Նիկոլ Փաշինյանը՝ իր դիպլոմ չունենալու մասին (Լուսանկարներ)
Արխիվ 16-20«Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին օրերին շատ քննարկվող իր՝ դիպլոմ չունենալու մասին ակտիվ շրջանառվող խոսակցություններին։
«Գիտեմ, որ վերջերս շատ է քննարկվել իմ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու հարցը, ուստի ստորև ներկայացնում եմ իմ ստուգման գրքույկը՝ զաչոտնիկը։
1991 թվականին ընդունվել եմ Երեւանի պետական համալսարան իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռեկտորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ և կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել և տեղում կվերականգնվեմ, բայց բնականաբար մերժել եմ այդ առաջարկը։
Ուսումնառության ընթացքում, որն, ըստ էության, անցել եմ ամբողջությամբ, բոլոր քննությունները առանց բացառությամբ հանձնել եմ գերազանց։ Դրանում կարող եք համոզվել՝ ստուգման գրքույկս մանրամասն ուսումնասիրելով։ Շնորհակալ եմ ձեր բոլոր մտահոգությունների համար», - գրել է Փաշինյանը։
Նշենք, որ օրերս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները կոչ էին արել ԵՊՀ ղեկավարությանը վերջապես ավարտական դիպլոմ տալ Փաշինյանին։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

