«Kraz»-ՈՎ ու «Gaz»-ով մարզպետը․ դրամական միջոցներ չունի. «Ժողովուրդ»
Արխիվ 16-20«ՀՀ Տավուշի ՔՊ-ական մարզպետ Վահե Ղալումյանը ներկայացրել է իր պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ու պետք է նկատենք, որ նա բավական ուշագրավ կարողությունների տեր է:
Նորանշանակ մարզպետն ունի 4 հատ հողամաս, անհատական բնակելի մեկ տուն, «Kraz 256», «Gaz 3302» մակնիշի ավտոմեքենաներ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետը դրամական միջոցներ չունի, բայց որպես եկամուտ նա հայտարարագրել է ստացած նվերը` 150 հազար ռուսական ռուբլին:
Ի դեպ, տեղեկացնենք, որ մինչ այս նա Իջեւանի ավագանու անդամ է եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

