«ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը պատվեր է»
Արխիվ 16-20Ազգային արժեքների պաշտպանման ճակատ ՀԿ ղեկավար ՍԵՐԳԵՅ ՍԱԺՈՒՄՅԱՆԻ կարծիքով՝ ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը պատվեր է Նիկոլ Փաշինյանի կողմից: Այս մասին նա մասնավորապես նշել է. «Հարգելի հայրենակիցներ, նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ինչպես լսեցինք երկու օր առաջ, ի հայտ եկած ձայնագրության մեջ պատվիրել էր Նիկոլ Փաշինյանը: Իմ կարծիքով՝ նախագահի փաստաբաններն ամեն ինչ պետք է անեն, հասնեն Եվրոպական դատարան եւ իրենց տեղը ցույց տան ներկա իշխանությանը, քանի որ սրանք նախկին ռեժիմից ոչնչով չեն տարբերվում»:
Ս. Սաժումյանն ընդգծում է, որ իր ղեկավարծ կառույցը եւ իր թիմը միշտ լինելու է նախագահ Քոչարյանի կողքին՝ անկախ ստեղծված իրավիճակից:
