Ահա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարը Ինչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածում Գլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում 1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն 18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոց Երևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին Սպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ին Եվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ է Արշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ է

«Պոմիդորն ու վարունգը չէին սպասում, թե մայիսի 8-ին ով է վարչապետ դառնալու, որպեսզի որոշեն արագությամբ աճեն, թե` ոչ». քաղտեխնոլոգ

Արխիվ 16-20

Քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆՆ անդրադառնալով կառավարության գործունեության 100 օրվան նվիրված հանրահավաքին, փաստեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար ավելի հոգեհարազատ է, որպես հեղափոխական տրիբուն` խոսել հանրահավաքի ժամանակ, քանի որ հանրահավքն ավելի զգացմունքային է: Նրա խոսքով` ԱԺ ընտրությունների ժամանկ Նիկոլ Փաշինյանը ստացել էր 112 հազար ձայն, սակայն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում այդքան մարդ չկար. «Հանրահավքը սկսվեց որոշակի ուշացումով, մինչեւ հրապարակը լցվեց մարդկանցով»,-նշեց քաղտեխնոլոգը:
Անդրադառնալով վարչապետի ելույթի մեսիջներին, Արմեն Բադալյանը նկատեց, որ այդ ելույթից հետո պարզվեց, որ Հայաստանում ստեղծվելու է իշխանության նոր մարմին` Հանրապետության հրապարակը. «Հարց է առաջանում` այդ մարմինը Սահմանադրությամբ կա՞, թե` ոչ: Պարզվում է, որ ոտքի վրա կարելի է ստեղծել իշխանության նոր մարմին: Նորմալ կլիներ, եթե վարչապետն ասեր, որ հարցերը քննարկելու են հրապարակում, միայն նշեց, որ այստեղ ստեղծվելու է նոր մարմին, որը ստեղծել է կառավարությունը, որտեղ որ նախարարները պետք է ներկայացնեն հաշվետվություն»,-նշեց Արմեն Բադալյանը եւ ընդգծեց, որ եթե որեւէ մարմին է ստեղծվում, ապա ստեղծողները պարտավոր են ներկայացնել դրա ստեղծման գործընթացը, թե ինչպես է այն ձեւավորվելու. «Կա՛մ ընդունում ենք, որ այս ամենը պոպուլիզմ էր, կա՛մ մանրամասն սկսելու ենք քննարկել այդ մարմնի ձեւավորման գործընթացը: Ինչու մինչեւ այժմ մյուս կուսակցությունները կարծիք չեն հայտնել, թե արդյո՞ք  համաձայն են, որ նման մարմին ձեւավորվի»,-շեշտեց քաղտեխնոլոգը:
Ինչ վերաբերում է վարչապետի ելույթի մյուս հատվածին, Արմեն Բադալյանն ընդգծեց, որ խոսք չի եղել, թե տնտեսական զարգացման ինչպիսի մոդել է պետք. «Վարչապետը միայն նշեց, որ ավելացել է բանջարեղենի արտահանումը դեպի Ռուսաստան, սակայն սա ինչ կապ ունի կառավարության 100 օրվա հետ, կարո՞ղ է այդ պամիդորն ու վարունգը սպասում էին, թե մայիսի 8-ին ով է վարչապետ դառնալու, որ որոշեն արագությամբ աճում են, թե` ոչ: Պարզապես այս տարի լավ բերք է եղել եւ նորմալ արտահանվում է, սա ինչ կապ ունի իշխանափոխության հետ: Խոսք եղավ ներդրումների մասին, բայց եթե ուշադրություն դարձնենք, ապա  այս 100 օրվա մեջ որեւէ ներդրում չի եղել, չկա որեւէ խոշոր պայմանագիր ներդրումների վերաբերյալ: Վարչապետի ելույթի մեջ կար ոչ կոռեկտ արտահայտություն ուղղված դատական համակարգին, երբ հայտարարվեց, թե դատավորները տեղը չեն բերում, թե մայիսի 8-ին ինչ է տեղի ունեցել: Մեղավորներին դատելու համար դատավորները նայում են Քրեական օրենսգրքին, այժմ ի՞նչ պետք է անեն,  դատելուց առաջ հիշե՞ն մայիս ամսի իշխանափոխությունը: Նման բան կարող է ասել ընդդիմության առաջնորդը, բայց ոչ երկրի վարչապետը»,-ընդգծեց Ա. Բադալյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ահա թե ինչու ոչ մի դեպքում չի կարելի տանը պահել մահացած մարդու լուսանկարըԻնչ են նախապատրաստում ռուսական ուժերն Օդեսայից մինչեւ Խերսոն հատվածումԳլխացավն ու գլխապույտը կուղեկցեն մարդկանց մինչև Նոր տարի․ Երկրի վրա կրկին մագնիսական փոթորիկ է սպասվում1991 թվականի այս օրը Ալմա Աթայում հիմնադրվեց ԱՊՀ-ն18-ամյա Ադելյա Պետրոսյանը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոնՄալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տանից ու աշխատավայրից հայտնաբերվել է մեծ քանակի զենք և թմրամիջոցՆոր մանրամասներ՝ Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տան ոստիկանական հատուկ օպերացիայիցԵրևանի Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակը՝ դեկտեմբերի 21-ից 25-ինԵվս մեկ ակնարկ, որ ՌԴ-ԱՄՆ բանակցություններում Ուկրաինան ընդամենը մանրադրամ էԱրշակին պաշտպանողներն են ինձ քննադատում ուրիշ ոչ մեկ. Ուրացած Սրբազանը մի այլ կարգի հպարտ էՎազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղքՄակրոնի նստավայրից գողացել են ավելի քան 100 ափսե և բաժակԿամ պետք է կալանավորի Վեհափառին, կամ տասին վերցնի նոր եկեղեցի ստեղծի, որը ծիծաղելի կլինի. Աղազարյանը հնարավոր սցենարների մասինՀերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարիՀայրս ողջ կյանքիս հպարտությունն է. Այսօր երջանկահիշատակ պրոֆեսորի երկնային տարեդարձն էՊուտինը անձամբ է ընտրել Ուիտկոֆին, որպես ԱՄՆ-ի գլխավոր բանակցող. The Wall Street JournalՍաուդյան Արաբիայում հազվագյուտ երեւույթ է` ձյուն է տեղում (Տեսանյութ)Աստղագուշակ դեկտեմբերի 21-ի համարԵս շատ գեղագիտական ​​մարդ եմ, հավատացեք ինձ, բացառությամբ կանանց գնահատելուց. Թրամփ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված