Պետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Թուրքիան լավ բան չի խոստանում Հայաստանին եւ տարածաշրջանին

Արխիվ 16-20

Այս տարվա գարնանը հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելուց հետո տարբեր փորձագետների կողմից կարծիքներ հնչեցին առ այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ  հարաբերություն հաստատելու բոլոր ջանքները ձախողված են եւ առաջիկայում չպետք է սպասել հարաբերությունների հաստատման:

Չնայած, որոշ փորձագտեներ էլ կարծիք էին հայտնում, որ Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելուց հետո, հնարավոր է կրկին անդրադարձ լինի հայ-թուրքական արձանագրություններին եւ երկու երկրների հարաբերություններին:

Այս թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց «Արեւելք» գիտավերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ, պատմաբան ԿԱՐԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԻ հետ:

Կ. Սիրունյանի կարծիքով`Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների հարցը դժվար թե այս պահին քննարկվի: Ըստ նրա , Թուրքիայի համար սա կարեւոր նշանակության հարց չէ. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների քաղաքականության, սակայն առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել չհաջողվեց, քանի որ Թուրքիայն միշտ մտածում է, որ Հայաստանին «կերակրող» երկիր է: Եթե նայենք այդ երկրի մամուլում հրապարակված նյութերը, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարությունները, ապա կտեսնենք, որ ասում են, թե իբրեւ առանց Թուրքիայից ապրանքների ներկման, Հայաստանը տնտեսապես կոչնչացվի: Հայաստանին այսպես ասած «կերակրողի» դերը ստանձնած Թուրքիայի  ծրագիրը լրացուցիչ լծակ է այդ երկրի ձեռքին`ինքնավստահության  եւ ավելի անկախ քաղաքականություն վարելու առումով: Սա էլ որպես հաղթաթուղթ կօգտագործի իր արտաքին քաղաքականության,  այդ թվում` հայ -թուրքական հարաբերություններում:  Հայաստանի շրջափակման  եւ «կերակրողի» իր քաղաքականությամբ է ազդում հայ -թուրքական հարաբերությունների վրա: Թուրքիան նաեւ ինքնավստահություն է  ձեռք բերել հարավային հոսք գազատարի ծրագրի հիման վրա, այսինքն` միջազգային ասպարեզում ձեռք է բերել հավելյալ լծակՉեմ կարծում, որ այսօր Թուրքիան պատրաստ է այդ հարաբերություններին: Այս հարցը նրանց համար լուրջ օրակարգային հարց չէ, սա նրանց համար երրորդական կամ հինգերոդական խնդիր է, որը Թուրքիայի համար քննարկամն ենթակա չէ»,-նշեց Կարեն Սիրունյանը: Թուրքագետը նաեւ փաստեց, որ Թուրքիան հաճախ է շահարկում իր տնտեսական, քաղաքական եւ աշխարհաքաղաքակն դիրքը եւ փորձում է ամեն կերպ Հայաստանին հասկացնել, որ կախում ունի իրենից:

Ըստ Կարեն Սիրունյանի , այս իրավիճակը կարող է որոշ չափով փոխվել միայն այն ժամանակ, երբ Թուրքիան ցանկանա ԵՄ-ի հետ հարաբերություններ հաստատել Հայաստանի միջոցով. «Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է համապարփակ եւ ընդլայնված համագործակցության պայմանագիր: Կարծում եմ` Թուրքիան ապագայում Հայաստանի կարիքը կունենա դեպի Եվրամիություն գնալու համար: Ըստ իս, նրանք կարող են դիվանագիտական խորամանկություն բանեցնել այս փոլում եւ փորձել հասկանալ, թե ինչպես կարող են անել, որ Հայաստանը նրանց համար ինչ-որ ճանապարհ դառնա: Այս առումով մենք կարող ենք առիթն օգտագործել հօգուտ մեզ, չնայած սա ապագայի հարց է, որովհետեւ համաձայնագիրը նոր ենք ստորագրել եւ մեզ համար շատ բաներ դեռեւս պարզ չէ, թե ինչ մեխանիզմներով ենք աշխատելու եւ այլն»,-շեշտեց մեր զրուցակիցը եւ հավելեց, որ դատելով այն ամենից ինչ այսօր կատարվում է Թուրքիայում, պարզ է դառնում, որ տարածշրջանին եւ աշխարհին Թուրքիան ոչ մի լավ բան չի խոստանում իր քաղաքականությամբ: Հատկապես այն դեպքում, երբ Էրդողանի կառավարությունը կոալիցիա է կազմել բացահայտ շովինիստական քաղաքականություն վարող կուսակցության հետ: Ավելին` Էրդողանն արդեն բացահայտ հայտարարել է, որ սե փական բանակն է ուժեղացնում, որպեսզի Իրաքը եւ Սիրան հետ վերցնի:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցովԱրձակուրդ՝ հայկական ձևով, որտեղ երեխաները սովորում են ինքնուրույն լինելԽորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններիցՉեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»Բացի էն Ն-ով սկսվող վատից, հիմա նաև վատ է, որ խորհրդարանական ձևաչափը չունի վերահսկողական ֆունկցիա2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասինՀայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ ԷՆիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնացՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված