Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներին

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈՐՁԱՆՔ. ԻՆՉՊԵՍ ՀԵՌՈՒ ՄՆԱԼ

Արխիվ 16-20

Բնակչության գրեթե 90%-ը կարեւորում է ֆինանսական խարդախություններից զգուշանալը, սակայն դժվարանում է նշել, թե ինչպիսի տեղեկությունն իրենց մոտ խարդախության կասկած կառաջացնի (ՀՀ ԿԲ` «ՀԲՖՈՒ 2014» արդյունքներ): Նյութում կգտնեք, թե դրանց որ տեսակներն են հանդիպում Հայաստանում, ինչպես խուսափել դրանցից եւ ինչ անել, եթե արդեն վերջիններիս զոհն եք դարձել:

 

1. ՈՐՏԵՂԻՑ ԱՅՆ ԿԱՐՈՂ Է ԳԱԼ 

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

     F Խարդախներն այս դեպքում ներկայանում են օրինական գործող բարեգործական ընկերությունների անունից:

F Շահարկում են կարեկցանք առաջացնող իրավիճակներ:

Ձեզ զանգահարում են եւ տեղեկացնում, որ իրականացնում են մանկական ամսագրի վաճառք, որից ստացված հասույթը ուղղվում է մանկատան երեխաների օգնությանը կամ այլ բարեգործական նպատակի: Առաջարկում են բերել ամսագիրը Ձեր տուն եւ կանխիկ ստանալ ամսագրի գնման գումարը:

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏՈՎ

Մեծ ժառանգության ստացում: Նամակով գայթակղում են հսկայական հարստություն ստանալու խոստումներով` որոշակի հարկերի եւ միջնորդավճարներ կատարելու դիմաց: Օրինակ նամակ եք ստանում հեռավոր երկրի որեւէ փաստաբանից, ով առաջարկում ձեր հաշվին փոխանցել վերջերս մահացած իր անժառանգ հաճախորդներից մեկի ունեցած մեծ գումարները: Ընթացքում պարզվում է, որ գործարքն իրականացնելու համար դուք պետք է նախ վճարեք մի քանի հարյուր դոլարի չափ գումար (բայց ի՞նչ է մի քանի հարյուր դոլարը` մի քանի միլիոն ստանալու դիմաց…): Որոշակի ժամանակ անց, բավականին գումար կորզելուց հետո, խարդախը խզում է նամակագրական կապը:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՅՔԵՐՈՎ

Անհապաղ ֆինանսական օժանդակություն: Խնդրում են գումար տրամադրել բժշկական անհետաձգելի ծախսեր հոգալու համար: Օրինակ, սոցիալական կայքով ինչ- որ մեկը, ընդհանուր հետաքրքրություններից ելնելով, ծանոթանում է ձեզ հետ եւ որոշ ժամանակ շփումից հետո, երբ արդեն վաստակում է ձեր համակրանքը եւ վստահությունը, նամակ է ուղարկում, որ, օրինակ` իր եղբայրը վթարի է ենթարկվել, անհրաժեշտ է շտապ վիրահատություն, որի համար գումար չունեն. խնդրում է օգնել` գումարով: Երբ համապատասխան գումարը ստանում է, խզում է նամակագրական կապը:

 

ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԷՋ ԲԱՑԵԼԻՍ

Արտասահմանյան վիճակախաղերի շահումներ: Խարդախները համոզում են գոյություն չունեցող դրամական շահումների ստացման համար վճարել որոշակի հարկեր, միջնորդավճարներ: Մուտք եք գործել որեւէ կայք, որտեղ հայտնվում է պատուհան, որում գրված է, որ կայքի հարյուրհազարերորդ այցելուն եք, ինչի համար ստանալու եք խոշոր դրամական մրցանակ: Մրցանակը ստանալու համար պետք է զանգահարեք ինչ-որ հեռախոսահամարով: Զանգահարելուց հետո, զրույցի ընթացքում պարզվում է` մրցանակը ստանալու համար պիտի վճարեք եկամտային հարկ: Եկամտային հարկը վճարելուց հետո խարդախներն անմիջապես անհետանում են:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Աշխատանք կամ բիզնեսի առաջարկ: Նվազագույն ջանքերով, առանց աշխատանքային փորձի, հեշտությամբ գումար վաստակելու հնարավորություն:

Առցանց առեւտրի խանութը, որը վաճառում է այլ վայրերում անհասանելի թանկարժեք ժամացույցներ, ձեզ առաջարկում է գնել որոշակի քանակություն` դառնալով իրենց գործակալը եւ գումար վաստակել` նոր գնորդներ ներգրավելով: Հետագայում պարզվում է, որ ապրանքի գինը գերագնահատված է, իսկ գործակալ դառնալու համար նախատեսված ապրանքի քանակը չափազանց մեծ է` ողջամիտ ժամկետում վերավաճառելու համար:

 

2. ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

F Երբեք մի՛ պատասխանեք նամակներին, որոնք ձեզնից գումար կամ անձնական տեղեկատվություն են պահանջում:

F Խուսափե՛ք կասկածելի եւ գովազդային կայքերից ու հղումներից:

F Բանկային գործարքների հետ կապված գործողություններ կատարելիս խուսափե՛ք հանրային վայրերում տեղադրված համակարգիչներից եւ համացանցից:

F Բանկային քարտի Պին կոդը բանկոմատի մոտ հավաքելիս ուշադիր եղեք, որ ոչ ոք չտեսնի: Եթե թվատախտակի վրա չկա պաշտպանական շերտ, ապա ինքներդ ձեռքով փակեք այն:

F Բանկային հաշիվների քաղվածքները առանց պատռելու մի նետեք աղբարկղը:

F Օգտվեք sms ծառայությունից. այսկերպ մշտապես կարող եք տեսնել քարտի գումարի շարժը եւ նկատել գումարի արտահոսքը:

F Տարին մեկ անգամ անվճար ստուգեք ձեր վարկային պատմությունը. այսպես կբացահայտեք ձեր անունից վարկ վերցնելու դեպքերը:

F Գայթակղիչ առաջարկներ ստանալիս հարցրեք ինքներդ ձեզ` արդյոք առաջարկը շատ լավը չէ՞ իրական լինելու համար:

 

3. ԵԹԵ ԱՐԴԵՆ ԸՆԿԵԼ ԵՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈՐՁԱՆՔԻ ՄԵՋ

Անմիջապես դիմեք իրավապահ մարմիններին` հետագա կորուստներից խուսափելու եւ խարդախներին պատասխանատվության ենթարկելու համար:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված