Վախթանգ Միրումյանը՝ «Գազպրոմում» պաշտոն կստանա. «Հրապարակ»
Արխիվ 16-20«ՊԵԿ նախկին նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին տնօրեն Վարդան Հարությունյանը ՊԵԿ-ի կադրերով է համալրում «Գազպրոմը». օրերս ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ, ֆինանսների նախկին փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշանակվել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ՝ կոմերցիայի եւ արտաքին կապերի գծով։
Իսկ դրանից առաջ «Տրանսգազ» ՍՊԸ տնօրեն է նշանակվել ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչության պետ Գարեգին Առաքելյանը, ով փոխարինել է կյանքից անսպասելի հեռացած Նիկոլայ Գաբրիելյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
