Ամերիկացիների մոտ 16% -ը ցանկանում է արտագաղթել
Արխիվ 16-20
Թեեւ Հայաստանի բնակչության մի պատկառելի մասի համար ԱՄՆ-ն եղել եւ մնում է երազանքների երկիր, բայց ահա «Gallup»-ի ուսումնասիրության համաձայն, ամերիկացիների մի պատկառելի մասն էլ մեծ հաճույքով այլ երկրում կբնակվեր: Այսպես, ըստ ուսումնասիրությունների, ամերիկացիների մոտ 16% -ը ցանկանում է տեղափոխվել այլ երկիր՝ մշտական բնակության համար: Այս ցուցանիշը ռեկորդային է, հաշվի առնելով, որ Ջորջ Բուշ կրտսերի ժամանակներում ամերիկացիների միայն 11% -ը հայտարարել, որ ցանկանում է արտագաղթել, եւ 10% -ը` Բարաք Օբամայի օրոք: Իսկ ահա ներկայիս16 տոկոսը սոցիոլագները կապում են Թրամփի կառավարման հետ:
Սոցիոլոգները նշում են նաեւ, որ առավել հաճախ արտագաղթել ցանկանում են կանայք, ցածր եկամուտ ունեցող 30-ից ցածր տարիքի ամերիկացիները: Մասնավորապես, 5 կնոջից մեկը (20%) ցանկանում է հեռանալ Միացյալ Նահանգներից. Օբամայի օրոք այս ցուցանիշը կազմում էր ընդամենը 10%: Նշվում է նաեւ, որ արտագաղթել ցանկացող ամերիկացիների 26%-ը կցանկանար բնակվել Կանադայում: