Հուլիսի 20-ը պատմության մեջ
Արխիվ 16-20- 1240 թ. – օծվեց Գանձասար վանական համալիրը:
- 1810 թ. – Կոլումբիան հռչակեց իր անկախությունը Իսպանիայից:
- 1914 թ. – ծնվել է Հունան Ավետիսյանը, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից հայ զինվոր, հայտնի է նրանով, որ մարտի ժամանակ իր մարմնով փակել է հակառակորդի կրակակետը, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում:
- 1924 թ. – Փարիզում ստեղծվեց Շախմատի միջազգային ֆեդերացիան:
- 1928 թ. – ծնվել է Մինաս Ավետիսյանը, հայ նշանավոր գեղանկարիչ (մահ. 1975 թ.):
- 1944 թ. – Ադոլֆ Հիտլերի դեմ անհաջող մահափորձ կատարվեց:
- 1969 թ. – ամերիկյան «Ապոլլոն 11» տիեզերանավը պատմության մեջ առաջին անգամ իջավ լուսնի վրա:
- 1973 թ. – մահացել է Բրյուս Լին, կինոդերասան, ռեժիսոր, արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից մեկը (ծն. 1940 թ.):
- 1991 թ. – զոհվեց Ջիվան Աբրահամյանը, Արցախյան ազատամարտի հրամանատարներից, Հայաստանի ազգային հերոս(ծն. 1961 թ.):
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
