Ադրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքում Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու․ նա դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանան Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Մթնոլորտի նոր համաշխարհային վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել. Լևոն Ազիզյան Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին Հոկտեմբերի 5-ից 11-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Ֆինանսներ և կարիերա. հոկտեմբերին այս կենդանակերպի նշաններին հնարավորություն է սպասվում Երևանից դուրս հյուրանոցներ՝ պետության աջակցությամբ

«Պետք է կազմակերպել եւ պաշտպանել քաղաքային բնությունը ավերումից»

Արխիվ 16-20

«Կանաչ Երեւան» կարգախոսով սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ռեֆորմիստներ» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու ԱՐՏԱԿ ԱՎԵՏՅԱՆԸ գտնում է, որ Երեւանը պետք է շնչի եւ պարզաբանել է իրենց կարգախոսի նշանակությունը:

«Քաղաքի կանաչ տարածք ասելով՝ հասկանում ենք ոչ միայն ծառ ու ծաղիկ, այլեւ մրգատու այգիներ, լճակներ, շատրվանների քանակ, գետը, գետի մաքրության եւ առողջության մակարդակը, վերջապես՝ քաղաքը շրջապատող բնության այն տարածքները, որտեղ շինություններ չկան», - շեշտում է Ա. Ավետյանն ու պնդում, որ Երեւանում շրջակա միջավայրի պաշտպանության համար տրամադրվող գումարները ծախսվում են ոչ նպատակային: 

Ըստ քաղաքապետի թեկնածուի, ներկրվող թանկարժեք բուսատեսակները հաճախ դիմացկուն չեն Երեւանի կլիմայական պայմաններում. «Այդ եւ անբավարար խնամքի պատճառով ծառերը չորանում են ու հատվում: Զանգվածային ծառահատումներից հետո կանաչապատման նորոգության ոչ մի լուրջ աշխատանք չի արվել: Հիվանդություններից խուսափելու համար շեշտը պետք է դնել ոչ թե մեկ տեսակ լավ ծառի վրա, այլ՝ բազմատեսակության: Երեւանում իրենց արդարացրել են բազմաթիվ ծառատեսակներ՝ սոսի, ձիակասկ, ակացիա, հացենի, թխկի եւ այլն: Ծառերը պետք է ընտրվեն մի քանի չափանիշներով՝ փոշին մաքրելու ունակությամբ, ածխաթթու գազը կլանելու հատկությամբ, Երեւանում հարմարված լինելու ունակությամբ, համաչափ աճի եւ էսթետիկական չափանիշներով»: 

Բացի այդ, Ա. Ավետյանի կարծիքով՝ Երեւանում կանաչապատումը մեծ մասամբ արվում էր ոչ թե ծառերի, այլ ծաղիկների միջոցով, ինչն ընդհանրապես նպատակարմար չէ քաղաքի օդային ավազանի մաքրման ու պահպանման համար. «Քաղաքի յուրաքանչյուր բնակչի նորմալ գործունեության համար պետք է առնվազն 16 քմ ընդհանուր օգտագործման կանաչ տարածք: Այժմ այդ ցուցանիշը իջած է. այն կազմում է մոտավորապես 4-5քմ: Պետք է կազմակերպել եւ պաշտպանել քաղաքային բնությունը ավերումից, անհարկի շինարարությունից, անօրինական աղբաթափումից: Պետք է ստեղծել եւ պահպանել կանաչ քաղաքը՝ շնչող Երեւանը», - գրում է քաղաքապետի ռեֆորմիստ թեկնածուն:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ադրբեջանն ընդլայնում և ամրապնդում է դիրքերը Ջերմուկի մոտակայքումԼիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու․ նա դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ինԳլխացավեր, ճնշում, ինֆարկտ. սպասվում է մագնիսական փոթորիկ, ովքե՞ր պետք է զգուշանանԿենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինիՄթնոլորտի նոր համաշխարհային վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել. Լևոն ԱզիզյանՊետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ ՄեդվեդևՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ինՀոկտեմբերի 5-ից 11-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները կշահեն Ֆինանսներ և կարիերա. հոկտեմբերին այս կենդանակերպի նշաններին հնարավորություն է սպասվումԵրևանից դուրս հյուրանոցներ՝ պետության աջակցությամբԵղանակը ՀայաստանումԵղեգնաձորի թեկնածուն կռիվ է գցել Զավենիչի կուսակցությունում Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի ՄեդվեդևՉթպրտա եւ ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախումOդի ջերմաստիճանը կնվազիՀՐԱՏԱՊ. Մագնիսական փոթորկի ալիքը կհարվածի երկրին այսօրԵթե նախկինում բենզինի 90 և դիզվառելիքի 56 տոկոսը Հայաստան էր գալիս ՌԴ-ից, ապա այսօր ՌԴ-ն այլևս մեր երկրի հիմնական մատակարարը չէ. Տնտեսագետը փակագծեր է բացում1000 դրամը աճող գնաճի պարագայում էական խնդիր չի լուծի. Գագիկ ՄակարյանԶելենսկի. Ռուսաստանը ձմռանից առաջ Ուկրաինայի դեմ օդային հարվածների նոր մարտավարություն է պատրաստումԿառավարությունը տառապում է լիբերալ ցինիզմով, ինչն էլ բերում է տարբեր ուղղություններով ձախողումների. Հայկ Խանումյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված