Արգամ Հովիկիչը փոխում է մասնագիտությունը
Արխիվ 16-20Զարմանալիորեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսաներից միայն մեկը` ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Մինչդեռ մյուս փեսան` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Արտաշատի նախկին քաղաքապետ ԱՐԳԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, որն ասում են` բավականին բարձր վարկանիշ ունի Արտաշատ քաղաքում ու հարակից գյուղերում, այդպես էլ չառաջադրվեց: Ավելին` նա այս ընտրություններում չի էլ սատարում աներոջ քաղաքական ուժին, այլ շրջանառվող լուրերի համաձայն, ակտիվորեն աջակցում է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով Արարատի մարզից առաջադրված ռեյտինգային պատգամավորի թեկնածու, անկուսակցական ՌՈՄԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ: Թերեւս հենց Արգամ Հովիկիչի կողմից «Իմ քայլին» աջակցելու հանգամանքով է պայմանավորված այն, որ վերջին շրջանում Աբրահամյանների ընտանիքի հետ կապվող որոշ քրգործեր, կարծես, սառեցվել են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
