Փաշինյանի առաջարկած ոչխար պահելու ծրագիր 2019-ին նախատեսված չէ
Արխիվ 16-20
Մայիսի 8-ից հետո Նիկոլ Փաշինյանի ձեւավորած կառավարության ծրագրով նախատեսված էր գյուղատնտեսությունը զարգացնել հեղափոխական տեմպերով: Ի վերջո, թե հեղափոխական տեմպերով, օրինակ, ինչքան մանր եւ խոշոր եղջերավոր անասուն է արտահանվել, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ:
– Կներեք, չհասկացա հարցը` ի՞նչ ասել է հեղափոխական տեմպերով:
– Սա Ձեր կառավարության ձեւակերպումն է:
– Իհարկե, անասունների գլխաքանակի արտահանման հետ կապված անընդհատ տվյալներ ունենք, որը օպերատիվ հրապարակվում է: Եթե պետք է, կարող ենք տրամադրել:
– Ամեն դեպքում, ցուցանիշները կարելի՞ է համարել արտառոց, հեղափոխական տեմպերով...
– Չեմ կարող գնահատական տալ որակական առումով արտառոց է, թե` ոչ:
– Ի դեպ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր «կոլխոզներ» ստեղծել: Սա ներառվա՞ծ է 2019 թվականի ծրագրում:
– Կոոպերատիվների ստեղծումը պրեարիտետ է եղել միշտ: Մենք միշտ պետք է օժանդակենք, որպեսզի կոոպերացման գնա, որովհետեւ համագործակցությունը նվազեցնում է ծախսերը, ավելացնում է շահութաբերությունը: Կոոպերատիվների զարգացման ծրագրեր արդեն ներկայացրել ենք:
– Իսկ ոչխար պահելու ծրագրեր կա՞ն, ինչը եւս ՀՀ վարչապետի պաշտոնակատրի առաջարկն է գյուղացիներին:
– Ոչխար պահելու ծրագիր չէ, բայց անասնապահության զարգացմանն ուղղված ծրագրեր լինելու են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ