Բաքվի հերթական «քարաբաղբիզիմդիրյան» հիստերիան
Արխիվ 16-20
Այսօր կեսօրից Ադրբեջանի ազգայնական «Ղարաբաղի ազատագրում» կազմակերպությունը ցույցեր է ծավալել Մեհսուլ մարզադաշտի տարածքում, իշխանություններից պահանջելով, վերջնականապես «ազատագրել Ղարաբաղը»: Վերլուծաբանները պնդում են, որ սա իրականում Ալիևյան կլանի կազմակերպած խաղն է և, որ ցուցարարներն ուղորդվում են հենց ոստիկանության ու Պետական անվտանգության ծառայության կողմից: Շահարկելով Արցախի խնդիրը, նրանք ամեն անգամ կարողանում են շեղել քաղաքացիների ուշադրությունը, որն ուղղված է երկրում տիրող բռնապետությանը: Բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանում բացառված չեն նման ռազմատենչ ու հիստերիայով լեցուն պահանջները:
Գևորգ Գյուլումյան