Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետ Facebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերի Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ

ԴԵՆ ԲԻԼԶԵՐՅԱՆԸ ԷԼԹՈՆ ՋՈՆ ՉԷՐ, ՈՐ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՆԱՐ

Արխիվ 16-20

Կինոաստղ, կանանց, ալկոհոլի, զենքի, մարիխուանայի եւ էքստրեմալ մարզաձեւերի մոլի սիրահար, 37-ամյա Դեն Բիլզերյանը, ով մշտապես սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում է, երկօրյա այցով Հայաստանում էր: Ամերիկահայ միլիոնատերը սեփական ինքնաթիռով հայրենիք էր ժամանել հոր` Փոլ Բիլզերյանի եւ եղբոր` Ադամի հետ: Պոկերի արքան եղբոր` Ադամի հետ պատմական հայրենիք էր եկել հայկական անձնագիր ստանալու նպատակով: Իսկ նրանց հայրը` Փոլ Բիլզերյանը վաղուց հայկական անձնագիր ունի:

 

ԱՆՁՆԱԳԻՐԸ ՁԵՌՔԻՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏ

 ՀՀ օրհներգի ներքո քաղաքացիություն ստանալուց հետո Բիլզերյանը անձնագիրը ձեռքին ուղեւորվել է ՀՀ գլխավոր զինկոմիսարիատ, ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերն ու հաշվառման կանգնել ՀՀ Զինված ուժերի պահեստազորում: Այժմ նա, իբրեւ ՀՀ քաղաքացի, համարվում է զինապարտ:

 

ԶԲՈՍՆԵԼ Է ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՎ

 Բիլզերյանը զբոսնել է Երեւանի կենտրոնով, մասնավորապես Հյուսիսային պողոտայով, որտեղ էլ կանգ են առել բարձրակարգ սրճարաններից մեկում` ճաշել, ապա շարունակելով զբոսանքը Թումանյան փողոցի հագուստի շքեղ խանութներից մեկում գնումներ կատարել` իրեն ուղեկցող գեղեցկուհիների հետ: Ողջ ընթացքում նրա հետ է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը:

 

ՍԵՎԱՆՈՒՄ ՍԿՈՒՏԵՐ Է ՎԱՐԵԼ ՈՒ ՀԱՄՏԵՍԵԼ ՁԿԱՆ ԽՈՐՈՎԱԾ

 Լեւոն Քոչարյանի եւ նրա կնոջ` երգչուհի Սիրուշոյի ուղեկցությամբ այցելել է Սեւան, որտեղ Բիլզերյանը սկուտեր է վարել Սեւանա լճում: Այնուհետեւ համտեսել սիգ ձկան խորոված ու հայկական լիմոնադ:

 

ԸՆԹՐԵԼ Է ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

 Սեւանում միքանիժամյա հանգիստ վայելելուց հետո Բիլզերյանները վերադարձել են Երեւան եւ ընթրել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ռեստորաններից մեկում, որտեղ հայկական ճոխ հյուրասիրության են արժանացել` համտեսել են գառան խորոված, թոնրի գաթա ու հայկական լավաշ:

 

ԱՆՏԵՍԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ»` ՄԵԿՆԵՑ ԱՐՑԱԽ

 Հաջորդ օրն առավոտյան Բիլզերյանները, չվախենալով ադրբեջանական «սեւ ցուցակներից», ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդու` Լեւոն Քոչարյանի եւ ՀՀ վաստակավոր երգչուհի Սիրուշոյի ուղեցությամբ մեկնել են Արցախ` ՀՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-8 ուղղաթիռով: Ճանապարհին այցելել է Ստեփանակերտում գտնվող «Մենք ենք մեր լեռները» հուշարձանին, որը հայտնի է «Տատիկ ու պապիկ» անվանումով, եղել է զինվորական հրաձգարանում եւ ցույց տվել կրակելու իր հմտությունները: Այնուհետեւ այցելել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի` Շուշիում: Բիլզերյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ:

 

Ի ԴԵՊ

Դեն Բիլզերյանը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի բանակին տրամադրել է դիպուկահարների համար նախատեսված 30 M82 Barret ինքնաձիգ, 50 M110 ինքնաձիգ ու գիշերային տեսահսկման համակարգեր, ինչն այդ ժամանակ հիսթերիա էր առաջացրել Ադրբեջանում, որին իրար հաջորդելով անդրադառնում էր ադրբեջանական մամուլը:

 

ԴԵՆ ԲԻԼԶԵՐՅԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՅՑԸ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Այնուամենայնիվ, թեպետ Դեն Բիլզերյանի Հայաստան այցը համարվում է մասնավոր, ինչպես ասում են` ճանաչողական այց, բայց փաստենք, որ նրա այցը նյարդայնացրել է ադրբեջանական մամուլին: Սակայն, կարծես թե, հայաստանյան իշխանությունները Բիլզերյանի այցի մասին ո՛չ տեսել են, ոչ էլ` լսել, տպավորություն է, որ Բիլզերյանի այցելած պատմական հայրենիքը Մոզամբիկում է: Դե, բնական է` առնական կեցվածքով հայազգի Բիլզերյանը հո նույնասեռական Էլթոն Ջոնը չէ՞ր, որ Հայաստան գար իր ամուսնու հետ ու կառավարական` վարչապետի ու նախագահի մակարդակով ընդունելության արժանանար:

 

ԲԻԼԶԵՐՅԱՆԻՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ Է ԻՐ ՍԵՎԱՀԵՐ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ

 Կանանց կուռք Բիլզերյանին Հայաստանում ուղեկցում էր նրա սեւահեր գեղեցկուհին` Սուելին Մեդերեոսը: Վերջինս, Հայաստանին սիրահարված, իր սոցկայքերից մեկում գրել է. «Ընդամենը 24 ժամ եմ Հայաստանում, բայց հասցրել եմ սիրահարվել: Հայաստանն այնքան գեղեցիկ է, իսկ այնտեղ բնակվող մարդիկ` ջերմ»: Հայաստան ժամանած սեւահեր գեղեցկուհին ինստագրամի իր էջը ողողել էր երեւանյան լուսանկարներով ու տեսանյութերով:

 

15 ՓԱՍՏ ԴԵՆ ԲԻԼԶԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ 

1. Դեն Բիլզերյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 10-ին:

2. Նրա playboy-ի կարողութունը գնահատվում է 225 միլիոն դոլար:

3. Պոկերի փակ առաջնություններում հաղթել է ավելի քան 50 միլիոն դոլար:

4. Պրոֆեսիոնալ պոկերում զգալի հաջողության է հասել 2009 թվականին World Series of Poker-ի ժամանակ: Նա խաղացել է հեռուստատեսային շոուի 6 էպիզոդներում` նվիրված այդ առաջնությանը:

5. ՙԻնստագրամում՚ ունի 23, 8 մլն հետեւորդ եւ համարվում է ՙԻնստագրամի Արքա՚: 

6. Առանձնատուն ունի Կալիֆորնիայում եւ Նեւադայում:

7. Ունի անձնական Gulfstream ինքնաթիռ, որով էլ ժամանել է Հայաստան:

8. Ունի զենքի մեծ հավաքածու, որն այս պահին հասել է 150-ի:

9. Նրա թանկարժեք ժամացույցների հավաքածուն այս պահին գերազանցել է 100-ը, որտեղ ամենամատչելին 43 000 դոլար է, իսկ ամենաթանկարժեքը` 822 000  դոլար:

10. Սիրում է զբաղվել էքստրեմալ մարզաձեւերով` սքուբա դայվինգով, լեռնամագլցությամբ, սիրում է նաեւ ձյունագնացներ ու շքեղ մեքենաներ: 

11. Երկու անգամ ստացել է սրտի կաթված:

12. Բիլզերյանների ընտանիքի մեծ մասը զոհվել է Հայոց ցեղասպանության ժամանակ:

13. Որպես տրյուկներ կատարող դերասան մասնակցել է ՙՕլիմպոսի անկումը՚ ֆիլմի նկարահանումներին: 1 մլն դոլար է ներդրել ՙԿենդանի մնացածը՚ ֆիլմում` որպես պրոդյուսեր: Ոչ մեծ դերերով է հանդես եկել նաեւ 2014-ին ՙՈւրիշ կինը՚ ֆիլմում:

14. Բիլզերյանի դեմ 2014-ին 2 կին դատական հայց են ներկայացրել. մեկը մի պոռնոաստղ, որին ամերիկահայ միլիոնատերը գցել է տանիքից, իսկ մյուսը` մի մոդել, որի խոսքերով` Բիլզերյանը ոտքով հարվածել է իր դեմքին:

15. Բիլզերյանը վարում էր1965թ. AC Cobra ավտոմեքենա, Գոլդշտեյն` 2010թ. Ferrari 458 Italia:

 

Երեկ երեկոյան Դեն Բիլզերյանը Հայաստան այցից հետո մեկնեց Թաիլանդ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձԱրևմտյան երկրները պատրաստվում են ՌԴ-ի դեմ կիբերհարձակումների․ Die WeltՊուտինը առաջարկել է Փաշինյանին քննարկել Հայաստանի սահմանները բացող նոր երթուղիների ստեղծումըԿցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար.ՓաշինյանՌԴ-ն ու Հայաստանը լավ փաստաթղթեր են ստորագրել. Պուտին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված