Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Օսիպյանն ու Վանեցյանը մատնված են անգործության (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արխիվ 16-20

Հայաստանում երեխա են առեւանգում, իսկ իրավապահ մարմինները չեն արձագանքում, նրանք մատնված են անգործության, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեցին փաստաբան ՏԻԳՐԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ եւ քաղաքացի ՆԻԿՈԼ ՊԱՐԱԶՅԱՆԸ:
Ն. Պարազյանը ամուսնալուծված է, ունի երկու երեխա 6 եւ 2 տարեկան: Այս տարվա ապրիլին նա երեխաներին թույլատրել է, որպեսզի տեսակցեն հոր հետ, սակայն վերջինս կնոջը վերադարձրել են միայն երկու տարեկան տղային, իսկ ավագ որդուն իր հետ տարել է Ռուսաստանի Դաշնություն եւ մինչեւ այսօր նրա գտնվելու կոնկրետ վայրի մասին որեւէ մեկը տեղեկություն չունի: Պատմությունն այսքանով չի ավարտվել, այս տարվա մայիսին Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայից էլ օրը ցերեկով առեւանգում են կնոջ երկու տարեկան տղային: Կինը դիմում է ոստիկանությանը եւ հայտնում, որ երեխային առեւանգել են, սակայն իրավապահները հայտնում են, թե գուցե երեխայի հայրն է տարել եւ 1,5 ժամ հետո կվերդարձնեն: Սակայն երեխայի վերդարձնելու գործընթացը տեւել է երկու ամիս, որի ընթացքում իրավապահները կրկին մատնված են եղել անգործության, իսկ երեխայի գտնվելու վայրը հայտնաբերել են Նիկոլ Պարազյանը եւ իր ընտանիքի անդամաները. «Այս խնդրի առջեւ կանգնած եմ ոչ միայն ես, այլեւ շատ ծնողներ, որոնք ինչ-ինչ հարցերի պատճառով չեն կարողանում բարձրաձայնել այս ամենի մասին: Խնդիրն այս աստիճանի բարդացել է միայն մեր իրավապահ մարմինների անգործության պատճառով: Երկու տարեկան երեխայիս մայիսի 5-ին ամուսնուս պատվերով ինչ-որ երրորդ անձ առեւանգել էր, երկու ամսից ավելի ո՛չ քննչական մարմինը, ո՛չ ոստիկանությունը որեւէ բան չարեցին, որպեսզի հայտնաբերեին երեխայիս: Եթե մեր իրավապահները չեն կարողանում երկու տարեկան երեխայի գտնել, ինչպես են կարողանում գողերին հայտնաբարել: Երեխայիս ինքս եմ գտել Չարենցավանում, փաստացի երկու տարեկան երեխաս ոչ թե իր ծնողի մոտ էր, այլ երրորդ անձի»,-փաստեց Ն. Պարազյանը: Ըստ նրա, հաղորդում են տվել ոստիկանությանը, որ երեխայի կյանքին վտանգ է սպառնում, սակայն ոստիկանությունը մեկ քայլ անգամ չի արել:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը փաստեց, որ այս դեպքում  իրավապահ մարմինները պարզապես խուսափում են պատասխանատվությունից եւ գործը գցում են մեկը մյուսի վրա, մտածում են ֆեյսբուքում, թերթեում, շառ ու փորձանքից հեռու գտնվելու մոտեցման մասին. «Այս ամենի արդյունքում խայտառակ կերպով, բոլորի աչքի առջեւ ոտնահարվում են մարդու, երեխայի իրավունքները: Ես ոստիկանին խնդրում եմ, որ երեխայի շահն ավելի բարձր է , քան բնակարան մուտք չգործելու, քանի որ երեխայի հայրը Հայաստանում չէ, մայրը տվյալ տան դռան հետեւում է ու մենք չգիտենք երեխան ներսում ում մոտ է»,-ընդգծեց փաստաբանը: Նրա բնորոշմամբ, նման իրավապահ մարմիններ ունենալու արդյունքում, որոնք վախենում են իրացնել իրենց գործառույթները, հնարավոր է երեխաներին անարգելք առեւանգեն եւ հեռացնեն ծնողներից: Փաստաբանը հստակ պահանջ է դնում, երեխաներին առեւանգած եւ նրանց ապօրինի փակի տակ պահած անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության. «Երեխայի առեւանգումից անմիջապես հետո իրավապահների գործողությունը պետք է լիներ երեխային հայտնաբերելը, իսկ իրավապահները թքած ունեն, քար անտարբերություն բոլորի կողմից: Սա փնթի վիճակ է, երբ երեխային, որպես իր վերցնում տանում ինչ-որ տեղ պահում են, իսկ պետությունը թքած ունի այդ երեխայի ճակատագրի վրա: Սա պետք է վերացնել: Մենք ամեն ինչ կանենք, կդիմենք նաեւ միջազգային կառույցներին: Նման վերաբերմունք չէի պատկերացնում»,-ասաց Տ. Աթանեսյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ խնդրի առնչությամբ դիմել են ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ԱԱԾ պետին, սակայն որեւէ արձագանք չկա:
«Իրավունքի» այն դիտարկմանը, թե կրկին իրավապահ մարմինների անգործության հետեւանքն էր՞, որ  վերջերս անհետացած երեխային, որը տառապում էր աուտիզմով , չհայտնաբերեցին: Փաստաբանի խոսքով` սա այլ պատմություն է, քանի որ աուտիզմով տառապող երեխան չի կարող թաքնվել. «Կա՛մ ինչ-որ խնդիր կա, կա՛մ ազատությունից զրկված է, սա ուրիշ պատմություն է: Հնարավոր չէ այս փոքր երկրում, երբ բոլորը խոսում էին երեխայի ամսին, որեւէ մեկը նրան չտեսներ»,-եզրափակեց Տ. Աթանեսյանը:
Մանրամասները` տեսանյութում

 


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված