«Ժողովուրդ». Կան ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ «Փաստ». Քաղաքական ազատումների կոնկրետ փաստեր ներկայացվել են Փաշինյանին Այս գիշեր կար տպավորություն, որ իրանական պատերազմն ուր որ է կվերսկսվի Ողջ գիշեր Կիեւը ռուսական զանգվածային հարձակման տակ էր Ուկրաինայում պատերազմն առավելագույնս մոտ է ավարտին. Թրամփ Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել

ԱՍԱԼԱ-ի և թուրք ազգայնականների միջև մղվող պայքարի մասին ֆիլմ է նկարահանվում

Արխիվ 16-20

Վերջին տասնամյակում հայկական ֆիլմարտադրությունը զարգացման մեծ թափ է հավաքել: Դրա վառ ապացույցն է՝ ամենամյա միջազգային կինոփառատոններում Հայաստանը ներկայացնող ֆիլմերի ցուցադրությունները:

Ահա հենց այսպես 2014թ-ին Հայաստանում ծնված մի նախագիծ՝ «Ելք չկա» անվանումով, մասնակցեց Կաննի 67-րդ միջազգային փառատոնին և գրանցեց հաջողություն՝ ստանալով մի շարք Ա կլասի կինոփառատոնների առաջարկներ:

Ցուցադրվեց յոթ երկրներում: Ֆիլմը հայկական Rec-Time կինոընկերության առաջնեկն էր: Ընկերության գործադիր տնօրեն և պրոդյուսեր Կամո Ունանյանի հետ զրույցում տեղեկացանք, որ Rec-Time-ը սկսել է բուռն աշխատանքներն արդեն երկրորդ ֆիլմի ստեղծման ուղղությամբ:

«Ժամանակն է» վերնագիրը կրող այս նոր ֆիլմը պատմում է մի հայ ընտանիքի մեծ ողբերգության մասին: Դեպքերը զարգանում են 1993թ-ին համաշխարհային համբավ ունեցող հայկական խմբավորման՝ ԱՍԱԼԱ-ի և թուրք ազգայնականների միջև մղվող պայքարի հիմքում: Ֆիլմի հերոսը շատ դաժան պայմաններում կորցնում է իր ընտանիքի անդամներին, հրաշքով միայն ինքն է ողջ մնում: Տարիներ անց հերոսը մեծ վրեժով լցված փորձում է գտնել և հաշվեհարդար լինել մարդասպաններից:

Ըստ Ունանյանի ՝ ֆիլմի նկարահանումները սկսվել էին դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր ամսից՝ Հունաստանում, շարունակվել Ռուսաստանում և որոշ ժամանակյա դադարից հետո վերսկսվեցին  Հայաստանում: Իսկ վերջնամասը մտադիր են նկարահանել Վրաստանում և Թուրքիայում: Ֆիլմի ստեղծագործական թիմը  բավականին պրոֆեսիոնալ և հմուտ անձանցով է հավաքված:

Կամո Ունանյանը՝ ով , ի դեպ, մարմնավորելու է ֆիլմի գլխավոր և առանցքային դերակատարներից մեկին, ասաց, որ ֆիլմը հայ ժողովրդի անցյալի  պատմության փաստագրական էջերի մասին է, որում ցույց ենք տալու, որ չենք մոռացել ու չենք էլ մոռանալու մեր անցյալը,  բայց միևնույն ժամանակ հպարտ առաջ ենք գնալու, ավելի հզոր և անկոտրուն ենք լինելու քան կանք: Ֆիլմի ռեժիսորն է Վահե Սայանը, պրոդյուսերը Կամո Ունանյանն է, ոչ պակաս պրոֆեսիոնալ թիմից է բաղկացած նաև դերասանական կազմը՝ Ալեքսանդր Խաչատրյան, Ժաննա Բուդուլյան, Մարիամ Մելիքյան, Նարեկ (Մեծ Հայք) Պետրոսյան, Ադրիանա Գալստյան, Անատի Սաքանյան, Արսեն Լևոնյան և այլոք:

Մեզ բախտ էր վիճակվել լինել նկարահանման հրապարակում և լսել  նաև ներկա դերասաններից մի քանիսին, ովքեր մեծ հիացմունքով և հետաքրքրությամբ էին մասնակցում այս ֆիլմի ստեղծմանը: Մասնավորապես՝  Արսեն Լևոնյանը առանձնակի շեշտադրեց  իր մասնակցության դրդապատճառը, այն է՝ լավ թիմ է հավաքված: Նա ասաց, եթե անգամ ինձ մեծ հոնորարներ առաջարկեին, բայց չլիներ լավ ստեղծագործական և ընկերական մթնոլորտ, չէի համաձայնվի մասնակցել  այս նախագծին: Իսկ ահա, Անատի Սաքանյանի համար սա երկրորդ համագործակցությունն է Rec-Time ընկերության հետ, նա կարծում է որ այս ֆիլմ ավելի մեծ հաջողություններ կգրանցի քան առաջինը:

Արդյոք հեշտ է աշխատել նոր սերնդի հետ, հարցին անվանի դերասան Ալեքսանդր Խաչատրյանը ժպիտով և հիացմունքով ասաց. «Այո, և հավելեց, որ շատ հետքարքիր սերունդ ունենք այժմ, և շատ  բաներ սովորում եմ հենց իրենցից, որպեսզի քայլեմ ժամանակին համընթաց՝ չկորցնելով իհարկե դերասանական իմ դիմագիծն ու բնավորությունը»:

Ֆիլմի ռեժիսոր Վահե Սայանն էլ նշեց որ «Ժամանակն է» ֆիլմի թիմը հրաշալի կերպով իրագործում է իր առջև դրված խնդիրները, և հավատում է, որ կունենան կայացած նախագիծ :

Ֆիլմի soundtrack-ն էլ պատկանում է Play Beck ընկերությանն ի դեմս Նարեկ (Մեծ Հայք)-ին: Դե ինչ՝ «Ժամանակն է» ֆիլմը պատրաստ կլինի արդեն աշնան երկրորդ կեսին, մաղթենք  ստեղծագործական թիմին անխափան ընթացք և լավագույն վերջաբան:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ