Հայաստանի 7 հրաձիգ կմասնակցի Չեխիայի Գրան Պրիի առաջնությանը
Արխիվ 16-20Մայիսի 2-ից 6-ը Չեխիայի Պլզեն քաղաքում տեղի կունենա Չեխիայի 49-րդ Գրան Պրիի առաջնությունը:
Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամոևլի քարտուղարությունը:
Հայաստանի թիմից առաջնությանը կմասնակցի 7 հրաձիգ հրացան, ատրճանակ և վազող թիրախ ձևերից:
Հրացան`
Բաբայան Հրաչիկ ՄԿՍՎ (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
Լաուեր Քրիստիան ՄԿՍՎ (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
Լաուեր Իրինա ՄԿՍՎ (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
Պողոսյան Ալլա ՍՎ (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան)
Ատրճանակ`
Կարապետյան Էլմիրա ՍՎ (անձնական մարզիչ՝ Նորայր Առաքելյան)
Վազող թիրախ`
Մարգարյան Հովհաննես ՍՎ (անձնական մարզիչ՝ Էդուարդ Ղարիբյան)
Մկրտչյան Լիլիթ ՄԿՍՎ (անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան)
Հայ հրաձիգները մրցավայր կմեկնեն մայիսի 1-ին ժամը 04:30-ին, իսկ հայրենիք կժամանեն մայիսի 7-ին ժամը 03:35-ին:
