Դա­տե­լու են` «Օ­տար­նե­րի մեջ յու­րա­յին, յու­րա­յին­ներ­նի մեջ օ­տար» հոդ­վա­ծով. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պետական բյուջեի ինստիտուցիոնալացված թալան Ուկրաինայում ոչ մի լիարժեք գործող էլեկտրակայան չի մնացել. էներգետիկայի նախարար ՇՏԱՊ. Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-ները. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել. տեսանյութ Վերածվում են պարտադիր-կամավոր գլխաքանակի, երբ խոսքը իշխանական երթերին մասնակցելուն է վերաբերում. ԶԱՐՄԱՆՔ 5 օրում Չինաստանից ժամանել են առնվազն հինգ խոշոր ռազմական բեռնատար ինքնաթիռներ Սառցե ջրերը մտնելուց հետո՝ աշխարհին սկսեցի այլ աչքերով նայել. Էդգար Ալեքսանյան Մահացել է «Ուրարտուի» սանը. նա 18 տարեկան էր Ընդդիմադիր պատգամավորները տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկին Սամսոնյանին Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԵՂԱՍԱՀՔԻ «ԳՐԱՆ ՊՐԻԻ» ՅՈԹԵՐՈՐԴ ՓՈՒԼԸ

Արխիվ 16-20

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում մեկնարկել է գեղասահքի «Գրան պրիի» յոթերորդ՝ եզրափակիչ փուլը: Մրցաշարին մասնակցելու համար Երեւան են ժամանել աշխարհի 31 երկրների 87 երիտասարդ գեղասահորդներ:

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը մանրամասներ ներկայացրեց կայանալիք մրցաշարից. «Հայաստանը ներկայանալու է հինգ մարզիկով՝ Էդվարդ Տեր-Ղազարյան, Մարինա Ասոյան, Էլեն Հակոբյան, ինչպես նաեւ Վիկտորյա Ազրոյանն ու իր ուկրաինացի զուգընկերը: Էդվարդը մարզվում է Մոսկվայում, Մարինան եւ Էլենը՝ Երեւանում: Սակայն, ցավոք, աղջիկները սահադաշտի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով շուրջ երկու ամիս մարզումներ չեն անցկացրել եւ վերսկսել են բոլորովին վերջերս: Մեր երիտասարդ գեղասահորդները պետք է պայքարեն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին մասնակցելու իրավունքի համար: Այդ նպատակով նրանցից պահանջվելու է կարճ եւ կամավոր ծրագրերում համապատասխան միավորների պաշար հավաքել»:

Իր հերթին Չմշկասահքի միջազգային միության ներկայացուցիչ Սարգիս Թեւանյանն էլ ընդգծեց մրցաշարի մասշտաբայնությունն ու հյուրընկալող երկիր լինելու կարեւորությունը. «Այսպիսի մակարդակի մրցաշարը Երեւանում անցկացնելը հիանալի հնարավորություն է՝ մարզաձեւը Հայաստանում զարգացնելու համար: Չմշկասահքի միջազգային միությունը ավելի շատ նոր երկրներ ընդգրկելու նպատակներ ունի: Այս առումով Հայաստանը նրա համար միանգամայն նոր է: Երիտասարդական սերիան բաղկացած է յոթ փուլերից, որոնցում միավորներ վաստակելով՝ գեղասահորդները պայքարում են եզրափակիչ փուլի ուղեգրերի համար: Միայն երեւանյան փուլի ավարտից հետո հայտնի կդառնան այն մարզիկների անունները, որոնք դեկտեմբեր ամսին Կանադայի Վանկուվեր քաղաքում կմասնակցեն եզրափակիչ փուլին»:

Դժվար է չհամաձայնվել, որ նման մրցաշարի անցկացումն իրոք բավականին մեծ ձեռքբերում է Հայաստանի համար: Երկար տարիներ գեղասահքը մեր երկրում միայն տեսականորեն պահպանում էր գոյությունը: Սակայն, Երեւանում Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի բացվելուց հետո որոշակի տեղաշարժ նկատվեց: Գումարած դրան, այն, որ Հայաստանում միջազգային մրցումներ են անցկացվում, խոսում է միջազգային չափանիշներին ամբողջովին համապատասխան մարզադպրոց ունենալու հանգամանքի մասին:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Դա­տե­լու են` «Օ­տար­նե­րի մեջ յու­րա­յին, յու­րա­յին­ներ­նի մեջ օ­տար» հոդ­վա­ծով. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊետական բյուջեի ինստիտուցիոնալացված թալանՈւկրաինայում ոչ մի լիարժեք գործող էլեկտրակայան չի մնացել. էներգետիկայի նախարարՇՏԱՊ. Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-ները. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել. տեսանյութՎերածվում են պարտադիր-կամավոր գլխաքանակի, երբ խոսքը իշխանական երթերին մասնակցելուն է վերաբերում. ԶԱՐՄԱՆՔ5 օրում Չինաստանից ժամանել են առնվազն հինգ խոշոր ռազմական բեռնատար ինքնաթիռներՍառցե ջրերը մտնելուց հետո՝ աշխարհին սկսեցի այլ աչքերով նայել. Էդգար ԱլեքսանյանՄահացել է «Ուրարտուի» սանը. նա 18 տարեկան էր«2026 ԹՎԱԿԱՆԻ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՈՉ ՄԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՉՏՐՎԵՑ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸնդդիմադիր պատգամավորները տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկին Սամսոնյանին Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՀամար մեկ պաշտպանը պետք է լինի պետությունը. այստեղ նաեւ պետության հեղինակության խնդիր է. Գագիկ ՍարգսյանՀիմար է այն մարդը, որ չի փոխում իր կարծիքը. Մհեր Արմենիան սատարում է Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգինԱշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը Մահացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան Վահան ՊետրոսյանըՈԻՂԻՂ. Ֆիդանը Սոլովյովին պատասխանեց, Թուրքիան Հայաստանը չի տալու. Հայկ ԲաբուխանյանՊուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակներըԻրականացված է Ալիեւի գխավոր երազանքը. Ադրբեջանի ուղեւորները և բեռնատարները չեն տեսնի «հայի երես»Եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի, ցավում եմ, որ չի հասկացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված