Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Արամուս գյուղի բնակիչները փակել են Մայակովսկի-Արամուս ավտոճանապարհը

Արխիվ 16-20

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը Արամուս գյուղի 1 տասնյակից ավելի բնակիչներ արդեն 2 ժամից ավելի է, փակել են Մայակովսկի գյուղից դեպի Արամուս գյուղ տանող ճանապարհը։

Գյուղացիներն իրենց այդ քայլը պատճառաբանում են՝ ասելով. «Ժողովուրդը չի սխալվում, երբ ասում է՝ եթե դանակը ոսկորին է հասնում, պետք է դիմել ամենածայրահեղ միջոցի։ Ու հիմա պահանջում ենք, որպեսզի գյուղապետ Հրայր Նիկողոսյանը հրաժարական տա։ 16 տարի է՝ մեր գյուղապետն է եղել ու հիմա պահանջում ենք, որպեսզի նա հրաժարական տա և տեղի ունենան գյուղապետի արտահերթ ընտրոթյուններ։ Եթե ինքը վստահ է իր հաղթանակի վրա, թող համաձայնվի և տեղի ունենան նոր ընտրություններ։ Ամեն անգամ մտածել ենք, որ գյուղապետը գյուղի համար մի նոր բան կանի, սակայն՝ ապարդյուն։ Մենք հաստատակամ ենք. մինչև մեր պահանջը չկատարվի, ոչ ճանապարհն ենք բացելու, ոչ էլ բողոքի ակցիաներն ենք դադարեցնելու»։

Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր բանակցում են գյուղացիների և գյուղապետի հետ, որպեսզի ճանապարհը բացեն։ Կոտայքի մարզպետարանից ժամանած պաշտոնյայի կողմից առաջարկվեց ժամը 3-ին հանդիպել մարզպետարանում և քննարկել խնդիրը՝ առաջարկելով այդ ժամանակահատվածում ճանապարհը բացել։

Բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնվեցին ժամը 3-ին հանդիպում կազմակերպել մարզպետարանում, սակայն մինչ այդ ճանապարհը պետք է մնա փակ։

Գյուղապետ Հ. Նիկողոսյանն իր խոսքում հայտնեց, որ ինքը այս պահին մտադրություն չունի հրաժարական տալու, իսկ հետագայում կորոշի. «Ես վստահ եմ, որ մեծամասնություն եմ կազմում։ Հիմա ի՞նչ անեմ, ես էլ իմ կողմնակիցների՞ն հավաքեմ», ու այդ խոսքի վրա բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին, որ. «Դու կողմնակիցներ չունես»։

Գյուղացիները նշում էին նաև. «16 տարվա գյուղապետը սելով էկավ, վստահեցինք ու ընտրեցինք ու հիմա մեր խնդիրները լսում ու արհամարհում է։

Զարմանում ենք, էդ ի՞նչ յուղոտ պաշտոն ա գյուղապետի պաշտոնը, որ մարդը տարին 2 անգամ Եվրոպայում է մեկումեջ էլ ձեռի հետ Դուբայ է մեկնում։

Օբյեկտների մասին էլ չենք ասում։ Նրա ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում ցորենի արտերը դարձել է ամայի. սաղ վերածվել է բազալտի հանքերի։

Սովետական տարիներին Արամուսը հայտնի էր իր գյուղմթերքներով, իսկ հիմա նույնիսկ Արամուսի հայտնի գազարը էն գազարը չի, որ Սովետի ժամանակ էր»։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված