդ պահին, ուղղակի նկարագրել չեմ կարող` երեխաներիս կորցնելու վախ, զզվանք ու հիասթափություն ինքս ինձանից: Այդքանից հետո էլի չհամաձայնեցի, բայց այն տանջանքներին, ծեծերին ու կտտանքներին, որոնց ինձ ենթարկում էր ամուսինս, այլեւս անհանար էր դիմանալ, եւ ստիպված համաձայնեցի: Բերում էր հաճախորդներ, որոնց ես պետք է մերսեի, այդ մերսումների ընթացքը եւս նա տեսանկարահանում էր, ու անընդհատ սպառնում, որ հենց ուզենամ ինչ-որ մեկին բողոքեմ, հիշեմ այդ տեսանյութերի մասին: Մի օր, երբ նա տանը չէր, գտա այդ ֆայլերը, ջնջեցի բոլոր տեսանյութերն իմ մասնակցությամբ: Այդ պահին էնպես էի ուրախացել, որ վերջապես ինձ շանտաժ անելու միջոց ամուսինս չունի, բայց...
-
Ի՞նչ եղավ այդ ժամանակ:
- Ամուսինս եկավ տուն: Ես նրան ասացի, որ այլեւս շանտաժ անելու միջոց չունի, քանի որ ես ջնջել եմ բոլոր տեսանյութերը: Չեք պատկերացնում նրա ագրեսիան այդ պահին. սկսեց ծեծել, կպչուն ժապավեներով կապեց ինձ աթոռից ու ձեռքի ընկած իրերով, գոտիով ծեծեց ինձ այն աստիճան, որ ես արյունլվիկ վիճակում համաձայնեցի նույնը շարունակել, մենակ թե ինձ չսպաներ:
- Տղամարդկանց ընդունելիս, ակնարկեցիք, որ Ձեր երեխաները տանն էին լինում:
- Երբեմն այո, երբեմն ոչ: Մի օր նույնիսկ անչափահաս աղջիկս տեսավ, թե ինչպես եմ ես կիսամերկ վիճակում մերսում օտար տղամարդուն: Էրեխես բացեց դուռը, ասաց. «Մամա, ո՞վ է այդ տղամարդը, ինչի՞ ես իրեն մասաժ անում»: Այդ պահին եկավ ամուսինս ու էրեխուն տարավ սենյակից: Մի օր էլ երեխաս տեսավ, թե ինչպես է հայրը ինձ ծեծում, մոտեցավ, խնդրեց, որ չծեծի, իսկ հայրը սեղանին դրված բաժակով հարվածեց երեխայիս: Աննկարագրելի ծանր ու դաժան կյանքով ենք ապրել այդ երկուսուկես տարիները ես եւ երկու անչափահաս երեխաներս: Երեխաներիս աչքի առաջ ուրիշ տղամարդկանց էի մերսում:

-Որքա՞ն արժեր ամեն մի մերսումը, օրական որքա՞ն գումար էր վաստակում ՁԵր ամուսինը` Ձեր մատուցած ծառայություններից:
- Մերսումները, ինչպես նշեցի, տարբեր գներ ունեին: Մերկ եւ կիսամերկ մերսումներ կատարելու համար օրական վաստակում էի 40-45 հազար դրամ: Ու այդպես երկուսուկես տարի շարունակ` ամեն օր, նույնիսկ՝ գիշերները: Մի պահ եկավ, որ այլեւս իմ աշխատածով չէր բավարարվում, դրսից չորս-հինգ աղջիկներ էր բերել, որ ինձ հետ մերսումներ անեն տղամարդկանց. նրանց էլ աշխատացնում ու գումարները չէր տալիս: 
- Լավ, իսկ ինչպե՞ս մի օր խիզախություն ունեցաք ու պատմեցինք կատարվածը իրավապահներին:
- Մի օր այլեւս չդիմանալով ամուսնուս ամենօրյա ծեծերին, շանտաժներին, տարաբնույթ սպառնալիքներին՝ փախա տնից ու դիմեցի իրավապահներին: Ինձ համար այդ պահին այլեւս կարեւոր չէր, թե ինչ կլինի ինձ հետ, միակ մտածմունքս երեխաներս էին: 
Նշենք, որ ամուսին կոչված թրաֆիքյորն արդեն կալանավորված է, բայց, Սիլվայի խոսքերով. «Վախի, ամոթի զգացումը ինձ մոտ չի վերականգնվում, հիմա էլ ամուսնուս բարեկամները, ծնողներն են ինձ սպառնում, որ եթե բողոքս հետ չվերցնեմ, վերջս լավ չի լինի, գլխիս մի բան կանեն: Ու էդպես ամեն օր»: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ






Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն անդրադարձել է գյումրեցի հետաքննող լրագրողի կալանավորմանըՊնդումները, թե Նոր Նորքի թաղապետի դեմ պլանավորված գործողություն է իրականացվել ՌԴ-ի կողմից, պարզապես հեքիաթ է. ԳրիգորյանՄի՛ լռեք և ձեր լռությամբ մի՛ դարձեք այս լրագրողատյաց իշխանությունների հանցակիցը. հայտարարությունՀայաստանում այսօր կրկին բարձրացվեց Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր. «Ինտերի» տեսանյութը`Մխիթարյանի մասինՄոսկվայում հիացած չեն Ալիեւի քաղաքականությամբ. Իրանում անհանգստացած են նոր ռազմական օջախով. ԲալասանյանԻ՞նչ է նշանակում 444 հրեշտակային թիվըՀայաստանում կյանքի որակն ավելի բարձր է, քան Ադրբեջանում, բայց ավելի ցածր, քան Վրաստանում. The EconomistՉե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top